Jump to content

Ռոզի Վարդ

Ռոզի Վարդ
Ծննդեան անուն Նուարդ Մանուելեան և ֆրանսերէն՝ Nevarte Manouelian[1]
Ծնած է 22 Նոյեմբեր 1923(1923-11-22)[2][3][4][…]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Թուրքիա[1]
Մահացած է 13 Յունուար 2012(2012-01-13)[1][5] (88 տարեկանին)
Մահուան վայր Նէյի-սիւր-Սեն, Օ դը Սեն, Ֆրանսա[1]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Ազգութիւն Հայ[6]
Մասնագիտութիւն դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին Pierre Badel?

Ռոզի Վարդ (Բուն անունով՝ Նուարդ Մանուէլեան, 22 Նոյեմբեր 1923(1923-11-22)[2][3][4][…], Կոստանդնուպոլիս, Թուրքիա[1] - 13 Յունուար 2012(2012-01-13)[1][5], Նէյի-սիւր-Սեն, Օ դը Սեն, Ֆրանսա[1]), Ֆրանսայի թատերական եւ դերասանական աշխարհի մեծերէն մին։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Պոլիս։ Ընտանիքը Ֆրանսա բնակութիւն հաստատած է, երբ Ռոզին ընդամէնը մի քանի շաբաթական էր։

Ռոզի Վարդի անունը յատկապէս հանրայայտ դարձած է շնորհիւ հեռատեսիլի երգիծական «Մակի» շարքին, որուն գլխաւոր երկու հերոսներէն մէկն էր ինք, Ժան-Մարք Թիպոյի կողքին: Այս յայտագիրը մեծ յաջողութիւն գտած է եւ 1985-էն 1992 թուականներուն միջեւ  ներկայացուած է յաջորդական 333 բաժիններով:

Ան թատերական աշխարհէն ներս իր առաջին քայլերը սկսած Ժան Վիլարի Փարիզի Ազգային թատրոնին մէջ, նախքան 70ական թուականներուն միանալը` «Քոմէտի Ֆրանսէզ»ին:

Ան աւելի քան քառասուն ժապաւէններու մէջ դեր ստանձնած է, գործակցելով հանրածանօթ բեմադրիչներու հետ, որոնց կարգին` Իվ Ռոպէր, Ֆիլիփ Տը Պրոքա, Քլոտ Սոթէ, Էտուար Մոլինարօ, Ֆրանսուա Թրիւֆօ, Ժորժ Լոթնէր ու անշուշտ իր ազգակիցը` Հանրի Վերնէօյ (Աշոտ Մալաքեան):

Վարդի յուղարկաւորութիւնը կատարուած է Փարիզի Սուրբ Յովհաննէս-Մկրտիչ Մայր Տաճարին մէջ[7]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 (unspecified title)
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 1 2 Discogs — 2000.
  4. 1 2 filmportal.de — 2005.
  5. 1 2 Who's Who in FranceParis: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  6. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 481. — ISBN 978-2-905686-93-0
  7. «ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՌՈԶԻ ՎԱՐԴԻ ՀՐԱԺԵՇՏԸ»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2012-01-19։ արտագրուած է՝ 2023-08-10