Ռոալտ Ամունտսըն

Jump to navigation Jump to search
Ռոալտ Ամունտսըն
նորվ.՝ Roald Amundsen
Amundsen in fur skins.jpg
Ծննդեան անուն Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-nb" does not exist։
Ծնած է 16 Յուլիս 1872(1872-07-16)[1][2][3][…]
Ծննդավայր Բորգե, Էստֆոլդ, Նորվեկիա[1]
Մահացած է 18 Յունիս 1928(1928-06-18)[4][2][5][…] (55 տարեկանին)
Մահուան վայր Պարենցի Ծով
Քաղաքացիութիւն Flag of Norway.svg Նորվեկիա[1][6][7]
Ազգութիւն Նորվեգացիներ?
Մասնագիտութիւն Ճանապարհորդ, հետազօտող, գրագէտ, ծովագնաց, ուսումնասիրող, բևեռախույզ, օդաչու, ճանապարհորդող
Ծնողներ հայր՝ Յենս Ամունդսեն?
Ստորագրութիւն
Roald Amundsen Signature.svg

Ռոալտ Ամունտսըն (16 Յուլիս 1872(1872-07-16)[1][2][3][…], Բորգե, Էստֆոլդ, Նորվեկիա[1] - 18 Յունիս 1928(1928-06-18)[4][2][5][…], Պարենցի Ծով), Նորվեկիացի ճանապարհորդ, հետախոյզ, ըստ Ռ. Հանթֆորտի՝ «Բեւեռային երկրներու Նափոլէոն»[8], բեւեռային հետազոտութիւններու ամէնանշանաւոր դէմքերէն մեկը[9]։ Առաջին ճանապարհորդն է, որ կատարած է ծովային անցում հիւսիս-արեւմտեան անցումով (Քանատական Արշիպելի Archibelle նեղուցներով), իսկ աւելի ուշ հիւսիս-արեւելեան ճանապարհով (ընդհուպ Սիպիրիոյ ափերը)՝ առաջին անգամ փակելով Բեւեռային շրջանի շուրջերկրեայ տարածութիւնը։ Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոս ճանապարհորդութեանց համար օդանաւային ջրասաւառնակները եւ ղեկավարելի օդապարիկները (ֆրանսերէն՝ Dirigeable, անգլերէն՝ Airships), օգտագործման առաջիններէն էր։ 1903-ին ան կը կազմակերպէ իր առաջին արշաւախումբը, որ բաղկացած էր 7 անդամներէն։ Գիտարշաւը կը տեւէ 3 տարի 1906-ին ճանապարհորդները գիտական հարուստ պաշարով կը վերադառնան։ Այնուհետեւ 1910-ին Ամունտսըն կ՛ուղեւորուի Հիւսիսային բեւեռ, բայց այնտեղ իրմէ առաջ արդէն եղած էր Ամերիկացի Ռոպերթ Փիրը (Robert Pear)։

Ամունտսըն «Ֆրամ» նաւով ճանապարհորդեց դէպի Հարաւային Բեւեռ (Antarctic) «Անթարքթիք», 1911-ի Դեկտեմբեր 14-ին առաջին մարդն էր, որ հասաւ Հարաւային Բեւեռ, Օսքար Վիսթինկի հետ եղած է երկրի երկու աշխարհագրական բեւեռներուն վրայ։ 1926-ին «Նորվեկիա» օդապարիկով Սփիտսպերկեն կղզիով առաջինը Հիւսիսային բեւեռի վրայով անցաւ մինչեւ Ալասքա՝ ուսումնասիրելով Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսի (Arctic) օդային ուղիները։ 1928-ին Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսի աղէտին կ՝ նթարկուի Ումպերթօ Նոփիլէի «Իտալիա» օդապարիկները։ Օգնութեան շտապողներու մեջ էր նաեւ Ամունտսընը, ան օդանաւով կը թռչի սակայն առանց ուղեկցորդի եւ այդպէս ալ չի վերադառնար։

Ամունտսընն ունէր աշխարհի տարբեր երկրներու պարգեւներ՝ ԱՄՆ-ի բարձրագոյն պարգեւը՝ կոնգրէսի Ոսկէ մետալը։ Ամունտսընի անունով կոչուած են ծով՝ Հարաւային Բեւեռի ափին, լեռ՝ Հարաւային Բեւեռի ափին, ծոց ու գոգահովիտ՝ համապատասխանաբար՝ Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսը եւ յատակը։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 83. — ISBN 978-2-221-06888-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija — 2009.
  6. http://www.nytimes.com/2014/11/06/fashion/watches-travel-exploration.html
  7. http://www.bbc.co.uk/news/mobile/magazine-16963280
  8. Huntford R. The Last Place on Earth. Scott and Amundsen's Race to the South Pole. — N. Y.: The Modern Library, 1999
  9. Encyclopedia Britannica

]