Ռիթա Սարգսեան
Ռիթա Սարգսեան | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | սպ.՝ Rita Sargsián Alexander |
Ծնած է | 6 Մարտ 1962 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն |
Մահացած է | 20 Նոյեմբեր 2020 (58 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, երաժշտութեան ուսուցիչ |
Ամուսին | Սերժ Սարգսյան |
Կայքէջ | president.am/hy/first-la… |
Ռիթա Ալեքսանդրի Սարգսեան (օրիորդական մականունը՝ Դադայեան, 6 Մարտ 1962, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ազրպէյճանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 20 Նոյեմբեր 2020), Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանի կինը։
Պատանեկութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է 6 Մարտ1962-ին, Ստեփանակերտ քաղաքին մէջ։
Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աւարտած է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անուան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթութիւն։
Աշխատանքային գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Որոշ ժամանակ աշխատած է մանկապարտէզի մէջ որպէս երաժշտութեան ուսուցչուհի։ Ստեփանակերտէն Երեւան տեղափոխուելէն ետք չէ աշխատած։
Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ռիթա Սարգսեանը ամուսնացած էր Սերժ Սարգսեանի հետ եւ ունէր երկու դուստր եւ 5 թոռ[1][2][3]:
Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
16 Նոյեմբեր 2020-ին Ռիթա Սարգսեանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխուած էր «Նաիրի» բժշկական կեդրոն: Անոր մօտ ախտորոշուած էր Covid-19[4]: Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենեակը տեղեկացուց, որ Ռիթա Սարգսեանը մահացած է[5]:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ ««Հասարակութեան ներկայացնելու այնքան քիչ բան ունէն, որ Հռոմի Պապի տուած պատարագը կը սեփականացնեն»»։ ԳԱԼԱ (հայերեն)։ արտագրուած է՝ 2016-03-03
- ↑ «Հարցը Զարուհուն յուշեր էր Սերժ Սարգսեանը»։ www.a1plus.am։ արտագրուած է՝ 2016-03-03
- ↑ Intell-Sol.com։ «Միշիկական քարոզչամեքենան «բուքսավատ» է անում»։ www.7or.am։ արտագրուած է՝ 2016-03-03
- ↑ «Ռիթա Սարգսեանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ արտագրուած է՝ 2020-11-20
- ↑ «Կեանքէն հեռացած է Ռիթա Սարգսեանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2020-11-20