Jump to content

Ռիատ Մըհրէզ

Ռիատ Մըհրեզ[1]
ֆրանսերէն՝ Riyad Mahrez
Ռիատ Մըհրեզը ԱլճերիաՀայաստան խաղին, 2014
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Riyad Karim Mahrez
Ծնած է 21 Փետրուար 1991
Ծննդավայր Սարսէյ, Վալ տը Ուազ, Ֆրանսա
Քաղաքացիութիւն  Ալճերիա[2] և  Ֆրանսա[2][3]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Կրօնք Իսլամ
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Ռիատ Մըհրէզ (արաբերէն՝ رياض محرز‎‎ ֆրանսերէն՝ Riyad Mahrez, ծնած 21 Փետրուար 1991, Վալ տը Ուազ, Իլ տը Ֆրանս, Ֆրանսա), ալճերիացի ֆութպոլիստ, «Փրեմիեր լիկա»յի ակումբ «Լէյսթըր Սիթի»ի եւ Ալճերիոյ ազգային հաւաքականի եզրային կիսապաշտպան, 2014 թուականի աշխարհի առաջնութեան մասնակից[4][5][6]: Ռիատի հայրը ալճերիացի է, իսկ մայրը՝ մարոքցի[7]:

Ակումբային արհեստը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռիատ Մըհրէզը «ԱԱՍ Սարսել» ակումբի ֆութպոլային դպրոցի սանն է[8]: 2009 թուականին ան կը միանայ չորրորդ խմբակի «Կեմպեր» սիրողական ակումբին եւ այդ կազմին մէջ խաղալով 27 խաղ, հեղինակած է 1 կօլ[8]:

2010 թուականին Մըհրէզը կը տեղափոխուի «Հավր» եւ տեղափոխման սկիզբէն իսկ խումբի կազմին մէջ տարբերած է ահագին բարձր արդիւնաւէտութեամբ (13 կոլ խումբի կազմին անցուցած առաջին մրցաշրջանին եւ 11՝ երկրորդին)[9][10]: 2011-12 մրցաշրջանին կը խաղայ Լիկա 2-ի հանդէս եկող «Հավրի» առաջին խումբի կազմին մէջ։ 2012-13 մրցաշրջանին Մըհրէզը կը սկսի կանոնաւոր կերպով հանդէս գալ հիմնական կազմին մէջ։ ԱՆ մրցաշրջանի ընթացքին խաղացած է առաջնութեան 38 խաղերէն 34-ը[11]: Փրոֆեսիոնալ մակարդակի իր առաջին կոլը ան կը նշանակէ 2012-13 մրցաշրջանի տասերորդ թուրին՝ «Շատորուի» դէմ տնային խաղի ժամանակ[12]:

2014[permanent dead link] թուականի Յունուար 11-ին Ռիատ Մըհրէզը 3,5 տարուայ պայմանագիր կը կնքէ «Լէյսթըր Սիթիի» հետ[9][12]: Տեղափոխումը կ'արժէ շուրջ 400 հազար Եւրօ: Մըհրէզը անգլիական Չեմպիոնշիպին կը կատարէ իր նորամուտը Յունուար 25-ին՝ փոխարինման դուրս գալով «Միտլսբրոյի» դեմ հանդիման 79-րդ վայրկեանին[10]: Իր առաջին չորս խաղերուն Մըհրէզը կը բաւարարուէր միայն փոխարինման դուրս գալով (այդ խաղերուն ան կը հեղնիակէ մէկ գնդակ), իսկ յետոյ խումբի գլխաւոր մարզիչ Նայճըլ Բիրսոնը արդէն վստահելով անոր կը յատկացնէ տեղ՝ խումբի հիմնական կազմին մէջ[11]: 2013-14 մրցաշրջանի արդիւնքներով Մըհրէզը «Լէյսթըրի» կազմին մէջ կը դառնայ ֆութպոլային լիկայի առաջնութեան յաղթող[13]:

2015 թուականի Դեկտեմբեր 5-ին Մըհրէզը «Սուոնսիի» դէմ խաղին կը ձեւակերպէ իր արհեստի առաջին հեթ-թրիքը[14][15][16]:

Միջազգային արհեստը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռիատ Մըհրէզը իրաւունք ունէր հանդէս գալու Ալճերիոյ եւ Ֆրանսայի հաւաքականներուն մէջ, բայց ան կ'ընտրէ Ալճերիոյ հաւաքականը[17]: 2014 թուականի Մայիս 31-ին ան կը խաղայ հաւաքականի կազմին մէջ առաջին խաղը Հայաստանի հաւաքականի (3:1) դէմ խաղին[18]: Ան դուրս կու գայ հիմնական կազմին հետ եւ կը խաղայ մինչեւ խաղին 72-րդ վայրկեանը[19][20][21][22]:

2014 թուականի Յունիսին Մըհրէզը հաւաքականի մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի կողմէն կը հրաւիրուի հաւաքական 2014 թուականի աշխարհի ախոյեանութեան եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով[23]: Մըհրէզը առաջնութեան ամբողջ ընթացքին կը խաղայ ընդամէնը մէկ խաղ: Այդ խաղը առաջնութեան խմբային փուլի առաջին տաուրի Պէլճիքայի հաւաքականի դէմ խաղն էր, ուր Մըհրէզը աչքի չէր իյնար եւ այդ իսկ պատճառով ալ յաջորդ տաուրի խաղերուն չի ներառուիր խումբի հիմնական կազմին մէջ[24]:

Կաղապար:Country data Անգլիա Լէյսթըր Սիթի

  • Ալճերիոյ տարուայ լաւագոյն ֆութպոլիստ: 2015[30][31]

Վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ըստ 2016 թուականի Մարտ 1-ի[8][32]

Ակումբ Մրցաշրջան Լիկա Գաւաթ Լիկայի գաւաթ Այլ[33][34] Ընդհանուր
ՏիվիժընԽաղԿօլԽաղԿօլԽաղԿօլԽաղԿօլԽաղԿօլ
Կեմպեր[35] 2009-10 ՖՍԱ 271271
Հավր II[36] 2010-11 32130000003213
2011-12 25110000002511
2012-13 3000000030
Ընդհանուր 60240000006024
Հավր[37] 2011-12 Լիկա 2 9000000090
2012-13 344411000395
2013-14 172002300195
Ընդհանուր 6064133006710
Լէյսթըր Սիթի[38] 2013-14 Չեմպիոնշիպ 193000000193
2014-15 «Փրեմիեր լիկ»ա 304101000324
2015-16 27140021002915
Ընդհանուր 76211031008022
Ընդհանուրը Արհեստը 2235251640023456

Ըստ 2015 թուականի Նոյեմբեր 14-ի

Ալճերիա[39][40]
ՏարիԽաղԿոլ
201492
2015132
Ընդհանուր224

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Barclays Premier League: notification of shirt numbers» (PDF)։ Premier League։ էջ 10։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 19 August 2014-ին։ արտագրուած է՝ 16 August 2014
  2. 1 2 https://www.unfp.org/joueur/riyad-mahrez-18135/
  3. https://www.ligue2.fr/joueur?id=riyad-mahrez
  4. «Comment la FAF a chipé Mahrez au Maroc» (French)։ Le Buteur։ 9 May 2014։ արտագրուած է՝ 10 June 2014
  5. Paul Doyle (12 September 2015)։ «Leicester City's Riyad Mahrez is fast fulfilling his late father's dreams»։ The Guardian։ արտագրուած է՝ 14 September 2015
  6. «Mahrez honoré à Tlemcen» [Mahrez honoured in Tlemcen] (French)։ El Heddaf։ 4 June 2015։ արտագրուած է՝ 28 January 2016
  7. «Mahrez : «Prendre la place d’un autre, je ne réfléchis pas comme ça»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-06-06-ին։ արտագրուած է՝ 2016-03-30
  8. 1 2 3 «QUIMPER 17e CFA Groupe D» (French)։ Stat2foot.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 January 2014-ին։ արտագրուած է՝ 11 January 2014
  9. 1 2 «Transfer window: Riyad Mahrez joins Leicester from Le Havre»։ BBC Sport։ 11 January 2014։ արտագրուած է՝ 13 January 2014
  10. 1 2 «Leicester 2 – 0 Middlesbrough»։ BBC Sport։ 25 January 2014։ արտագրուած է՝ 25 January 2014
  11. 1 2 «Riyad Mahrez: Nigel Pearson says winger ready to start games»։ BBC Sport։ 21 February 2014։ արտագրուած է՝ 23 February 2014
  12. 1 2 «Riyad Mahrez Signs For Leicester City»։ Leicester City F.C.։ 11 January 2014։ արտագրուած է՝ 11 January 2014
  13. 1 2 «Leicester City promoted to Premier League after 10-year absence»։ BBC Sport։ 5 April 2014։ արտագրուած է՝ 20 December 2015
  14. «'Unknown' Riyad Mahrez making impressive strides, says Nigel Pearson»։ Leicester Mercury։ 8 October 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 December 2015-ին։ արտագրուած է՝ 16 October 2014
  15. «Leicester 2-0 Southampton»
  16. «Riyad Mahrez»։ Premier League։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 December 2015-ին։ արտագրուած է՝ 20 December 2015
  17. «Riyad Mahrez "Je sais que je peux jouer en EN"» (French)։ DZFoot։ 11 November 2013։ արխիւացուած բնօրինակէն 11 January 2014-ին։ արտագրուած է՝ 11 January 2014
  18. «Riyad Mahrez: Leicester City winger signs new contract»։ BBC Sport։ 5 August 2015։ արտագրուած է՝ 6 August 2015
  19. Algeria vs. Armenia 3 — 1
  20. «Ալժիր - Հայաստան (3-1)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-08-10-ին։ արտագրուած է՝ 2016-03-30
  21. «Ալժիր - Հայաստան (3-1). ֆութպոլիստների գնահատականները»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-06-12-ին։ արտագրուած է՝ 2016-03-30
  22. ԱԼԺԻՐ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՍԻՈՆՈՒՄ[permanent dead link]
  23. «We can't rely on Riyad Mahrez all the time, says Wes Morgan»։ Leicester Mercury։ 9 September 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 September 2015-ին։ արտագրուած է՝ 9 September 2015
  24. «Leicester City 4–2 Sunderland»։ Soccerway։ 8 August 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 April 2019-ին։ արտագրուած է՝ 10 August 2015
  25. «La fiche de Riyad Mahrez»։ DZFoot։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 3, 2016-ին։ արտագրուած է՝ May 9, 2015
  26. «Andre Ayew & Manuel Pellegrini win Premier League awards»։ BBC Sport։ 11 September 2015։ արտագրուած է՝ 13 September 2015
  27. «Riyad Mahrez wary of Leicester City's rising expectations»։ BBC Sport։ 3 November 2015։ արտագրուած է՝ 3 November 2015
  28. Pritchard Dafydd (5 December 2015)։ «Swansea 0-3 Leicester»։ BBC Sport։ արտագրուած է՝ 20 December 2015
  29. Laurence Martin (8 December 2015)։ «Why Riyad Mahrez, and not Jamie Vardy, has been the player of the season so far»։ The Guardian։ արտագրուած է՝ 17 January 2016
  30. «Riyad Mahrez Named Algerian Footballer of the Year»։ Leicester City Football Club։ 25 January 2016։ արտագրուած է՝ 25 January 2016
  31. «Jamie Vardy and Riyad Mahrez priceless - Claudio Ranieri»։ BBC Sport։ 15 December 2015։ արտագրուած է՝ 17 January 2016
  32. Կաղապար:Soccerbase
  33. «Leicester City winger Riyad Mahrez ranked in top 50 most valuable players in Europe at nearly £30m»։ Leicester Mercury։ 6 January 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2 June 2022-ին։ արտագրուած է՝ 7 February 2016
  34. «Leicester City: Why we are all rooting for the Foxes»։ BBC Sport։ 3 February 2016։ արտագրուած է՝ 7 February 2016
  35. «Nations Cup 2015: Newcastle's Mehdi Abeid in Algeria squad»։ BBC Sport։ 15 December 2014։ արտագրուած է՝ 18 December 2014
  36. Hughes Ian (27 January 2015)։ «Senegal 0-2 Algeria»։ BBC Sport։ արտագրուած է՝ 20 December 2015
  37. «Mahrez Stars In Algeria Win»։ Leicester City F.C.։ 15 October 2014։ արտագրուած է՝ 16 October 2014
  38. «World Cup Beckons For Mahrez»։ Leicester City F.C.։ 2 June 2014։ արտագրուած է՝ 2 June 2014
  39. «World Cup 2014: Nabil Bentaleb in Algeria's 30-man squad»։ BBC Sport։ 12 May 2014։ արտագրուած է՝ 12 May 2014
  40. «Riyad Mahrez "Je sais que je peux jouer en EN"» [Riyad Mahrez "I know that I can play in the national team"] (French)։ DZFoot։ 11 November 2013։ արտագրուած է՝ 11 January 2014

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]