Ռաֆայէլ Իշխանեան
Պատկեր:Ռաֆայել Իշխանյան.jpg | |
Ծնած է | 9 Մարտ 1922 |
Ծննդավայր | Երեւան |
Մահացած է | 6 Փետրուար 1995 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[1][2] |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց? Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունքԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[3] Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Կոչում | փրոֆէսոր[3] |
Մասնագիտութիւն | Պատմաբան, գրականագէտ, լեզուաբան եւ բանասէր |
Աշխատավայր |
Երեւանի Պետական Համալսարան[3] Հայաստանի Ազզային Գրադարանը |
Վարած պաշտօններ | տնօրէն[2] եւ երեսփոխան[2] |
Ռաֆայէլ Աւետիսի Իշխանեան (9 Մարտ, 1922 Երեւան[4] - 6 Փետրուար, 1995, Երեւան), լեզուաբան, գրականագէտ, մատենագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտոր (1973), փրոֆէսօր (1978), Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է յեղափոխականներ Աւետիս Մելքոնի Կիրակոսեանի (գնդակահարուած է 1937-ին) եւ Հայկանուշ Արսէնի Իշխանեանի (1900-1933) ընտանիքին մէջ։ 1939-ին աւարտած է Կրուպսկայայի անուան (այժմ՝ Նիկոլ Աղբալեան) դպրոցը եւ ընդունուած Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1940-ին կը զօրակոչուի բանակ ու կը մասնակցի Բ. Աշխարհամարտին։ Կը վիրաւորուի եւ գերի կ՚իյնայ, իսկ գերութենէն ազատելէ ետք կրկին կը մասնակցի ռազմական գործողութիւններու։ Համալսարանը կ՚աւարտէ 1949-ին, իսկ Մոսկուայի գրադարանային հիմնարկը՝ 1954-ին։ 1962-ին թեկնածուական ատենախօսութիւն կը պաշտպանէ՝ «Ակսել Բակունց» նիւթով, իսկ 1973-ին դոկտորական ատենախօսութիւն՝ «Հայ նոր գրականութեան լեզուի պատմութիւն»։ 1955-1963-ին աշխատած է Հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանին մէջ իբրեւ աւագ գրադարանավար[4], ենթաբաժնի վարիչ, ապա՝ բաժնի վարիչ, Մաշտոցի անուան մատենադարանին մէջ գիտական գրադարանի տնօրէն։ Դասաւանդած է Հայաստանի հեռակայ մանկավարժական հիմնարկին մէջ։ 1963-1992-ին աշխատած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժնի հայոց լեզուի եւ հայոց լեզուի պատմութեան ամպիոններուն, դասաւանդելով ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտութիւն, հայ գրականութեան լեզուի պատմութիւն։ Լայնօրէն ծանօթ եղած է իբրեւ հայոց լեզուի ու դասական ուղղագրութեան պաշտպան։ 1991-էն մինչեւ մահը (1995) Հայաստանի ազգային գրադարանի տնօրէն եւ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր եղած է։
Հրատարակուած գիրքերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]հայերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ակսել Բակունց. կենսագրութիւն եւ մատենագիտութիւն, Երեւան, ՀՍՍՌ Ալ. Միասնիկեանի անուան պետական ռեսպուբլիկական գրադարան, 1960
- Բակուցի լեզուական արուեստը, Երեւան, «Միտք», 1965
- Հայ հնատիպ գիրքը, Երեւան, «Գիտելիք», 1968
- Արդի հայերէնի հոլովումը եւ խոնարհումը, Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1971
- 500 բառ, որոնք ուղղագրութեան տեսակերից դժուարութիւններ ունեն, Երեւան, «Լոյս», 1971
- Տերեանի լեզուական արուեստը, դասախօսություն, Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1972
- Բակուցի կեանքն ու արուեստը, Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1974
- Հայ գրքի պատմութիւն, հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երեւան, «Հայաստան», 1977
- Արեւելահայ բանաստեղծական լեզուի պատմութիւն (17-րդ դարից մինչեւ 1920 թ.), Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1978
- Նոր գրական հայերէնը 17-18-րդ դդ., Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1979
- Ակնարկ հայերէնի տերմինաշինութեան, Երեւան, «Լոյս» հրատարակչութիւն, 1981
- Հայ գիրքը. 1512-1920, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1981
- Յակոբ Մեղապարտ, Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1982
- Մեր ուղղագրութեան հիմնահարցը, Նոր Ջուղա, 1983
- Հայերի ծագումն ու հնագոյն պատմութիւնը, Պէյրութ, «Ալթափրես», 1984
- Արդի հայերէնի շարահիւսութիւն. պարզ նախադասութիւն, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1986
- Մայրենին, Երեւան, «Լոյս» հրատարակչութիւն, 1986
- Հայ ժողովրդի ծագման ու հնագոյն պատմութեան հարցեր, Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1988
- Պատկերազարդ պատմութիւն հայոց. գիրք առաջին, Երեւան, «Արեւիկ», 1990 ISBN 5-8077-0478-9
- Բնիկ հայերէն բառեր եւ հնագոյն փոխառութիւններ, Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւն, 1989
- Տերեանը ինչպէս որ կայ, Երեւան, «Գիտելիք», 1990
- Երրորդ ուժի բացառման օրէնքը (յօդուածներ), Երեւան, «Ազատ խոսք», 1991 ISBN 5807902505
- Դասական ուղղագրութեան կանոններ, Երեւան, «Արեւիկ», 1991
- Մեր ինքնութեան գլխաւոր նշանը (գրականագիտական հետազօտութիւններ), Երեւան, «Նայիրի», 1991 ISBN 5-550-00429-1
- Պատկերազարդ պատմութիւն հայոց. գիրք երկրորդ, Երեւան, «Արեւիկ», 1997, ISBN 5-8077-0246-8
- Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երրորդ, Երեւան, «Հայաստան», 2004 ISBN 5-540-01728-5
- Իրական պատմութիւններ (պատմուածքներ), Երեւան, «Վան Արեան», 2004 ISBN 99941-38-09X.
Ռուսերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Создание библиографии армянской печати. Советская библография, Москва, 1959
- Аксел Бакунц։ Жизнь и вопросы творчества (Автореферат дисс. соиск. уч. ст. канд. филол. наук). Ереван, 1962, 19ст
- Книгопечатание в Армении - В кн. 400 лет русского книгопечатания. Москва, исд. АН СССР, 1964, с. 125-129, 240-246, 328-331, 454-457, 585-587
- Очерки по истории языка новой армянской литературы (Автореф. дисс. на соиск. уч. ст. докт. филол. наук). Ереван, 1972, 58с.
- Армянская книга. Ереван, Советакан грох, 1978, 44с (соавтор Сен Аревшатян)
- Вопросы происхождения и древнейшей истории армянского народа, издательство «Грааль», Москва, 2002 ISBN 5946880152
Անգլերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]On the Origin and Earliest History of the Armenian People, trans. N. Ouzounian, Montreal, 1989
Լեհերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ksiazka Ormianska W Latach 1512 - 1920, Ossolineum, ISBN 8304041782
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1031310983 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 OF RAFAEL ISHKHANYAN (February 6, 1995)(անգլերէն)