Պրունօ Ֆրանք
Պրունօ Ֆրանք | |
---|---|
| |
Ծնած է | 13 Յունիս 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Շթութկարթ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական Կայսրութիւն[4] |
Մահացած է | 20 Յունիս 1945[4][2][3][…] (58 տարեկանին) կամ 20 Յուլիս 1945[5] (58 տարեկանին) |
Մահուան վայր | Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Գերմանիա |
Ուսումնավայր |
Էբերհարդ-Լյուդվիգի գիմնազիա? Karls-Gymnasium Stuttgart? Թյուբինգենի համալսարան? Լուտվիկ-Մաքսիմիլիան Համալսարան, Միւնիխ Սթրասպուրկի Համալսարան Հայտելպըրկի Համալսարան Լայփցիկի Համալսարան Ֆրայբուրգի համալսարան? |
Երկեր/Գլխաւոր գործ | Der Reisepass (1937)? |
Մասնագիտութիւն | հեղինակ, բանաստեղծ, Թատերագիր, թատերագիր, բանաստեղծ-փաստաբան, գրագէտ, կինոսցենարիստ, հեռուստասցենարիստ |
Ամուսին | Elisabeth Frank? |
Պրունօ Ֆրանք (13 Յունիս 1887[1][2][3][…], Շթութկարթ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական Կայսրութիւն[4] - 20 Յունիս 1945[4][2][3][…] կամ 20 Յուլիս 1945[5], Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), գերմանացի գրող, բանաստեղծ, թատերագիր եւ մարդաբան[6]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրունօ, Միւնիխի մէջ, կը հետեւի իրաւաբանութեան եւ փիլիսոփայութեան ճիւղերուն, ուր ան հետագային կ՛աշխատի որպէս թատերագիր եւ վիպասան, մինչեւ 1933-ին Պերլինի մէջ տեղի ունեցած գերմանական խորհրդարանի հրկիզումը: Կարավարութեան կողմէ կը հետապնդուի՝ հրէական ծագումին պատճառով: Կնոջ հետ միասին կը հեռանան Նացիական Գերմանիայէն: Գերմանիայէն հեռանալէ ետք բնակութիւն կը հաստատածեն նախ Զուիցերիոյ, Աւստրիոյ, հարաւային Ֆրանսայի՝ ուր արդէն գոյացած էր փախստական գերմանացիներու կեդրոն մը, ապա Անգլիոյ մէջ։
Ան կը պատկանի այն հեղինակներու շարքին, ինչպէս՝ Շթեֆըն Ցվայք, Թոմաս Ման, Վլատիմիր Նապոքով եւ ուրիշներ, որոնք իրենց հրէական ծագումին կամ քաղաքական համոզումներուն պատճառով նացիներու օրօք հարկադրաբար հեռացած էին Գերմանիայէն, դարձած էին աքսորական եւ մահացած՝ առանց վերջին անգամ մը եւս տեսնելու իրենց ծննդավայրը։
1937-ին, վերջնականպէս, կը հաստատուի Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7]: Այնտեղ ան կը վերամիանայ իր ընկերներուն՝ հենրիխ Մանի եւ Թոմաս Մանի հետ:
Ֆրանքի աքսորական տարիներու ամենէն խորհրդանշական հեղինակութիւնը կը նկատուի «Սէրվանդէս»ը[8], ուր ան կը պատմէ ո՛չ միայն սպանացի հանճարին մասին, այլ կու տայ նաեւ համաշխարհային գրականութեան մեծագոյն գիրքերէն մէկուն՝ «Տոն Քիշոթ»ի ստեղծման նախապատմութիւնը։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Թագաւորին Օրերը», վէպ (1924)
- «Թրենք», գերիի մը վէպը (1924)
- «Տասներկու Հազար », ներկայացում (1927)
- «Սէրվանդէս», պատմավէպ (1934)
- « Նոթր-Տամի Կուզիկը» (1939 ժապաւէն)
- «ԿախարդըԵւ Այլ Պատմուածքներ», պատմուածքներու Ժողովածոյ (1947)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Франк Бруно // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ «Bruno Frank»(իտալերէն)
- ↑ «Bruno Frank»(անգլերէն)
- ↑ «Աքսորի վէպ մը՝ «Սէրվանդէս»»
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Bruno Frank (1887–1945):(անգլերէն)
- Bruno (1887-1945) and Liesl Frank (1903-1979):(անգլերէն)
|