Նոր Ուղի (պարբերագիրք)
| Նոր Ուղի | |
|---|---|
| Տեսակ | պարբերաթերթ |
| Լեզու | հայերէն |
| Խմբագիր | Գրիգոր Քէշիշեան, Գրիգոր Սիսուան և Հրաչ Պուճիկանեան |
| Հիմնադրուած է | 1945 |
«Նոր Ուղի», գրական, հասարակական, մշակութային եռամսեայ, ապա՝ երկամսեայ պարբերագիրք[1]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած է 1945-1947 թուականներուն, Պէյրութ (Լիբանան)։ Խմբագիրները եղեած են Գրիգոր Քէշիշեանը, Գրիգոր Սիսուանը (Պէքմէզեան), Յարութիւն Գայայեանը, Հրաչ Պուճիկանեանը, Վարսիկ Պոյաճեանը (Շաքէ Վարսեան), Փանոս Չագրեանը։
Լուսաբանած է Հայաստանի տնտեսական, մշակութային ձեռքբերումները, Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցութիւնը, յատկապէս՝ հայկական Թամանեան բաժանմունքի մարտական ուղին, Ֆրանսայի Դիմադրութեան շարժման հայ մասնակիցներու (Մ. Մանուշեան եւ ուրիշներ) հերոսական պայքարը, նպաստած է Հայրենիք-Սփիւռք կապերու ամրապնդման, խրախուսած՝ 1946 թուականի հայրենադարձութիւնը։
Անդրադարձած է հայ գրողներու յոբելեաններուն, տպագրած՝ խորհրդահայ հեղինակներու գործեր, ինչպեէս նաեւ նմուշներ՝ ռուս դասական գրականութենէն[2]։