Նորայր Ադալեան
Արտաքին տեսք
| Նորայր Ադալեան | |
|---|---|
| Ծնած է | 30 Յուլիս 1936[1][2] (89 տարեկան) |
| Ծննդավայր | Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, թարգմանիչ, Խմբագիր, արձակագիր և գրագէտ |
| Աշխատավայր | Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան[1] և Գրական թերթ |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն[1][2] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Նորայր Ադալեան (30 Յուլիս 1936[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ արձակագիր, քննադատ եւ գրականագէտ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ֆրեպոլ (Ղրիմ)։ 1960-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ճիւղի հայկական բաժինը:
1961-ին աշխատած է Գիտական Ակադեմիայի Մ. Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի մէջ՝ իբրեւ աւագ գիտաշախատող:
1966-ին պաշտպանած է «20-30ականթուականների սովետահայ պատմուածքը» խորագրեալ աշխատասիրութիւնը եւ արժանացած գիտութիւններու թեկննծուի աստիճանին:
Վարած է «Գրական թերթ»ի գլխաւոր խմբագիրի պաշտօնը:
Պարգեւներ, Մրցանակներ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1981 թ.՝ Դերենիկ Դեմիրճեանի անուան մրցանակի դափնեկիր («Մենախօսութեան Ժամեր» պատմուածքներու ժողովածուին համար)։
- 2009 թ.՝ Պողոսեան Մրցանակ («Սեւ Քառաքուսի Կարմիր Անապատին Մէջ» վէպին համար)։
- 2017 թ.՝ ՀԳՄ (Հայաստանի Գրողներու Միութիւն) Յովհաննէս Թումանեանի անուան մրցանակ «Աշնանային Շրջան» փլէյներուն (պիեսներուն) համար։
Երկեր[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ետ Մի Նայիր (պատմուածքներ), Երեւան, Հայպետհրատ, 1963, 168 էջ։
- Քարքանտակները (պատմուածքներ), Երեւան, Հայպետհրատ, 1964, 12 էջ։
- Շոգ Ամառ (վիպակ), Երեւան, «Հայաստան», 1965, 152 էջ։
- Արագածի Ձիւնները (պատմուածքներ), Երեւան, «Հայաստան», 1967, 116 էջ։
- Սովետահայ Պատմուածք (մենագրութիւն), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1968, 233 էջ։
- Խաղաղ Զօրանոցներ (վէպ), Երեւան, «Հայաստան», 1973, 292 էջ։
- Քննադատութեան Ժամանակը (յօդուածներու ժողովածու), Երեւան, «Սովետական գրող», 1977, 352 էջ։
- Մենախօսութեան Ժամեր (պատմուածքներ), Երեւան, «Սովետական գրող», 1981, 304 էջ։
- Կապոյտ Երզընգա (պատմուածքներ), Երեւան, «Սովետական գրող», 1985, 183 էջ։
- Ընտիր Երկեր, 1986։
- Ճամբաներ Եւ Ճամբորդներ (գրականագիտական յօդուածներ), Երեւան, «Սովետական գրող», 1988, 256 էջ։
- Եփրատ, 1990։
- Վահան Թոթովենց. Կենսապատում, 1992։
- Սփիւռքի Բարեկամիս, 1995։
- Դաւայաթաղ, 1997։
- Ապոքալիփսիս, Լոս Անճելըս-Քալիֆորնիա, Արաքս տպարան, 1999։
- Թաղման Թափոր (պատմուածքներ), Երեւան, «Վան Արեան», 2000, 136 էջ։
- Տեսիլք (վիպակ), Երեւան, ՀԳՄ հրատարակչութիւն, 2004, 90 էջ։
- Մրջնանոց (վէպ), 2006։
Թարգմանութիւններ (Ռուսերէնէ)[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռիւնոսքէ Աքուտակաւա, Թաւուտին Մէջ (պատմուածքներ), Երեւան, Հայպետհրատ, 1964, 61 էջ։
- Բովանդակութիւնը՝ Ռասյոմոնի Դարպասը. Տարօրինակ Պատմութիւն. Օրիորդ Ռոքամոնիան. Թաւուտին Մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ (հայերեն) Նորայր Ադալյան, 2024-04-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%80_%D4%B1%D5%A4%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9883064, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Նորայր Ադալյան, 2024-04-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%80_%D4%B1%D5%A4%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9883064, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Նորայր Ադալյան, 2024-04-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%80_%D4%B1%D5%A4%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9883064, վերցված է 2025-11-21