Նիքոլայ Յովհաննիսեան (պատմաբան)
| Նիքոլայ Յովհաննիսեան | |
|---|---|
| Ծնած է | 10 Յունիս 1930[1][2] |
| Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Մահացած է | 24 Ապրիլ 2024[3] (93 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1][2] |
| Մասնագիտութիւն | պատմաբան և արեւելագէտ |
| Աշխատավայր | Արևելագիտության ինստիտուտ?[1][2] |
| Անդամութիւն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա?[2] և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[4] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Նիքոլայ Յովհաննիսեան (10 Յունիս 1930[1][2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 24 Ապրիլ 2024[3], Երեւան, Հայաստան), հայ պատմաբան, աեւելագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր (1968), փրոֆէսօր (1971)։ Հասարակական գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յովհաննիսեան եղած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1995-2006 թուականներուն՝ ակադեմիայի Արեւելագիտութեան կաճառի տնօրէն։
Ան հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիրը կը համարուի։ Պատմական գիտութիւններու դոկտոր։
Նիքոլայ Յովհաննիսեան հեղինակած էր բազմաթիւ գիրքեր, նաեւ ստորագրած է կարեւոր գիտական յօդուածներ[5]։
Աշխատութիւններ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յովհաննիսեանի ուսումնասիրութիւնները կը վերաբերին արաբական երկիրներու, մասնաւորապէս՝ Իրաքի, Սուրիոյ, Լիբանանի, Եգիպտոսի նորագոյն պատմութեան հանգուցային խնդիրներուն (պրոբլեմներուն)՝ ազգային-ազատագրական շարժումներուն, իմփերիալիզմի գաղութային համակարգի (սիստեմի) տապալմանը եւ արաբական անկախ պետութիւններու կազմաւորման, սոցիալ-քաղաքական վերափոխումներուն, միջազգային յարաբերութիւններուն։
Գլխաւոր Մենագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ազգային-Ազատագրական Պայքարը Լիբանանի Մէջ» (1967)
- «Անկախ Սուրիական Հանրապետութեան Ստեղծումը» (1968, ռուս.)
- «Ազգային-Ազատագրական Շարժումը Իրաքի Մէջ» (1976, ռուս.)
- «Լիբանանեան Ճգնաժամը Եւ Լիբանանի Հայ Համայնքի Դիրքորոշումը (1975-1982)» (1982)
Հայ Համայնքներ Եւ Ցեղասպանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս աշխատութիւններուն մէջ Յովհաննիսեանը կը լուսաբանէ արաբական երկիրներու հայ համայնքներու պատմութիւնը՝ այդ կապակցութեամբ անդրադառնալով նաեւ Հայերու Ցեղասպանութեան հարցերուն։
- Որոշ աշխատութիւններ նուիրուած են Ապտուլ Համիտ Երկրորդի հակահայկական քաղաքականութեան, 1915 թ. Հայկական Եղեռնի պատճառներուն, արաբ ժողովուրդի, անոր քաղաքական եւ հոգեւոր առաջնորդներու դիրքորոշմանը, տարագիր հայերուն ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքին եւ օգնութեան։
- Յովհաննիսեանը ուսումնասիրած է Հայերու Ցեղասպանութեան հարցի լուսաբանումը ժամանակակից արաբական պատմագրութեան մէջ, որ լոյս կը սփռէ Եղեռնի պատմութեան, պատճառներու եւ Օսմանեան բռնակալներու հայահալած քաղաքականութեան տարբեր կողմերուն վրայ։
Կուսակցական Եւ Ընկերային Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայաստանի Կոմունիստական Պարթիայի (Կուսակցութեան) Պատմութեան Ուրուագծեր» (1967 թ.) աշխատութեան ստեղծման մասնակցած է։
- Ան եղած է Արաբական երկիրներու հետ Բարեկամութեան եւ Մշակութային Կապերու Սովետական Ընկերութեան Վարչութեան անդամ, Հայկական Բաժանմունքի նախագահը, «ԽՍՀՄ—Իրաք» Բարեկամութեան Ընկերութեան փոխնախագահ, «ԽՍՀՄ-Լիբանան», «ԽՍՀՄ—ԵԺԴՀ» Բարեկամութեան Ընկերութիւններու Վարչութիւններու անդամ։
Հրատարակումներու Քանակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հեղինակած է աւելի քան 540 գիտական աշխատութիւն, այդ թերթին՝ մօտ 80 մենագրական ուսումնասիրութիւն եւ 400 գիտական յօդուած։
- Անոր մենագրական ուսումնասիրութիւններէն շուրջ 30-ը, իսկ յօդուածներէն աւելի քան 100-ը հրատարակուած են արտասահմանեան տարբեր երկիրներու մէջ՝ արաբերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն, ռուսերէն, ճափոներէն, պարսկերէն, հունգարերէն, թրքերէն եւ այլ լեզուներով։
- Փրոֆեսորը հեղինակն է արաբական երկիրներու մէջ՝ Իրաքի, Լիբանանի, Սուրիոյ, Եգիպտոսի ազգային-ազատագրական շարժումներու ուսումնասիրութեանը նուիրուած եօթը հատորներու, որոնք լոյս տեսած են Երեւանի, Մոսկուայի, Պէյրութի, Հալէպի, Պեռլինի, Շթութկարտի, Գահիրէի եւ այլուր։
Կոչումներ եւ պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2004 թուականին Քեմպրիճի (Անգլիա) Միջազգային կենսագրական կեդրոնը զինք հռչակած է «21-րդ դարու ականաւոր գիտնական», 2005 թուականին ճանչցած է «Աշխարհի յառաջատար գիտնական», իսկ 2009 թուականին ընդգրկուած է «Աշխարհի ամենաականաւոր 100 գիտնականներու ցանկին մէջ»[7]։
- 2010 թուականին արժանացած է Գիւմրիի պատուոյ քաղաքացի կոչումին[8]։
- «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 2-րդ աստիճանի մետալով պարգեւատրուած է (2016)[9]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- 1 2 Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=313&langid=1
- ↑ «ՈՉ ԵՒՍ Է ԱԿԱՆԱՒՈՐ ՊԱՏՄԱԲԱՆ ՓՐՈՖ. ՆԻՔՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2024-04-26
- ↑ (հայերեն) Նիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան), 2025-11-20, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6_(%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6)&oldid=10608881, վերցված է 2025-11-22
- ↑ Նիկոլայ Հովհաննիսյանի կենսագրությունը
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-10-02-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ հունվարի 6
- ↑ Ն. Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ