Նիկոլ Պէզճեան
Նիկոլ Պէզճեան | |
---|---|
Ծնած է | 11 Սեպտեմբեր 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Քաղաքացիութիւն | Սուրիա |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ |
Նիկոլ Պեզճեան (11 Սեպտեմբեր 1955[1], Հալէպ, Սուրիա), միջազգային մրցանակներու դափնեկիր, ֆիլմարուետի աշխարհին մէջ շարժապատկերի գործիչ, Փիէսի եւ շարժանկարի բնագիր գրող, հանրածանօթ բեմադրիչ:Ֆֆիլմարտադրութեան եւ ուսումնասիրութեան մասնագէտ: Անոր պատմողական, վաւերագրական եւ հայեցակարգային ֆիլմերը ցուցադրուած են բազմաթիւ միջազգային փառատօներու եւ ժամանակակից արուեստի նուիրուած ձեռնարկներու ընթացքին, եւ այնուհետեւ գնահատուած է հեղինակաւոր մրցանակներով:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիկոլ Պեզճեանը ծնած է 1955 թուականին, Հալէպ։ 17 տարեկանին տեղափոխուելով Պոսթըն ԱՄՆ՝ ուսաներ է Նիւ Եորքի տեսողական արուեստներու դպրոցին ( BFA School of Visual Arts) մէջ, ապա ութ տարի բեմադրիչի եւ ֆիլմարտադրիչի մասնագիտութիւն ստացեր է MFA Լոս Անճելըսի UCLA համալրսարանէն Քալիֆորնիայի համալսարանի մէջ [2]։
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներուն մէջ բեմադրեր է հայերէն եւ անգլերէն ներկայացումներ, մասնաւորապես՝ յիշարժան է 1976-ին Ուոթըրթաունի մէջ անոր ներկայացուցած Շիրվանզադէի «Պատուի համար» փիէսի հայերէն բեմադրւթիւնը։ 1994 թուականին Նիկոլ Պեզճեանը հանդիսատեսի դատին յանձներ է իր լաւագոյն աշխատանքը «Սիսեռ» շարժապատկերային ֆիլմը։
2012 թուականին Կօշիկներս Պոլիս ձգեցի ֆիլմը ներկայացուցեր է «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» ծրագրին մէջ[4][5][6]։
1997-ի գարնան, Նիկոլ Պեզճեան Լիբանան տեղափոխուած է:
1997-2000-ին` Պէյրութի «Ֆիուչըր» միջազգային հեռուստակայանի գործադիր արտադրիչ: Բեմադրեր է շարք մը թատերական ներկայացումներ եւ շարժապատկերներ ԱՄՆ-ի եւ Լիբանանի մէջ:
Պէզճեան գերդաստանը 19-րդ դարէն սկսեալ մեծ ներդրում ունեցած է Հայ աւետարանական եկեղեցւոյ կեանքին մէջ, ըլլալով նոյնիսկ հիմնադիրներէն Այնթապի քոլեճին»:[7]
Միջազգային փառատօներու Մրցանակին արժանացած
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պէզճեան 2015ին արժանացած է «Ոսկէ առիւծ» մրցանակին Վենետիկի երկամեայ (Venice Biennale) փառատօնին՝ հայկական տաղաւարին իր մասնակցութեամբ: 2002ին՝ «Ոսկէ արծիւ» մրցանակին Ռոթերտամի Արաբական Ֆիլմի փառատօնին, 2002ին՝ «Ոսկէ Փանտա» մրցանակին Չինաստանի Sichuan փառատօնին, նոյնպէս 2002ին՝ «Ոսկի Ալէֆ» մրցանակին Պէյրութի Միջազգային փառատօնին:
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրիչ, հեղինակ եւ ֆիլմարտադրիչ Նիկոլ Պէզճեան Ընտրուած ֆիլմերը[8]
- Broken Dinners, Postponed Kisses: 2018
- Me Water Life: 2017
- Temple of Light: 2016
- After This Day: 2016
- Կաթ, Մեխակ ու Երգ Րենական 2012 ( Milk, Carnation & a a Godly Song 2012)[9][10][11]
- Canakayna: 2015
- «Նոյն դարպասը», (վաւերագրական), 2014 (The Same Gate 2014)
- «Շնորհակալութիւն, տիկնայք եւ պարոնայք», 2014 (Thank You, Ladies, & Gentlemen 2014) [12]
- Հայրենի հող 2008 (Home/Land: 2008)
- Կօշիկներս Պոլիս ձգեցի (ֆիլմ, 2011 (I left My Shoes in Istanbul 2011)
- Աւիւն 2003 (Verve 2003)
- Roads Full of Apricots 2001 [13]
- Muron: 2002
- Սիսեռ (1992) (Chickpea 1992)
- Մոխրագոյն ձիու ժամը (1984) (Hour of the Gray Horse)
- Մի ժայռ, մի պարան եւ մի ծառ
- Օճախ Քարմենական 1982
- Դահլիճը
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆիլմեր Նիկոլ Պեզճեան Archived 2020-06-28 at the Wayback Machine.
- ԱՐԺԷՔՆԵՐ. Մտերմիկ զրոյց բեմադրիչ, հեղինակ, ֆիլմարտադրիչ եւ միջազգային մրցանակներու դափնեկիր Նիկոլ Պէզճեանի հետ Archived 2020-06-26 at the Wayback Machine.
- biennale4 Nigol Benzjian[permanent dead link]
- Nigol Bezjian’s Ceaseless Search for Truth and Discovery — An Interview
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 ČSFD — 2001.
- ↑ Արծուի Բախչինեան,Հայերը համաշխարհային Շարժապատկերի արուեստի մասին
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-26-ին։ արտագրուած է՝ 2020-06-26
- ↑ «Կօշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը «Ոսկէ Ծիրան»ի «Արտամրցութային ծրագիրներ»-ուն մէջ[permanent dead link]
- ↑ Նիկոլ Պեզճեանի մասին imdb.com կայքի մէջ
- ↑ Նիկոլ Պեզճան
- ↑ «Ֆիլմարտադրիչ/Բեմադրիչ Նիկոլ Պէզճեանի Արխիւները` Հայկազեան Համալսարանին Մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-27-ին։ արտագրուած է՝ 2020-06-26
- ↑ «ՀԱՅ ԱՐԺԷՔՆԵՐ. Մտերմիկ զրոյց բեմադրիչ, հեղինակ, ֆիլմարտադրիչ եւ միջազգային մրցանակներու դափնեկիր Նիկոլ Պէզճեանի հետ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-26-ին։ արտագրուած է՝ 2020-06-26
- ↑ Nigol Bezjian’s Ceaseless Search for Truth and Discovery — An Interview
- ↑ Hamazkayin Presents Two Films by Nigol Bezjian
- ↑ Դանիէլ Վարուժանի Նուիրուած Նիկոլ Պէզճեանի «Կաթ, Մեխակ Ու Երգ Րենական» Ժապաւէնի Անդրանիկ Ցուցադրութիւն
- ↑ You Ladies and Gentlemen
- ↑ Ծիրանով լեցուն ճանապարհներ