Jump to content

Նարէ Աղամանեան

Նարէ Աղամանեան
Ծնած է 21 Յունուար 1989(1989-01-21)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Վանաձոր, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Չայքովսկիի Անուան Երաժշտական Միջնակարգ Դպրոց և Վիեննայի Երաժշտութեան եւ Կատարողական Արուեստի Համալսարան
Տեսակ դասական երաժշտութիւն
Մասնագիտութիւն դաշնակահար
Կայքէջ arghamanyan.com

Նարէ Աղամանեան (21 Յունուար 1989(1989-01-21)[1], Վանաձոր, Գուգարքի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), Վիեննայի սիմֆոնիկ նուագախումբի դաշնակահար։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Վանաձոր։ Ի ծնէ տաղանդաշատ Նարէ իր առաջին մենանուագով հանդէս եղած է 6 տարեկան հասակին։ Իսկ 7 տարեկանին ան ընդունուած է Երեւանի Չայքովսքիի անուան տաղանդաւոր փոքրիկներու երաժշտանոցը։

2000 թուականին, երբ Նարէ 11 տարեկան էր, հրաւիրուած է Եութահ նահանգի Սալթ Լէյք քաղաքը՝ մասնակցելու դաշնակի միջազգային մրցումին, որմէ յաղթական դուրս եկած է։ Նախքան Եութահ երթալը, Նարէ՝ Արտա Յարութիւնեանի եւ իր մօրը՝ Արտեմիս Նազարեանի կողմէ հրաւիրուած է Նիւ Եորք՝ մենանուագով մը հանդէս գալու։

Պոս­թը­նի մէջ իր անդ­րա­նիկ ելոյ­թը կա­տա­րած է 2004-ին, երբ հա­զիւ 14 տա­րե­կան էր, Քէյմպ­րի­ճի «Longy School of Music»-ին մէջ[2]:

2004 թուականին 15 տարեկան Նարէ ընդունուած է Վիեննայի երաժշտութեան եւ կատարողական արուեստներու համալսարանը։ Իր ուսումը աւարտելէ ետք՝ 2008 թուականին, ան հաստատուած է Վիեննա[3]։

  • Sparkasse Wortersee, Մրցոյթ (Աւստրիա, 1-ին մրցանակ, 2009),
  • Montreal International Music Competition (Քանատա, 2008, 1-ին մրցանակ),
  • Piano Campus International Competition (Պոնտոիզ, 2007, 1-ին մրցանակ) ,
  • Jose Roca International Competition (Վալենսիա, 2007, 2-րդ մրցանակ),
  • Josef Dichler Piano Competition (Վիեննա, 2005, 1-ին մրցանակ),
  • Gina Bachauer International Junior Piano Competition (Սաթ Լէյք Սիթի, 2000, 2-րդ մրցանակ),
  • Հայաստանի Ազգային ժառանգութիւն ( Երեւան, 1999, Ոսկէ մետալ),
  • Ուքրանիոյ Երիտասարդ տաղանդներ (1998, 1-ին մրցանակ),
  • Շոփէնի անուան երիտասարդական (Հարաւսլաւիա, 1997, 1-ին մրցանակ)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1023075040 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «ԴԱՇ­ՆԱ­ԿԱ­ՀԱՐ ՆԱ­ՐԷ ԱՐ­ՂԱ­ՄԱՆ­ԵԱՆ ԵԼՈՅԹ­ՆԵՐ ՊԻ­ՏԻ ՈՒ­ՆԵ­ՆԱՅ»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2012-10-18։ արտագրուած է՝ 2023-08-15
  3. «ՕՏԱՐ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՆԵՐՈՒ ՏԱԿ ՓԱՅԼՈՂ ՀԱՅԵՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-08-15