Յակոբ Յարութիւնեան
| Յակոբ Յարութիւնեան | |
|---|---|
| Ծնած է | 11 Դեկտեմբեր 1888[1] |
| Ծննդավայր | Խաստուր, Ալաշկերտի գավառակ, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 1943[2] |
| Ուսումնավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան, Համպոլտթ Համալսարան, Լայփցիկի Համալսարան և Զիւրիխի Համալսարան |
| Մասնագիտութիւն | փիլիսոփայ, երաժշտագէտ, մանկավարժ, գրականագէտ և լեզուաբան |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան, Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան և ԱրմՖԱՆ? |
Յակոբ Պօղոս Յարութիւնեան (Արտենեան, 11 Դեկտեմբեր 1888[1], Խաստուր, Ալաշկերտի գավառակ, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - 1943[2]), հայ փիլիսոփայ, երաժշտագէտ, մանկավարժ, գրականագէտ, լեզուաբան: Փիլիսոփայական գիտութիւններու մասնագէտ (1919):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յակոբ Յարութիւնեան, ծնած է 1888-ին Ալաշկերտի գաւառի Խաստուր գիւղին մէջ։ 1901-1910-ններուն սորված է Էջմիածնի Գէորգեան ճեմարանին մէջ, աշակերտած է Կոմիտասին, 1912-1919-ններուն՝ Պեռլինի, Լայպցիգի, Զիւրիխի Համալսարաններուն մէջ։ 1910-1912-ններուն աշխատած է Թաւրիզի հայկական դպրոցին մէջ։ 1927-1940-ններուն դասաւանդած է Երեւանի պետական համալսարանին մէջ, 1928-1932-ններուն միաժամանակ՝ Երեւանի պետական մանկավարժական հիմնարկին մէջ։ 1935-1937-ններուն եղած է Արմֆանի արուեստի բաժինի վարիչ: Անհիմն բռնադատուած է (1941), մահացած թերեւս չպարզուած հանգամանքներու մէջ 1943ին[3]:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է «Քանթի իմացաբանութիւնը» (1910-1911, Էջմիածին «Արարատ»), «Զարգացման գաղափարի վերլուծութիւնը» (1919, գերմաներէն), «Մկրտիչ Պեշիկթաշլեան» (1912, «Արարատ»), «Լեզուի մասին» (1934), «Մանեակ» (ժողովրդական երգերու ժողովածու, 1958) աշխատութիւններու, թարգմանած է Հեգելի «Դասախօսութիւններ գեղագիտութեան մասին» գիրքը (1939), Գյոթեի բանաստեղծութիւններու ընտրանին (1946) եւ այլն[4]:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քանթի իմացաբանութիւնը, աշխատութիւն, Էջմիածին «Արարարտ», 1910-1911:
- Զարգացման գաղափարի վերլուծութիւնը, աշխատութիւն, 1919:
- Մկրտիչ Պեշիկթաշեան, աշխատութիւն, «Արարատ», 1912:
- Լեզուի մասին, աշխատութիւն, 1934:
- Մանեակ, ժողովրդական երգերու ժողովածու, 1958:
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10318
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #105106497X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հարությունյան Հակոբ»։ haygirk.nla.am։ արտագրուած է՝ 2017-01-17