Մուհամմէտ Ալի

Jump to navigation Jump to search
Մուհամմէտ Ալի
անգլերէն՝ Muhammad Ali
Muhammad Ali NYWTS.jpg
Ծննդեան անուն անգլերէն՝ Cassius Marcellus Clay, Jr.
Ծնած է 17 Յունուար 1942(1942-01-17)[1][2][3][3][4][5][6]
Ծննդավայր Լուիսվիլ, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]
Վախճանած է 3 Յունիս 2016(2016-06-03)[1][3][3][4][5][6][7] (74 տարեկանում)
Վախճանի վայրը Սքոթդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8]
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ[9]
Ազգութիւն աֆրոամերիկացի
Կրօնք իսլամ և սուննի իսլամ
Կրթութիւն Սանտա Մոնիկա քոլեջ
Մասնագիտութիւն բռնցքամարտիկ
Պարգեւներ և
մրցանակներ
Նախագահական քաղաքացիական մեդալ, Ազատության նախագահական շքանշան, Ֆիլադելֆիայի ազատության մեդալ, Արթուր Աշի Արիության մրցանակ, Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ և Library of Congress Living Legend
Ամուսին Վերոնիկա Պորշե Ալի, Khalilah Ali, Sonji Roi և Yolanda Williams
Ծնողներ հայր՝ Cassius Marcellus Clay, Sr., մայր՝ Odessa Grady Clay
Երեխաներ Լեյլա Ալի, Հանա Յասմին Ալի, Մարիում Ալի և Մուհամմեդ Ալի կրտսեր
Կայքէջ ali.com

Մուհամմետ Ալի (անգլերէն՝ Muhammad Ali, 17 Յունուար 1942, Լուիսվիլ (Քենթաքի), ԱՄՆ — 3 Յունիս 2016, Սքոցտէյլ, Արիզոնա[10][11][12][13]), ծնած որպէս՝ Քասիուս Մարսելուս Քլէյ կրտսեր (անգլերէն՝ Cassius Marcellus Clay, Jr. ), ափրիկեցի-ամերիկացի նշանաւոր արհեստավարժ՝ ծանրակշիռ խումբի, բռնցքամարտիկ, մարդասէր եւ հասարակական գործիչ։

Ալին 1960 թուականի 17-րդ ամառնային Ողիմպիական խաղերու ախոյեան՝ թեթեւ ծանրքաշային կարգին, ծանրքաշային կարգին աշխարհի բացարձակ ախոյեան (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացած էր «Տարուան բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ «The Ring» ամսագիրին՝ «Տասնամեակի բռնցքամարտիկ»ը (1970-ականներ), պատմութեան մէջ 2-րդ բռնցքամարտիկը, որ «Sports Illustrated» ամսագիրի կողմէն արժանացած է «Տարուան մարզիկ» կոչումին։ 1974 թուականին, քանի մը մարզային հանդէսներու կողմէն ճանչցուած էր «Դարու մարզիկ»։ Ասպարէզի աւարտին ընդգրկուած է Բռնցքամարտի փառքի սրահին (1987) եւ Բռնցքամարտի միջազգային փառքի սրահին (1990) մէջ։ Վառ բանախօս եղած է[14]։

Թէեւ ծնած է որպէս Քասիուս Քլէյ, 1964 թուականի Փետրուար 25-ին մրցամարտին յաղթելէն ետք, կը միանայ Տիթրոյթի մէջ ստեղծուած «Իսլամ ազգ» կրօնական շարժուման, 1975 թուականին կը դառնայ Սուննի մուսուլման եւ կը փոխէ անունը Քասիուս Էքս (անգլերէն՝ Cassius X), այնուհետեւ՝ Մուհամմէտ Ալի եւ յետագային հանդէս կու գայ այդպէս։ 1967 թուականին՝ երեք տարի անց իր՝ աշխարհի ծանրքաշային ախոյեան հռչակուելէն ետք, Ալին կը հրաժարի միանալ ԱՄՆ զինուած ուժերուն, երբ այն ժամանակ կը մասնակցէր Վիեթնամի պատերազմին, որուն պատճառով ինք կը որակազրկուի 3 տարիով, ինչպէս նաեւ կը զրկուի յաղթանակած տիտղոսներէն։ Ալին դէմ էր պատերազմին, եւ կրօնական համոզմունքներուն։ Այդ ժամանակ ան կը նշէ. «Ես այդ Վիեթ Քոնկի հետ կռիւ չունիմ․․․ անոնցմէ ոչ մէկը ինձ երբեւիցէ սեւամորթ անուանած չէ» (անգլ.՝ "I ain't got no quarrel with them Viet Cong․․․ No Viet Cong ever called me nigger")։ Վերադառնալով մարզաշխարհ՝ ան ետ կը գրաւէ աշխարհի ախոյեանի տիտղոսը՝ պայքարելով «բռնցքամարտի ոսկէ դարաշրջանի» լաւագոյն բռնցքամարտիկներու դէմ։

Այդ խօսքերով Ալին մեծ բողոքի ալիք կը բարձրացնէ երիտասարդ Ամերիկացիներու շրջանակին մէջ, որոնք դէմ էին Վիեթնամի դէմ մղուող պատերազմին։ Ալիին խօսքերը, իրենց կարգին, ներշնչանքի աղբիւր կը հանդիսանան սեւամորթներուն իրաւունքներու նշանաւոր պաշտպան Մարտին Լիւթեր Քինկի (Martin Luther King, Jr.) համար։

Ալիին անունը կապուած է բռնցքամարտի պատմութեան շարք մը մեծագոյն մարտերուն հետ։ Այդպիսի պատմական հանդիպումներէն ակներեւ է իր եւ Ճօ Ֆրէյզըրի (Joe Frazier) միջեւ տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպէս նաեւ իր ու Ճորճ Ֆորմանի (George Edward Foreman) մարտը, ուր ան 7 տարի անց ի վերջոյ դարձեալ կը նուաճէ կորսնցուցած տիտղոսները։

Մարզական գործունեութիւնը վերջացնելէ ետք զբաղուած է հասարակական եւ բարեգործական գործունէութեամբ, եղած է ԵՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008)։

1999 թուականին «Sports Illustrated» հանդէսին կողմէ Ալին կը ճանչցուի «Դարու մարզիկ», իսկ BBC-ի կողմէն՝ «Դարու մարզային անձ»[15][16]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nbcnews.com/news/sports/muhammad-ali-greatest-all-time-dead-74-n584776
  2. SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 Babelio
  7. https://www.lemonde.fr/sports-de-combat/article/2016/06/04/la-legende-de-la-boxe-mohamed-ali-toujours-hospitalise_4934676_1616664.html
  8. http://www.usatoday.com/story/sports/2016/06/04/muhammad-ali-dies-obituary/85357592/
  9. http://espn.go.com/espn/photos/gallery/_/id/9429041/image/5/cassius-clay-zoom-vintage-bodies
  10. Sean Ingle (June 4, 2016)։ «Muhammad Ali, 'the Greatest', dies aged 74» 
  11. «Muhammad Ali: Boxing legend dies aged 74»։ June 4, 2016. 
  12. Steve Almasy, Madison Park and Joe Sutton (June 4, 2016.)։ «Muhammad Ali, 'The Greatest, ' dies at 74» 
  13. Կաղապար:Source
  14. Կաղապար:Citeweb
  15. «CNN/SI – SI օնլայն – Sports Illustrated-ի այս շաբաթվա համարը - Ալին` «դարի մարզիկ»»։ Sports Illustrated։ Վերցված է Սեպտեմբերի 5, 2011 
  16. «Ալին թագադրվում է որպես դարի սպորտսմեն»։ BBC News։ Դեկտեմբերի 13, 1999