Jump to content

Մորիս Շէօվալիէ

Մորիս Շէօվալիէ
ֆրանսերէն՝ Maurice Chevalier
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Maurice Auguste Chevalier[1]
Ծնած է 12 Սեպտեմբեր 1888(1888-09-12)[2][3][4][…]
Ծննդավայր Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսա[5][1]
Մահացած է 1 Յունուար 1972(1972-01-01)[5][2][6][…] (83 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսա[5][7][8]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Տեսակ café-chantant? և Մյուզիք-հոլլ?
Մասնագիտութիւն դերասան, երգիչ, պարող, թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, երգերու հեղինակ և Շանսոնիե
Ամուսին Yvonne Vallée? և Nita Raya?
Ստորագրութիւն

Մորիս Շէօվալիէ (ֆրանսերէն՝ Maurice Chevalier, ամբողջական անունը՝ Մորիս Օկիւսթ Շէօվալիէ (Maurice Auguste Chevalier) 12 Սեպտեմբեր 1888(1888-09-12)[2][3][4][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսա[5][1] - 1 Յունուար 1972(1972-01-01)[5][2][6][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսա[5][7][8]), ֆրանսացի էսթրատային երգիչ, պարող եւ դերասան։

Մորիս Շէօվալիէ ծնած է Փարիզ՝ 1888-ին։ Հայրը ֆրանսացի ներկարար էր, իսկ մայրը՝ պելճիքացի։ Ան ընտանիքին կրտսեր երեխան էր։ Փոքր տարիքէն գինեմոլ հայրը կը լքէ ընտանիքը։ Պատանի տարիքին տարբեր տեսակի գործերով կը զբաղի: 1901-ին կը սկսի անվճար երգել սրճարանի մը մէջ։ Ի վերջոյ, կը սկսի հանդէս գալ տեղի համերգասրահներուն մէջ։ 1909-էն ան ելոյթ կ'ունենայ Ֆրանսայի նշանաւոր երգչուհի Ֆրեհելի հետ, սակայն 1911-էն ետք, ան Փարիզի Ֆոլլի-Պերժերի մէջ, իբրեւ զուգերգող հանդէս կու գայ երգչուհի եւ դերասանուհի Միսթենկետին հետ։

1912-1918 թուականներուն Մորիս Շէօվալիէ ելոյթներ ունեցած է օփերայի թատրոնին մէջ, իսկ հետագային հանդէս եկած է իբրեւ «շանսոնիէ»։ 1920-ականներուն վերջը ան արդէն իսկ մեծ հռչակ շահած էր։ Ելոյթներ ունեցած է Մեծն Բրիտանիոյ եւ ԱՄՆ-ի մէջ, ուր մասնակցած է Պրոտուէի հանդէսներուն։ 1940-1944 թուականներուն, երբ Ֆրանսա գրաւուած էր, ան ելոյթներ կ'ունենար Փարիզի եւ Գերմանիոյ մէջ գտնուող ֆրանսացի ռազմագերիներուն համար։

Մորիս Շէօվալիէ շարժապատկերի մէջ նկարահանուած է 1908-էն, իսկ հոլիուտեան ֆիլմի մէջ առաջին անգամ նկարահանուած է 1930-էն։ Անոր ամէնէն նշանաւոր երգերէն էին «Livin' in the Sunlight, Lovin' in the Moonlight», «Valentine», «Louise», «Mimi» եւ «Thank Heaven for Little Girls» երգերը, որոնք գլխաւորաբար տարածում կը գտնէին իր ֆիլմերուն շնորհիւ։ Յատկանշական է Ռուբէն Մամուլեանի «Սիրէ զիս այսօր» (1932) ֆիլմը, ուր Մորիս Շէօվալիէ նկարահանուած էր Ժանէթ Մաքտոնալտին հետ միասին։ Ֆիլմին երաժշտութիւնը կը համարուի բոլոր ժամանակներու լաւագոյն երաժշտութիւններէն մէկը[9]։

1927-1933 Մորիս Շէօվալիէ ամուսնացած էր դերասանուհի Իվոն Վալլիի հետ, իսկ 1937-1946՝ պարուհի եւ երգչուհի Նիթա Ռայայի հետ։

Մորիս Շէօվալիէ մահացած է 1972-ին՝ երիկամային հարցերու պատճառով[10]։

Ֆիլմագրություն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ԹուականԱնուանումԲնօրինակի անուանումՏիպար
1908Չափազանց դիւրահաւատըTrop crédules-
1911Նորապսակը, որ կը ստիպէր իրեն սպասելUne mariée qui se fait attendre-
1912Գլխապտոյտ վալսըLa valse renversante-
1917Աշխարհիկ երեկոյUne soirée mondaine-
1923ԿոնզակGonzagueՄորիս, Կոնզակ
1923Անպիտան տղանLe mauvais garçon-
1923Ճիմ Պունյ՝ բռնցքամարտիկJim Bougne, boxeurՄորիս
1923Ըստ սովորութեանPar habitude-
1923Լուրսին փողոցին դէպքըL'affaire de la rue de Lourcine-
1929Փարիզի անմեղներըInnocents of ParisՄորիս Մառնի
1929Սիրոյ շքերթըThe Love Paradeկոմս Ալֆրետ Ռընէ
1930Բանակային շքերթParamount on Parade-
1930Մեծ լճակըLa grande mareՓիեռ Միրանտա
1930Փարիզի մանչ դերասանըPlayboy of ParisԱլպերթ Լորիֆլէ
1930Փոքրիկ սրճարանըLe petit caféԱլպերթ Լորիֆլէ
1931Գողցուած զարդերըThe Stolen JoolsՔամէօ
1931Ժպտացող տեղակալըThe Smiling LieutenantՆիկի
1931Մէկ ժամ՝ քեզի հետOne Hour with YouԱնտրէ Պերթյէ
1932Սիրէ զիս այս գիշերLove Me TonightՄորիս
1933Գիշերային պատմութիւնA Bedtime StoryՌընէ
1933Սիրոյ առաջնորդըL'amour guideՖրանսուա
1934Ուրախ այրինThe Merry WidowԱրքայազն Տանիլօ
1935Ֆոլլի ՊերժերFolies Bergère de Paris-
1935Մարդը Ֆոլլի ՊերժերէնL'homme des Folies Bergèreպարոն Կասինի
1936Սիրելի թափառաշրջիկThe Beloved Vagabond-
1936ԺպիտովAvec le sourireՎիքթոր
1936Օրուան հերոսըL'homme du jourԱլֆրետ, Քամէօ
1938Նորութիւններ տարածեցէքBreak the NewsՖրանսուա Վերյէ
1939ԾուղակPiègesՌոպերթ
1947Լռութիւնը ոսկի էLe silence est d'orՄոսիօ Էմիլ
1949ԱրքանLe roiԱրքայ
1950ԽնձորսMa pommeՄորիս
1954Սիրոյ հարիւր տարինCento anni d'amoreՄասիմօ
1954Ես եօթ դուստր ունէիJ'avais sept filles-
1957Սէրը կէսօրէ ետքLove in the AfternoonՔլոտ Շավէս
1958ԺիժիGigiՕնորէ Լաշալ
1959Հաշուէ օրհնութիւններդCount Your Blessings-
1960ՔանքանCan-Can-
1960Խայտառակութեան շնչառութիւնըA Breath of ScandalԱրքայազն Ֆիլիփ
1960Մեքսիքացին Հոլիուտի մէջPepeՄորիս Շէօվալիէ
1961ՖենիFanny-
1962ՃեսիքաJessicaՀայր
1962Նաւաբեկումէն տուժածներուն որոնումներըIn Search of the CastawaysՊականել
1963Սիրոյ նոր տեսակA New Kind of LoveՄորիս Շէօվալիէ
1964Աւելի լաւ է հարուստ ըլլամI'd Rather Be Rich-
1964Տագնապալից կոճակPanic ButtonՖիլիփ Ֆոնթեյն
1967Կապիկներ, հեռացէքMonkeys, Go Home!Հայր


Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 ծննդական — է. 8.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 1 2 Base Léonoreministère de la Culture.
  4. 1 2 Encyclopædia Britannica
  5. 1 2 3 4 5 6 Шевалье Морис // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 1 2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=09&OTDDay=12&OTDYear=2006
  7. 1 2 http://www.encyclopedia.com/topic/Paris.aspx
  8. 1 2 մահվան վկայական — է. 4.
  9. History of Musical Film 1930s: Part I "Hip, Hooray and Ballyhoo" by John Kenrick
  10. «Maurice Chevalier Dead; Singer and Actor Was 83»։ The New York Times։ 14 Փետրուար, 1972