Միքլոշ Իպլ
| Միքլոշ Իպլ հունգարերէն՝ Ybl Miklós | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 6 Ապրիլ 1814 |
| Ծննդավայր | Սէքեշփեհերվար |
| Մահացած է | 22 Յունուար 1891 |
| Մահուան վայր | Պուտափեշտ, Հունգարիա[1][2] |
| Քաղաքացիութիւն | Կաղապար:Country data Ավստրո-Հունգարիա Աւստրիա-Հունկարիա |
| Ուսումնավայր | Վիեննայի տեխնիկական համալսարան? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Károlyi Mansion, Beregsurány?, Saint Francis of Assisi Church of Ferencváros (Budapest)?, Հունգարիայի օպերային թատրոն? և Main Custom House, Budapest? |
| Մասնագիտութիւն | ճարտարապետ |
| Երեխաներ | Félix Ybl? |
Միքլոշ Իպլ (հունգարերէն՝ Ybl Miklós; 6 Ապրիլ 1814, Սէքեշփեհերվար Székesfehérvár – 22 Յունուար 1891, Պուտափեշթ), 19-րդ դարու կէսերէն մինչեւ վերջը Եւրոպայի առաջատար ճարտարապետներէն մեկը եղած է, ինչպէս նաեւ Հունգարիոյ մէջ՝ ամէնէն ազդեցիկը: Անոր ամէնայայտնի աշխատանքը Հունգարիոյ Ազգային օփերայի տունն է Պուտափեշթի մէջ (1875–1884):
Վիեննայի արհեստագիտական հաստատութենէն (Politechnikum) ներս աստիճան ստանալէն ետք Իպլ 1832-ին դարձաւ Միհայի Փոլլաքի օգնականը եւ աշխատեցաւ Հէնրիք Քոխի արուեստանոցէն ներս 1836-1840-ի միջեւ։ Այնուհետւ անցաւ Միւնիխ եւ ապա Իտալիա՝ ուսանելու: Վերադառնալէն ետք սկսաւ աշխատիլ Միհայի Փոլլաքի որդիին հետ համատեղ:
Անոր վաղ, մեծ նախագիծերը կը կառուցուէին ռոմանական ոճով, որոնց վրայ կար արեւելեան մոթիֆներու ազդեցութիւնը: Իտալիոյ մէջ ուսանելու հետեւանքը իտալական վերածնունդի ոճին ազդեցութիւնն էր, որուն ներքեւ մշակեց քանի մը նէօ-ռենեսանսական շինութիւններ: Անոր կառուցած շատ մը կառոյցները կայացած են եւ կանգուն են մինչեւ մեր օրերը եւ գերակշիռ տարրեր կը հանդիսանան Պուտափեշթի համայնապատկերին; Ատոնցմէ յայտնի են Ս.Ստեփանոսի պազիլիքը (1867–91), Ռացի ջերմային բաղնիսը, նախկին Մաքսային պալատը (1871–74) եւ թագաւորական պալատի գահասենեակը: Ան նաեւ ստեղծած է անհամար եկեղեցիներ, առանձնատուներ եւ դղեակներ գաւառներուն մէջ։
1953-ին անոր պատուին հիմնուած է ամէնամեայ ճարտարապետական մրցանակը:
Միքլոշ Իպլը թաղուած է Պուտափեշթի Քերէփեշի գերեզմանատան մէջ:
Գլխաւոր գործեր[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1845–1849 Ֆոթ, Քարոյի ամրոցի վերակառուցում
- 1845–1855 Ֆոթ, Հռոմէական կաթողիկէ եկեղեցի
- Մօտաւորապէս 1852 Պուտափեշթ, Կրապովսքի – (Ռոժա-) առանձնատուն
- 1857–1858 Պուտափեշթ, Ազգային ախոռներ
- Մօտաւորապէս 1860 Ալպերթիրշա, Սափարի մատրան դամբարան
- Մօտաւորապէս 1860 Լէանյֆալու, Կիւլay-առանձնատուն
- Մօտաւորապէս 1860 Կերլա, Վենքհայմ ամրոց
- 1860–1864 Նաճչենք, Հռոմէական կաթողիկէ եկեղեցի
- 1862 Քեչքեմեթ, Աւետարանական եկեղեցի
- 1862–1865 Պուտափեշթ, Ֆեշտեթիչ պալատ
- 1862-1864 Էչքա, Հռոմէական կաթողիկէ եկեղեցի
- 1863 Պուտափեշթ, Գերմանական թատրոն (չէ կառուցուած)
- 1863 Պուտափեշթ, Քարոյի պալատ
- 1863–1864 Պուտափեշթ, Հունգարիոյ Գիտութիւններու Ակադեմիայի (ՄԹԱ) շէնքը
- Մօտաւորապէս 1865 Ֆեճվերնեք, Սափարի ամրոց
- 1865–1866 Պուտափեշթ, խորհրդարանի հին շէնքը
- 1865–1879 Պուտափեշթ, Հռոմէական կաթողիկէ եկեղեցի, Պաքաչ հրապարակ
- 1867 Պուտափեշթ, Փալֆի պալատ
- 1867–1891 Պուտափեշթ, Սուրբ Ստեփանոսի մայր տաճար (Պազիլիքա). Սկսած է Հիլտը, շարունակած է Իպլը եւ աւարտած՝ Ե. Քաուզերը
- 1869 Փեշտի Առաջին ազգային խնայողական դրամատուն
- 1870–1874 Պուտափեշթ, Մաքսատան շէնք
- 1871 Պուտափեշթ, Մարկիտ կամուրջ (չէ կառուցուած)
- Մօտաւորապէս 1872 Փարատ, Իպլ պանդոկ
- 1873–1884 Պուտափեշթ, Հունգարիոյ պետական օփերայի թատրոն
- 1874–1982 Պուտափեշթ, Ամրոցի կրպակ եւ շուկայ
- 1875–1879 Օքիտիոշ, Վենքհայմ ամրոց
- 1880–1882 Փարատշաշվար, Քարոյի ամրոց
- 1880–1891 Պուտափեշթ, Ամրոցի բլուրի վերակառուցում
- 1882–1888 Պուտափեշթ, Պուտափեշթի Քլարիսէում հռոմէական կաթողիկէ եկեղեցի
- 1883–1884 Պուտափեշթ, Սեչենի պալատ (քանդուած)
- Մօտաւորապէս 1888 Փարատ, Էրժեպեթ պանդոկ
եւ այլ կառոյցներ Չուրկոյի, Տոպոզի, Քէթեճհազայի, Լենճելթոտի, Մաչայի, Մարցալիի, Օքիտիոշի, Սուրանիի մէջ եւ այլուր։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կաթողիկէ եկեղեցի Ֆոթին մէջ
- Թագաւորական պալատ, Պուտափեշթ
- Ներկայիս Քորվինուսի համալսարանի շէնքը
- Սբ. Ստեփանոսի տաճարը
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ибль Миклош // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://arch-pavouk.cz/index.php/architekti/1175-ybl-miklos
- ↑ (անգլերեն) Miklós Ybl, 2026-03-13, https://en.wikipedia.org/w/index.php?title=Mikl%C3%B3s_Ybl&oldid=1343244237, վերցված է 2026-07-13