Քերէփեշի
Քերեփեշի հանգստարան (հունգարերէն՝ Kerepesi úti temető)՝ Պուտափեշտի ամէնայայտնի գերեզմանատունն է: Հունկարիոյ ամէնահին գերեզմանատուներէն մեկն է, որ գրեթէ ամբողջութեամբ պահպանուած է:
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնուած է 1847-ին, մօտ է Արեւելեան Երկաթուղային կայարանին (հունգարերէն՝ Keleti pályaudvar) եւ անոր կարելի է հասնիլ Պուտափեշտի Մեթրոյի 2րդ գիծով, քանի որ կեդրոնէն ընդամենը երկու քիլոմեթրի վրայ է: Քերեփեշին Եւրոպայի ամէնամեծ Ազգային դամբարանոցային կառոյցներէն մեկն է իր շուրջ 56 հեքթար տարածքով: Երբեմն անոր կ'ըսեն Պուտափեշտի Փէր Լաշէզ:
Գերեզմանատունին մէջ առաջին յուղարկաւորութիւնը կատարուած է բացումէն երկու տարի անց՝ 1849-ին, որմէ ետք հոս ամփոփուած են շատ նշանաւոր մարդոց աճիւնները՝ պետական այրերու, գրագէտներու, ճարտարապետներու, դերասաններու, երգահաններու, գիտնականներու եւ այլն, անոնցմէ որոշներուն կառուցուած են յատուկ շիրիմներ կամ դամբարաններ:
1952-ին գերեզմանատունը յուղարկաւորութիւններու համար գոց յայտարարուած էր։ Մասնաւորաբար, պատճառաւ, որ անիկա ԵՀՊ-ին ատենը աւերուած էր, նաեւ, մասնաւորաբար, քաղաքական պատճառներով, քանի որ համայնաւարներու կառաւարութիւնը կը ձգտեր նսեմացնել «աշխատաւոր դասի» շիրիմներու օգտագործումը:
Նշանաւոր Ամփոփուածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քերեփեշի հանգստարանը կը պարունակէ Հունկարիոյ երեք առաջատար պետական գործիչներու դամբարաններ՝
- Lajos Batthyány
- Ֆերենց Տէնք Ferenc Deák (1876)
- Լայոշ Քոսաութ Lajos Kossuth (1894)
- հոս կայ նաեւ 1868-ին կառուցուած դամբարան մը, Հունկարիոյ ծանր արդիւնաբերութեան հիմնադիր Ábrahám Ganz-ի պատուին
Այլ նշանաւոր անձերն են՝
- բանաստեղծ Էնտրէ Ատի (հունգարերէն՝ Ady Endre[1] 1877-1919)
- պատմագէտ, վարչապետ Եոժեֆ Անթալ (Antall József 1932-93)
- նկարիչ Միհաիյ Զիչի (Zichy Mihály 1906)
- ճարտարապետ Միքլոշ Իպլ (Ybl Miklós 1891)
- ելեկտրականութեան ճարտարագէտ (Bláthy Ottó 1860-1939)
- բնագէտ Էթվեոշ Լորանտ (Eötvös Loránd 1848-1919)
- երգահան Ֆերէնց Էրքել (Erkel Ferenc 1810-93)
- քանդակագործ Եանոշ Ֆատրուս (Fadrusz János 1858-1903)
- գրագէտ, բանաստեղծ, թարգմանիչ Տեորտի Ֆալուտի Faludy György 2006
- լրագրող, քաղաքագէտ Ֆերէնց Ֆէյթեոյ Fejtő Ferenc 2008
- Նոպէլեան Մրցանակ ստացած քիմիագէտ Տեորտի Հեւեշի (George de Hevesy 1966)
- գրագէտ Մոր Եոկաի (Jókai Mór, 1904)
- բանաստեղծ Աթիլա Եաժէֆ (József Attila 1937)
- նախագահ Միհաի Քարոեի (Károlyi Mihály 1955)
- գրագէտ, թարգմանիչ Քարլ-Մարիա Քերթպէնեի (Kertbeny Karl-Maria 1882)
- բանաստեղծ, թատերագիր, նկարիչ Քիսֆալուտի Քարոեի (Kisfaludy Károly 1830)
- ճարտարապետ Էտեոն Լէխներ (Lechner Ödön 1914)
- փիլիսոփայ Տեորտ Լուքաչ (Lukács Georg 1941)
- նախագահ, իրաւաբան Ֆերէնց Մադլ (Mádl Ferenc 2011)
- գրագէտ Քալման Միքսաթ (Mikszáth Kálmán 1910)
- գրագէտ Ժիկմոնտ Մորիս (Móricz Zsigmond 1942)
- նկարիչ Միհաեի Մունքասի (Munkácsy Mihály 1900)
- տնտեսագէտ Քարլ Փոլանեի (Polanyi Karl 1964)
- գիւտարար Թիվատար Պուշքաշ (Puskás Tivadar 1893)
- բանաստեղծ Միքլոշ Ռատնոթի (Radnóti Miklós (poet) 1944)
- թուաբանագէտ Փրիտիեշ Րիս (Riesz Frigyes 1956)
- բժիշկ Իկնաս Զէմելվէյս (Semmelweis Ignaz 1865)
- ճարտարապետ Իմրէ Շթէյնտլ (Steindl Imre 1902)
- քանդակագործ Ալայեոշ Շթրոպլ (Stróbl Alajos 1926)
- բանաստեղծ Միհաի Պապիչ (Babits Mihály 1883-1940)
- գրագէտ Պէլա Պալաժ (Balázs Béla 1884-1949)
- նկարիչ Միքլոշ Պարապաշ (Barabás Miklós 1810-98)
- վարչապետ Իշթուան Պէթլէն (Bethlen István1874-1946)
- գրագէտ Անթալ Սերպ (Szerb Antal 1945)
- բնագէտ Լեոյ Սիլարտ (Szilárd Leó 1964)
- լեզուաբան Արմին Վամպերի (Vámbéry Ármin 1913)
- բանաստեղծ Միհաիյ Վեորեոշմարթի (Vörösmarty Mihály 1855՝ ամէնապահպանուած շիրիմներէն է)
- երգահան Լեոյ Վէյներ (Weiner Leó 1960)
- երիցս վարչապետ Շանտոր Վեքերլէ (Wekerle Sándor 1921)
Կոթողներ
|
Ուիքիպահեստ նախագիծի Քերէփեշի ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին Jղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- A Kerepesi úti temető 1999-ben Budapesti Negyed 25. (1999/3)
- Séta a kerepesi temetőben Archived 2011-11-03 at the Wayback Machine.