Միհրան Իսպիրեան
Արտաքին տեսք
| Միհրան Իսպիրեան | |
|---|---|
| Ծնած է | 1873 |
| Ծննդավայր | Սեբաստիա |
| Մահացած է | 1915 |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | դասախօս |
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը կ'ստանայ Հալէպի Ֆրանսական եւ ազգային դպրոցները, յետոյ Սիսի Ժառանգաւորացը՝ 6 տարի: Կը շրջի ամբողջ Կիլիկիա եւ Ասորիք, եւ կ'այցելէ Եգիպտոս ու Ֆրանսա: Հայ եւ Ֆրանսական լեզուներու ուսուցիչ՝ ծննդավայրին ազգային վարժարանը՝ 5 տարի, իսկ տասնեակ տարիներէ ի վեր Ազգային Որբանոցի տեսուչ-դասախօս: Աշխատակից թրքահայ թերթերու՝ Վրոյր, Էսփէրօ, Նարհիմ, Պուէտ, Մուշեղ եւ Տորք ծածկանուններով. Իր հայրենակից գրչի եղբայրը Կարապետ Գաբիկեան կ'ենթադրուի պրծած ըլլալ թուրք եաթաղանէն, աքսորադարձ Սեբաստացիի մը վկայութեանը համեմատ.- Երկերը. Խուցեն դուրս պատկերներ. Սրտի եշեր, Գրական շրաջաններ, Հայաստանի ոգին: Կը թողու գրական եւ բանասիրական գործեր ձեռագիր:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշարձան Տասնըմէկ Ապրիլ 1919, էջ 59