Միկոյեան Եղբայրներու Տուն-Թանգարան
Միկոյեան Եղբայրներու Տուն-Թանգարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | հուշային թանգարան? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Սանահին? |
| Հասցէ | Հայաստան, Լոռու մարզ, Ալավերդի Սանահին թաղամաս, 34-րդ փողոց |
| Հիմնադրուած է | 1971 |
| Տնօրէն | Հայկուհի Աղբալեան |
| 41°05′24″N 44°40′03″E / 41.090136°N 44.667472°E | |
![]() | |
![]() | |
Միկոյեան եղբայրներու տուն-թանգարան, հիմնադրուած է 1971-ին՝ յաւերժացնելու Անաստաս եւ Արտեմ (Անուշաւան) Միկոյեաններու հայրենիքի հանդէպ ունեցած անգնահատելի ծառայութիւնները։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշահամալիրը եւ թանգարանը բացուած են 17 Յունիս1982-ին։ Թանգարանի բացման օրը Մոսկուայէն թանգարան բերուած են ամենաազդեցիկ երկու ցուցադրանմուշները՝ ՄԻԳ ինքնաթիռը եւ Արտեմ Միկոյեանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիներու ընթացքին հարստացած է նաեւ այլ ցուցադրանմուշներով[1]։
Թանգարանը հիմնադրած է Միկոյեաններու հորեղբօր աղջիկը՝ Նուշիկ Միկոյեանը։
Ցուցադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին մէջ ցուցադրուած են Միկոյեաններու ընտանիքի անձնական իրերը, անոնց աշխատանքային գործունէութեան մասին պատմող վաւերագրական նիւթերը։ Թանգարանի բակին մէջ կը գտնուին Արտեմ (քանդակագործ` Սուրէն Նազարեան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադեան) եւ Անաստաս Միկոյեաններու յուշարձանները, ՄիԳ ինքնաթիռը։
Հասցէ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կը գտնուի Լոռիի մարզի Սանահին գիւղին մէջ։

