Արթիկ
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Արթիկ | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Մարզ | Շիրակի | ||
| Հիմնադրուած է՝ | 1939 | ||
| Տուեալ կարգավիճակում | 1945 | ||
| Տարածութիւն | 7 քմ² | ||
| ԲԾՄ | 1859±1 մեթր | ||
| Պաշտօնական լեզու | հայերէն | ||
| Բնակչութիւն | 17384[1] մարդ | ||
| Ազգային կազմ | հայեր | ||
| Կրօնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | արթիկցի | ||
| Ժամային գօտի | UTC+4։00 | ||
| Փոստային ցուցանիշ | 3001–3007 | ||
| Պաշտօնական կայքէջ | artik.am | ||
Արթիկ, քաղաք՝ Հայաստանի Շիրակի մարզին մէջ, մարզի կեդրոնէն 20 ք․մ․ հարաւ-արեւելք, 105 ք․մ․ դէպի հիւսիս-արեւմուտք՝ Երեւանէն։ Կը գտնուի Արագած լեռան հիւսիս-արեւմտեան լանջին։ Քաղաքին մէջէն կ'անցնի Մարալիկ-Արթիկ-Կիւմրի երկաթուղին։ Տուեալ պահուն երկաթուղիի շահագործման կարգավիճակը անյայտ է։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնիները 1829 - 1830 թուականներուն ներգաղթած են Կարսէն եւ Կարինէն։
Արթիկի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[2]
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 2001 | 2004 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 647 | 2359 | 2950 | 17561 | 17500 |
Ժողովրդագրական աճ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
։Աղիւրներ. Ազգ. վիճ. ծառայութիւն, Հայաստանի համայնքներու միութիւն Archived 2011-08-20 at the Wayback Machine.
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին մէջ կը գործեն «Արթիկտուֆ» ընկերութւընը (1927 թ.) եւ արդիւնաբերական այլ ձեռնարկութիւններ։ Տնտեսութեան կարեւոր ճիւղերէն է գիւղատնտեսութիւնը։ Բնակչութիւնը կը զբաղի դաշտավարութեամբ եւ անասնաբուծութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արթիկի շրջակայքը հարուստ է հայկական մշակոյթի յուշարձաններով։ Յայտնաբերուած են դամբարանադաշտեր, կաւանօթներու, զարդերու, զէնքերու հնագոյն նմուշներ մ.թ.ա. XIV - IX դարեր)։
Քաղաքն ունի՝ Սուրբ Գէորգ (VI դար), Սուրբ Աստուածածին (Սուրբ Մարինէ, V դար), Սուրբ Ստեփանոս (Լմբատավանք, VI-VII դարեր) եկեղեցիները։ Քաղաքը հարուստ է միջնադարեան ժողովրդական ճարտարապետութեան նմուշներով՝ տուֆաշէն հսկայական ջրատար խողովակներով, ջրաղացներով ու գմբեթածածկ բնակելի տուներով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերու բառարան, էջ 34»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Ապրիլի 24