Մաքս Մաքսուտեան
| Մաքս Մաքսուտեան | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Max Agop Maxudian և Մաքս Մաքսուտեան |
| Ծնած է | 12 Յունիս 1881[1] |
| Ծննդավայր | Իզմիր, Զմիւռնիոյ սանճաք |
| Մահացած է | 20 Յուլիս 1976[1] (95 տարեկանին) |
| Մահուան վայր | Պուլոն - Պիյանքուռ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Ուսումնավայր | Փարիզի երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | դերասան |
Մաքս Մաքսուտեան (12 Յունիս 1881[1], Իզմիր, Զմիւռնիոյ սանճաք - 20 Յուլիս 1976[1], Պուլոն - Պիյանքուռ), ֆրանսահայ դերասան:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մաքս Մաքսուտեան ծնած է Իզմիր: 12 տարեկանին ծնողներուն հետ արտագաղթած է Ֆրանսա։ 1904 թուականին աւարտած է Փարիզի երաժշտանոցի թատերական բաժինը, աշակերտած է «Քոմետի ֆրանսեզ»-ի նշանաւոր դերասան Սիլվենին։ Տրիպոլէի (Վիքթոր Հիւկոյի «Արքայն զբօսնու») մենախօսութեան համար արժանացած է ողբերգութեան առաջին մրցանակին։ Դերասանի արուեստին բնորոշ եղած է ողբերգական խաղի ոճը, ներքին մեծ թափը, յստակ առոգանութիւնը, շարժուձեւի ներդաշնակութիւնը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիւ ընդունուած է Փարիզի «Օտէոն» ազգային թատրոն, հանդէս եկած է Մոլիերի «Ագահ», «Թարթիւֆ» եւ այլ փիեսներով։ Խաղցած է Սարա Պեռնարի խումբին՝ կատարելով գլխաւոր դերեր, շրջագայած է Եւրոպա, Ամերիկա (1911)[2]։
Թատրոն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1905 - Les Ventres dorés (հեղինակ՝ Էմիլ Ֆապր), Օտէոն թատրոն (Théâtre de l'Odéon)
- 1906 - La Vierge d'Avila (հեղինակ՝ Քաթիւլ Մենտես), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1909 - La Tosca (հեղինակ՝ Վիքթորիէն Սարտու), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1909 - Le Procès de Jeanne d'Arc (հեղինակ՝ Էմիլ Մորօ), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1910 - La Conquête d'Athènes (հեղինակ՝ Ալպէր տիւ Պուա), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1911 - Lucrèce Borgia (հեղինակ՝ Վիքթոր Հիւկօ), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1912 - La Maison des Temperley (հեղինակ՝ Արթիւր Քոնան Տոյլ), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1913 - Jeanne Doré (հեղինակ՝ Թրիսթան Պեռնար), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1914 - Tout à coup (հեղինակներ՝ Փոլ տը Քասանեաք եւ Կի տը Քասանեաք), Սարա Պեռնար թատրոն (Théâtre Sarah-Bernhardt)
- 1935 - L'Étrange Nuit de Rockland (հեղինակ՝ Հաուըրտ Իրվինկ Եանկ), Տէօ Մասք թատրոն (Théâtre des Deux Masques)
- 1935 - L'Homme dans l'ombre (հեղինակներ՝ Փիեռ Փալօ եւ Մորիս Լըպլան՝ հիմնուած Մորիս Լըպլանի Le Chapelet rouge գործին վրայ), Տէօ Մասք թատրոն (Théâtre des Deux Masques)
- 1936 - Lady Warner a disparu (հեղինակ՝ Փոլ Շամպար), Տէօ Մասք թատրոն (Théâtre des Deux Masques)
- 1938 - Plutus, l'or... (ըստ Արիստոփանէսի), բեմադրութիւն՝ Շարլ Տիւլլէն, Աթելյէ թատրոն (Théâtre de l'Atelier)
Ֆիլմագրութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1912-1950 թուականներուն նկարահանուած է քանի մը տասնեակ շարժապատկերներու մէջ[5]
- 1912 - Էլիզապէթ թագուհիին սէրերը (Les Amours de la reine Élisabeth) - Լուի Մերքանթոնի եւ Անրի Տեֆոնթենի
- 1912 - Երկաթէ մարդը (L'Homme de fer) - Անրի Ուրիի
- 1912 - Քրոնսթատ (Cronstadt) - Կասթոն Ռուտէսի
- 1913 - Աննա Պոլէյն (Anne de Boleyn) - Լուի Մերքանթոնի եւ Անրի Տեֆոնթենի
- 1913 - Ատրիէն Լըքուվրէօր (Adrienne Lecouvreur) - Լուի Մերքանթոնի եւ Անրի Տեֆոնթենի (դեր՝ Մորիս տը Սաքս)
- 1917 - Սիրոյ եւ արկածներու վէպ մը (Un roman d'amour et d'aventures) - Լուի Մերքանթոնի եւ Ռընէ Էրվիլի
- 1917 - Ճերմակ գոգնոցը (Le Tablier blanc) - Լուի Մերքանթոնի եւ Ռընէ Էրվիլի
- 1918 - Պուքլէթ (Bouclette) - Լուի Մերքանթոնի եւ Ռընէ Էրվիլի
- 1918 - Իր արկածը (Son aventure) - Ռընէ Էրվիլի
- 1920 - Յաւերժական իգականը (L'Éternel féminin) - Ռոժէ Լիոնի
- 1921 - Ֆրոզօ (Phroso) - Լուի Մերքանթոնի
- 1921 - Աղքատ գիւղը (Le Pauvre Village) - Ժան Էրվէի
- 1921 - Սքանչելի սիրտը (Le Cœur magnifique) - Սեւերէն-Մարսի եւ Ժան Լըկրանի
- 1922 - Քարէ ջրահարսը (Sirène de pierre / A sereia de pedra) - Ռոժէ Լիոնի եւ Վիրժինիա տը Քասթրոյի
- 1923 - Անիւը (La Roue) - Ապէլ Կանսի
- 1923 - Մուրսիոյ պարտէզներուն մէջ (Aux jardins de Murcie) - Լուի Մերքանթոնի եւ Ռընէ Էրվիլի
- 1923 - Սիրոյ ուրուականը (Le Fantôme d'amour) - Ռոժէ Լիոնի
- 1923 - Հոգիին աչքերը (Les Yeux de l'âme / Os olhos da alma) - Ռոժէ Լիոնի
- 1924 - Արաբը (L'Arabe / The Arab) - Ռեքս Ինկրամի
- 1924 - Սպաննեցի (J'ai tué) - Ռոժէ Լիոնի
- 1924 - Ռոքամպոլ. Ռոքամպոլի առաջին զէնքերը (Rocambole : Les Premières Armes de Rocambole) - Շարլ Մոտրիւի
- 1924 - Սէրերու աղբիւրը (La Fontaine des amours) - Ռոժէ Լիոնի
- 1925 - Տոնիա Փիայի գողգոթան (Le Calvaire de Dona Pia) - Անրի Քրաուսի
- 1925 - Կամարի կողպեքաքարը (La Clé de voûte) - Ռոժէ Լիոնի
- 1925 - Մոլորեալները (Les Dévoyés) - Անրի Վուարէնի
- 1925 - Նափոլէոն (Napoléon) - Ապէլ Կանսի
- 1925 - Արթնացումը (Le Réveil) - Ժաք տը Պարոնսելիի
- 1926 - Աւետեաց երկիրը կամ Յաջորդ տարի Երուսաղէմ (La Terre promise ou L'An prochain à Jérusalem) - Անրի Ռուսելի
- 1926 - Ոսկի ոտքերով այծը (La Chèvre aux pieds d'or) - Ժաք Ռոպերի
- 1927 - Կրա՛կ (Feu !) - Ժաք տը Պարոնսելիի
- 1927 - Իմ Փարիզս (Mon Paris) - Ալպէր Կիյոյի
- 1928 - Կանաչ թութակը (Le Perroquet vert) - Ժան Միլվայի
- 1928 - Գիշերը մերն է (La nuit est à nous) - Ռոժէ Լիոնի
- 1928 - Վենուս (Vénus) - Լուի Մերքանթոնի
- 1928 - Նեղոսի ջուրը (L'Eau du Nil) - Մարսել Վանտալի
- 1929 - Իրիկուն մը Քոքթէյլ պարին մէջ (Un soir au Cocktail's Bar) - Ռոժէ Լիոնի
- 1929 - Էգ գայլին սէրը (Amour de louve) - Ռոժէ Լիոնի (կարճ ֆիլմ)
- 1929 - Մարմնի կանչը (L'Appel de la chair) - Ռոժէ Լիոնի (կարճ ֆիլմ)
- 1930 - Պաշտպանը (Le Défenseur) - Ալեքսանտր Ռայտըրի
- 1930 - Երկու աշխարհները (Les Deux Mondes) - Էվալտ Անտրէ Տիւփոնի
- 1930 - Օտարականուհին (L'Étrangère) - Կասթոն Ռավելի
- 1930 - Նետի տունը (La Maison de la flèche) - Անրի Ֆեսքուրի
- 1930 - Բժիշկին գաղտնիքը (Le Secret du docteur) - Շարլ տը Ռոշֆորի
- 1930 - Ջուր, կազ եւ սէր բոլոր յարկերուն վրայ (Eau, Gaz et Amour à tous les étages) - Ռոժէ Լիոնի (կարճ ֆիլմ)
- 1931 - Սպաննող մարդը (L'Homme qui assassina) - Քուրթիս Պերնհարտի եւ Ժան Թարիտի
- 1931 - Վենետիկի գիշերները (Nuits de Venise) - Ռոպերթ Վինէի եւ Փիէռ Պիյոնի
- 1932 - Սիմում (Le Simoun) - Ֆիրմէն Ժեմիէի
- 1932 - Փարիզի մշուշները (Brumes de Paris) - Մորիս Սոլինի
- 1932 - Ուղիղ դէպի սիրտը (Direct au cœur) - Ռոժէ Լիոնի եւ Արնոտիի
- 1933 - Ռոքամպոլ (Rocambole) - Կապրիէլ Ռոսքայի
- 1933 - Անդէմ ձայնը (La Voix sans visage) - Լէօ Միթլերի
- 1933 - Երեք փամփուշտ մորթին մէջ (Trois Balles dans la peau) - Ռոժէ Լիոնի
- 1933 - Այն սէրը, որ պէտք է կիներուն (L'Amour qu'il faut aux femmes) - Ատոլֆ Թրոցի
- 1933 - Կատուն եւ մուկը (Le Chat et la Souris) - Ռոզիէ Պոմոնի (կարճ ֆիլմ)
- 1934 - Արտոյտներու հայելին (Le Miroir aux alouettes) - Հանս Սթայնհոֆի եւ Ռոժէ Լը Պոնի
- 1934 - Մարդասպանը մեր մէջն է (L'assassin est parmi nous) - Ժաք տը Քազամպրոթի (կարճ ֆիլմ)
- 1934 - Անակնկալ գիշերը (La Nuit imprévue) - Մաքս Մաքսուտեանի եւ Քլոտ Ալենի (կարճ ֆիլմ)
- 1934 - Գողգոթա (Golgotha) - Ժիւլիէն Տիւվիվիէի
- 1934 - Ուիլիամ Թել (Guillaume Tell) - Հայնց Փաուլի (միայն ֆրանսերէն տարբերակի յարմարցնող)
- 1935 - Սեւ աչքերը (Les Yeux noirs) - Վիքթոր Թուրժանսքիի
- 1935 - Փոթորիկ (Bourrasque) - Փիէռ Պիյոնի
- 1935 - Պիւքս ծաղրածուն (Le Clown Bux) - Ժաք Նաթանսոնի
- 1936 - Հրկիզուած հորերը (Puits en flammes) - Ռոժէ Լիոնի եւ Վիքթոր Թուրժանսքիի
- 1936 - Անաթոլ քաղաքը (Stadt Anatol) - Վիքթոր Թուրժանսքիի (նախորդ ֆիլմին գերմաներէն տարբերակը)
- 1936 - Երկու փոքրիկ աղջիկները (Les Deux Gamines) - Ռընէ Էրվիլի եւ Մորիս Շամփրէօի
- 1936 - Ծախու անցեալ (Passé à vendre) - Ռընէ Փիւժոլի
- 1937 - Յաջողութեան Էսքատրիլը (L'Escadrille de la chance) - Մաքս տը Վոքորպէյի
- 1937 - Ռիոյի ճամբան (Le Chemin de Rio) - Ռոպերթ Սիոտմաքի
- 1937 - Իրիկուն մը Մարսէյի մէջ (Un soir à Marseille) - Մորիս տը Քանոնժի
- 1937 - Ճակատագրի մատը (Le Doigt du destin) - Քրիսթիան Էրմանի (կարճ ֆիլմ)
- 1938 - Կէս գիշերուան օդանաւը (L'Avion de minuit) - Տիմիթրի Քիրսանոֆի
- 1938 - Անուրախ փողոցը (La Rue sans joie) - Անտրէ Հիւկոնի
- 1938 - Երեք վալս (Trois Valses) - Լուտվիկ Պերկերի
- 1948 - Յուշերը ծախու չեն (Les souvenirs ne sont pas à vendre) - Ռոպերթ Հենիոնի
- 1949 - Մահուան սպառնալիք (Menace de mort) - Ռեյմոն Լըպուրսիէի
- 1949 - Գիշերային շրջապատ (Ronde de nuit) - Ֆրանսուա Շամփոյի
- 1950 - Ժանգառնոն (Le Furet) - Ռեյմոն Լըպուրսիէի
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Jung, Uli & Schatzberg, Walter. Beyond Caligari: The Films of Robert Wiene. Berghahn Books, 1999.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- ↑ «Մաքս Մաքսուդյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-16-ին։ արտագրուած է՝ 2016-03-22
- ↑ (ֆրանսերեն) Max Maxudian, 2026-05-23, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Max_Maxudian&oldid=236448529, վերցված է 2026-07-03
- ↑ (ֆրանսերեն) Max Maxudian, 2026-05-23, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Max_Maxudian&oldid=236448529, վերցված է 2026-07-03
- ↑ Մաքս Մաքսուդյանի մասին imdb.com կայքում