Jump to content

Մասնակից:Կարին Չավուշեան/Սեւագրութիւն

Ոդիսեւս, (հին յուն․՝ Ὀδυσσεὺς , լատիներեն՝ Ulysses, Ուլիսէս), յունական Իթաքի կղզիի արքայ, Լաէրտէսի որդին, խորամանկության ու հնարամտության մարմնացում, Հոմերոսի Ոդիսական վիպերգության գլխավոր հերոս որ մասնակցած է Դրոյեան պատերազմին ։

Ոդիսեւսի դեգերումները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ոդիսեւսի դեգերումները սկսած են Դրոյեան պատերազմեն վերադարնալու պահուն և տեւած՝ մինչև հայրենի Իթաքի հասնիլը։ Ասոնք տևեցին տասներկու տարիներ և ուղեկցեցան անասելի դժուարութիւններով և դաժան փորձութիւններով։

Ոդիսական բառը դարձած է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդութիւն և այլ գործունեութիւն բնորոշող գոյականը։

Աստուածներու ցասումը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դրովադան գրավելէ յետոյ նավերով ծով բացուած յոյներուն դաժանաբար պատժեցին այն նոյն՝ Աթինա և Փոսիտոն աստուածները, որոնք օգնած էին անոնց յաղթանակի հասնելու։ Պատճառը՝ յոյներու խելագարութեան աստիճանի հասնող ուրախութիւնն էր և այն, որ անոնք գրեթէ մոռցած էին, որ յաղթանակի համար պարտական են աստուածներուն։

Փոսիտոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին Աղամեմնոնի նավերը, իսկ Մենելաոսին քշեցին մինչև Եգիպտոս։ Ոդիսեւսը փրկուեցաւ, սակայն անոր բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը ան պետք է անցներ բազում փորձութիւններէ։

Ոդիսեւսի նավի մնացորդները կը հասնին մի կղզի, որու տիրուհին էր չքնաղ նիմփայ Քալիփսօն, զոր իր հմայքներով Ոդիսևսը կը պահէ եօթը տարի ։ Աթինան կը համոզէ Զեւսին, որպէսզի ան ստիպէ Քալիփսօյին որ ազատ ձգէ Ոդիսևսը։ Զևսի այդ պահանջը Քալիփսօյին կը հասցնէ իր բանբեր Հերմէսը։

Ոդիսևսը քսան հաստաբուն ծառերով կը պատրաստէ լաստանաւ մը և կը հեռանայ Քալիփսօյի կղզիէն։

Ոդիսական

Ծանօթագրութիւններ / Աղբիւրներ ??

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]