Jump to content

Ճէյմս Փիքընզ

Ճէյմզ Փիքընզ
անգլերէն՝ James Pickens Jr.
Ծնած է 26 Հոկտեմբեր, 1954
Ծննդավայր Քլիվլընտ, Օհայիո, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Bowling Green State University?
Մասնագիտութիւն Դերասան
Ամուսին Ճինա Թէյլըր Փիքինզ
Երեխաներ 2

Ճէյմզ Փիքընզ (անգլերէն՝ James Pickens Jr., ծնած 26 Հոկտեմբեր, 1954, Քլիվլընտ, Օհայիո, ԱՄՆ) Ամերիկացի դերասան մըն է: Ան ճանչցուած է իր Դկ. Ռիչըրտ Ուէպըր դերով ABC կայանի բժշկական տրամա Grey's Anatomy հեռուստաշարին մէջ, ինչպէս նաեւ իր երկրորդական դերին համար իբրեւ Ալվին Քըրշ Fox Network ընկերութեան երեւակայական The X-Files հեռուստաշարին մէջ:

Փիքընզը ծնած է Քլիվլընտ, Օհայիո, ԱՄՆ: Ան սկսաւ իր դերասանական կեանքը երբ կը յաճախէր Bowling Green State University համալսարանը: Իր առաջին դերասանական դերը համալսարանական թատրոն մըն էր, գրուած Չաք Կորտոնի կողմէ, Matters of Choice անունով կտոր մը[1]: Փիքընզ ստացաւ իր Bachelor of Fine Arts վկայականը BGSU ուսումնարանէն 1976-ին[1]:

Փիքընզը սկսաւ իր ասպարեզը դերասանական Roundabout Theatre ընկերութեան մօտ, Նիւ Եորք, ԱՄՆ, իր առաջին դերը ըլլալով Ուալթըր Լի՝ A Raisin in the Sun թատերական կտորին մէջ[1]: 1981-ին Փիքընզը ներկայացաւ Negro Ensemble Company ընկերութեան A Soldier's Play արտադրութեան մէջ, թատերական դեր ունենալով Տէնզըլ Ուաշինկթընի եւ Սամուէլ Լ. Ճէքսընի հետ[1]:

1990-ին, Փիքընզը կը փոխադրուի արեւմտեան բաժինը ԱՄՆ-ի եւ կը սկսի իր Հոլիուուտեան կեանքը ստանցնելով Զէք Էտուըրտս դերը տրամա Another World հեռուստաշարին մէջ 1986էն 1990 թուականները: Ան կը սկսի ունենալ երկրորդական դերեր տարբեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս X-Files, Curb Your Enthusiasm, The West Wing, Roseanne, Beverly Hills, 90210, JAG, եւ Six Feet Under:

2002-ին, Փիքընզը ունէր դեր մը իբրեւ կենդանաբնական պարտեզի մը պատասխանատու բժիշկը Red Dragon ֆիլմին մէջ:

28 Փետրուար, 2007-ին, "The Gift of Peace" ներկայացումը տեղի ունեցաւ UCLA համալսարանի Freud Playhouse թատերասրահին մէջ, ուր Փիքընզը ներկայացաւ իբրեւ մարդ մը, որու կեանքի փորձարութիւնները զինք կը մղեն խաղաղութեան շարժումին մէջ մաս կազմելու. իր հետ դերասաններ որոնք մասնակցեցան կը ներառէին Էտ Ասնըր, Պարպրա Պէյն, Էյմի Պրէնմէն, Ճորճ Քո, եւ Ուէնտի Մալիք[2][3] 1

2005-ին, Փիքընզը կը ստանցնէ գլխաւոր դերերէն մէկը ABC կայանի բժշկական տրամա Grey's Anatomy հեռուստաշարին մէջ իբրեւ Դկ. Ռիչըրտ Ուէպըր:

Անձնական Կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փիքընզ կ'ամուսնանայ 27 Մայիս, 1984-ին, Ճինա Թէյլըրի հետ, նախքին անդամ մը Musique խումբին, եւ միասին կ'ունենան 2 զաւակ: Ազատ ժամերուն ձի կը քշէ: Ան ձի մը ունի Սմոքի անունով:

Փիքընզի երկու զաւակները Քառլ-Թարփսն ու Կէվինն են, երկուքն ալ դերասանական ասպարեզին մէջ կը գտնուին: Քառլը արդէն ունեցած է տարբեր տեսակի դերեր տարբեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս Hangin' with Mr. Cooper, ուր իր ընկեր Օմար Կուտինկը կար նաեւ:

Փիքընզի հայրը կ'աշխատէր Քլիվլընտի քաղաքապետարանին մէջ:

ՏարիՎերնագիրԴերԾանօթ
1986F/XՀիւանդի ինքնաշարժ քշող
1987Hotshotանյայտ
1992TrespassՈստիկան Ռիսս
1993Boiling PointՓանտի Ոստիկան
1993Menace II SocietyՄարդ
1994Hostile IntentionsՔոնըր
1994Jimmy HollywoodԽոհարար
1995Dead PresidentsՊրն. Քըրթիս
1995NixonՍեւ Օրէյթըր
1996Power 98Ուիլքինսըն
1996SleepersՄարլպորո
1996Ghosts of MississippiՄէտկըր Էվըրս
1997Gridlock'dՊատասխանատու
1997RocketManՊէն Սթիվընզ
1998SphereԴասախօս
1998BulworthՀօրեղբայր Տէյվիտ
1998How Stella Got Her Groove BackՈւալթըր Փէյն
1999Liberty HeightsՍիլվիայի հայրը
2000TrafficՊէն Ուիլիըմզ
2002Home RoomՏնօրէն Ռոպինզ
2003White RushՏէնի
2005VenomՊատասխանատու Ոստիկան
2008Ball Don't LieՌոպէրթո
2010Just WrightԼոյտ Ռայթ
201342Պրն. Պրոք

Հեռուստաշարներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ՏարիՎերնագիրԴերԾանօթ
1986–1990Another WorldԶէք ԷտուըրտսԱնյայտ դրուագներ
1990–1996RoseanneՉաք Միչըլ19 դրուագներ
1991–1992Beverly Hills, 90210Հէնրի Թոմըս10 դրուագներ
1992BlossomՎինիԴրուագ՝ "The Letter"
1992Parker Lewis Can't LoseՖրէտԴրուագ՝ "Hungry Heart"
1992L.A. LawՃոզըֆ ՌասըլԴրուագ՝ "Zo Long"
1992Doogie Howser, M.D.ՊըրթԴրուագ՝ "Roommate with a View"
1992ExclusiveՃոնըթըն ՀէկըլTelevision film
1993Murder, She WroteՍոնի ԿրինԴրուագ՝ "The Survivor"
1994RenegadeՈստիկան Փիթ ՔալոուէյԴրուագ՝ "Hostage"
1994CoachՌիք ՈւիլիըմզԴրուագ՝ "Blue Chip Blues"
1994Me and the BoysՄարզիչԴրուագ՝ "Black Dads Can't Jump"
1994SodbustersԻզաքTelevision film
1994A Child's Cry for HelpՊրէտ ՔըրիTelevision film
1994Lily in WinterՉիքTelevision film
1995Trail by FireTelevision film
1995Sharon's SecretԱշմորTelevision film
1995Touched by an AngelՃորճԴրուագ՝ "The Driver"
1996In the HouseRussellԴրուագ՝ "My Crazy Valentine"
1996The Lazarus ManանյայտԴրուագ՝ "The Conspirator"
1996One West WaikikiանյայտԴրուագ՝ "Allergic to Golf"
1996Dangerous MindsՄարզիչ Պաչ ՔէլիԴրուագ՝ "Moonstruck"
1996BloodhoundsԳատնի ոստիկան Ճոն ՏիկրաֆTelevision film
1996–1997Something So RightՃիմ5 դրուագներ
1997Pacific PalisadesՃաշ ՍմիթԴրուագ՝ "Past & Present Danger"
1997Walker, Texas RangerԼութըր ՓէրիշԴրուագ՝ "The Fighting McLains"
1997–1998Brooklyn SouthԽուզարկող4 դրուագներ
1997–2000The PracticeԽուզարկող Մայք Մքրու15 դրուագներ
1998The PretenderՔլարք ԹոմըսԴրուագ՝ "Crash"
1998SeinfeldԽուզարկող ՀատսընԴրուագ՝ "The Finale"
1998Little Girl Fly AwayԽուզարկող Ուալթըր ԷնկըլհարթTelevision film
1998–2000Any Day NowԴատախազ Լուսիըս Փըրլ3 դրուագներ
1998–2002The X-FilesԱլվին Քըրշ19 դրուագներ
Պաշտօնակարգուած—Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series
1999Vengeance UnlimitedՊրն. ՀոպզԴրուագ՝ "Friends"
1999JAGՈւալըս Պըրք2 դրուագներ
1999A Slight Case of MurderԼէրի ԿրէյTelevision film
2000City of AngelsՈւիլսըն Փէթըրսըն3 դրուագներ
2000DaddioՏակ ԿրէյսընԴրուագ՝ "The Premium Also Rises"
2000The DistrictՊրն. ԼէյնԴրուագ՝ "The Real Terrorist"
2000Family LawանյայտԴրուագ՝ "Family Values"
2000NYPD BlueՃո Ապնըր3 դրուագներ
2001Semper FiՊրն. ՄատոքսTelevision film
2001–2002PhillyՔլայտ Քոլմէն7 դրուագներ
2002Strong MedicineԴկ. Էւըրէթ ՍլոնԴրուագ՝ "Outcomes"
2002Crossing JordanՀաքինզԴրուագ՝ "Bombs Away"
2002MDsՊրն. ՖէրըլԴրուագ՝ "Cruel and Unusual"
2002–2003Six Feet UnderՌոտրիք Չառլզ2 դրուագներ
2002–2003BeckerՔլիֆ Պէնըթ2 դրուագներ
2003CSI: MiamiՓրիզըն ՈւարտընnԴրուագ՝ "Body Count"
2003The Lyon's DenԹէրընս Թրիստընսըն3 դրուագներ
2004Line of FireՔէնըթ ՍթիվընզԴրուագ՝ "The Senator"
2004The West WingՔաղաքապետԴրուագ՝ "Full Disclosure"
2004Jack & BobbyՄարքըս ՌայտԴրուագ՝ "Pilot"
2005Curb Your EnthusiasmԲժիշկ2 դրուագներ
2005–presentGrey's AnatomyՌիչըրտ ՈւէպըրԳլխաւոր դեր (Եղանակ 1–ներկայ)
NAACP Image Award for Outstanding Supporting Actor in a Drama Series
Satellite Award for Best Cast – Television Series
Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series
Պաշտօնակարգուած—Golden Nymph Award for Outstanding Actor in a Drama Series
Պաշտօնակարգուած—NAACP Image Award for Outstanding Actor in a Drama Series
Պաշտօնակարգուած—NAACP Image Award for Outstanding Supporting Actor in a Drama Series (2006–11)
Պաշտօնակարգուած—Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series (2006, 2008)
2007–2009Private PracticeՌիչըրտ Ուէպըր2 դրուագներ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 Anatomy of an Actor, BGSU Magazine Archived 2005-02-08 at the Wayback Machine., 8(Summer 2007):12-13.
  2. «H.R.808 - Department of Peace and Nonviolence Act, 110th Congress (2007-2008)»։ արտագրուած է՝ 9 August 2016
  3. Martino Stacey։ «The Gift of Peace»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 27 September 2007-ին։ արտագրուած է՝ 9 August 2016