Հրանտ Մաթեւոսեան
| Հրանտ Մաթեւոսեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 12 Փետրուար 1935[1] |
| Ծննդավայր | Ահնիձոր, Թումանյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2][1] |
| Մահացած է | 19 Դեկտեմբեր 2002[1] (67 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[2] և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ?[2] |
| Տեսակ | վիպակ, նորավէպ և Վիպակ? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, հեղինակ, արձակագիր և վիպասան |
| Աշխատավայր | Նորք, Գրական թերթ և Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Երեխաներ | Շողեր Մաթևոսյան? |
| Կայքէջ | hrantmatevossian.org |
Հրանտ Մաթեւոսեան (12 Փետրուար 1935[1], Ահնիձոր, Թումանյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2][1] - 19 Դեկտեմբեր 2002[1], Երեւան, Հայաստան[1]), հայ արձակագիր եւ բեմագիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1935-ին, Ահնիձոր, Հայաստանի հիւսիսը։ Միջնակարգ կրթութիւնը գիւղի եւ գաւառի դպրոցներուն մէջ ստացած է, ապա աւարտած է Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուական բաժինը (1962)։
Արդէն այդ տարիներէն ուշադրութիւն գրաւած է իր «Ահնիձոր» գրական ակնարկը, որ ուժեղ գրիչով կը պատկերէ ժամանակի (փաստօրէն՝ մասամբ նաեւ դեռ մինչեւ այսօրուան) հայ գիւղաշխարհը՝ իր տիպարներով, տագնապներով ու հարցադրումներով։ 1967-ին աւարտած է Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարական) բարձրագոյն դասընթացքները, նոյն տարին հրատարակելով առաջին գործը՝ պատմուածք-վիպակներու ժողովածու մը։
Հետեւող երկու տասնամեակներուն, արտադրած է այլ երկեր, որոնք առաջինին պէս վարպետ շարժանկարիչի ոսպնեակով կը պատկերեն հայ գիւղաշխարհը, լայն ընդհանրացումներով՝ դէպի յետ-60-անական Հայաստանի (եւ նոյն ծիրի երկիրներու) քաղաքակրթական հարցերը, տագնապները։ Արդէն իր իսկ, ապա նաեւ ուրիշ գրագէտներու երկերէն, Մաթեւոսեան պատրաստած է շարժա-բեմագրութիւններ, նկարահանուած Հայֆիլմի աշխատանոցներուն մէջ։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կիրովականի մանկավարժական հիմնարկ
- 1958-1962 - Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուաբանական բաժին։
- 1966-1967 - Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքներ։
- 1965-1967 - Մոսկուայի բարձրագոյն բեմագրային դասընթացքներ։
Գրական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][խմբագրել | խմբագրել կոդը] Առաջին տպագիր գործը «Տափաստանում» ակնարկն էր (1959)։ Առաւել անուանի կը դառնայ 1961 թուականին լոյս տեսած «Ահնիձոր» ակնարկով։ Մաթեւոսեանը կը նկարագրէր ժամանակակից գիւղի եւ գիւղացիի ծանր վիճակը։ Անոր հետագայ ամբողջ ստեղծագործութիւնը կապուած է գիւղի եւ գիւղացիին հետ։
Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել եւ հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն եւ այլ լեզուներով։
Հիմնական ստեղծագործություններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովածուներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 թվական՝ «Օգոստոս» (Երեւան, «Հայաստան»)
- «Արջը»
- «Բեռնաձիեր»
- «Թախիծ»
- «Մենք ենք մեր սարերը»
- «Միամիտ պատմություն»
- «Շները»
- 1978 թվական՝ «Ծառերը» (Երեւան, «Սովետական գրող»)
- «Աշնան արեւ»
- «Գոմեշը»
- «Խումհար»
- «Ծառերը»
- «Մեծամոր»
- «Մեսրոպ»
- «Սկիզբը»
- 1978 թվական «Մեր վազքը» (Երեւան, «Սովետական գրող»)
- «Բաց երկնքի տակ հին լեռներ»
- Իմ գայլը
- «Կանաչ դաշտը»
- «Հացը»
- «Մեր վազքը»
- «Պատիժը»
- 1983 թվական՝ «Տերը» (Երեւան, «Սովետական գրող»)
- «Այս կանաչ, կարմիր աշխարհը»
- «Աշնան արեւ»
- «Չեզոք գոտի» (պիես)
- «Ջաղացը»
- «Տերը»
Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեծամոր»
- «Սպիտակ թղթի առջեւ», Երեւան, 2004 թվական
- «Ես ես եմ», Երեւան, 2005 թվական
Կինոսցենարներ ու պիեսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 թվական - «Մենք ենք մեր սարերը»
- 1969 թվական - «Աղքատի պատիվը»
- 1975 թվական - «Այս կանաչ, կարմիր աշխարհը» Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով
- 1977 թվական - «Աշնան արեւ»
- 1977 թվական - «Օգոստոս»
- 1979 թվական - «Արամայիս Երզնկյան»
- 1983 թվական - Չեզոք գոտի (պիես)
- 1984 թվական - «Տերը»
- 1992 թվական - «Ազգային բանակ» (տեքստի հեղինակ)
Երկերի մատենագիտություն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Օգոստոս, Երեւան, 1967, 291 էջ։
- Մենք ենք, մեր սարերը, Երեւան, 1968, 92 էջ։
- Մեր վազքը (պատմվածքներ), Երեւան, 1978, 240 էջ։
- Ծառերը (վիպակներ), Երեւան, 1978, 460 էջ։
- Տէրը (կինովիպակներ), Երեւան, 1983, 408 էջ։
- Երկեր, հատ. 1. Ահնիձոր, Մենք ենք, մեր սարերը, Բեռնաձիեր, Թափանցիկ օր, Մեծամօր, Գոմէշը, Մեր վազքը, Իմ գայլը, Պատիժը, Բաց երկնքի տակ հին լեռներ, Կանաչ դաշտը, Երեւան, 1985, 584 էջ։
- Երկեր, հատ. 2. Աշնան արեւ, Խումհար, Ծառերը, Տաշքենդ, Տէրը, Երեւան, 1985, 616 էջ։
- Մեր վազքը (պատմուածքներ), Պէյրութ, 1987, 194 էջ։
- Վիպակներ, Երեւան, 1990, 733 էջ։
- Սպիտակ թղթի առջեւ (յօդուածներ), Երեւան, 2004, 366 էջ։
- Հատընտիր, հատ. 1. Պատմուածքներ, Նժոյգս, Նարինջ զամբիկը, Պատիժը, Օգոստոս, Ալխօ, Կայարան, Թափանցիկ օր, Մեծամօր, Մենք ենք, մեր սարերը, Աշնան արեւ, Խումհար, Երեւան, 2005, 704 էջ։
- Հատընտիր, հատ. 2. Տաշքենդ, Տէրը, Այս կանաչ, կարմիր աշխարհը, Չեզոք գոտի, Յօդուածներ, Հարցազրոյցներ, Երեւան, 2005, 704 էջ։
- Ես ես եմ (հարցազրոյցներ), Երեւան, 2005, 518 էջ։
- Նանա իշխանուհու կամուրջը (Անտիպներ), Երեւան, 2006, 140 էջ։
- Անտիպներ, հատ. 1. Ակնարկներ, Պատմուածքներ, Վիպակներ, Երեւան, 2017, 616 էջ։
- Անտիպներ, հատ. 2. Տախը, Երեւան, 2017, 624 էջ։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1967՝ "Дружба народов" («Դրուժբա Նարոդով») ամսագիրի մրցանակ
- 1984՝ Գրականութեան ՀԽՍՀ պետական մրցանակ
- 1996՝ ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ
Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու՝ ռուսերէնէ մինչեւ գերմաներէն, չեխերէն, անգլերէն եւն.
Գրականութիւն Հրանտ Մաթեւոսեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կիմ Աղաբեկեան, Հրանտ Մաթեւոսյան. Ծմակուտի վիպասքը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, 356 էջ։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Քիւրքճեան, Հայ կեանք եւ գրականութիւն, Բ-Գ կարգեր (գիրք), էջ 292:
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ (հայերեն) Հրանտ Մաթևոսյան, 2024-05-23, https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF_%D5%84%D5%A1%D5%A9%D6%87%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6, վերցված է 2025-01-05