Հմայեակ Ոսկանեան
| Հմայեակ Ոսկանեան | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Հմայակ Սահակի Ոսկանյան |
| Ծնած է | 15 Փետրուար 1902[1][2] |
| Ծննդավայր | Աղրի[2] |
| Մահացած է | 14 Օգոստոս 1983[1][2] (81 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[2] և Համամիութենական լրագրության ինստիտուտ?[2] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ և Խմբագիր |
| Աշխատավայր | Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն[2], Բանուոր[2], Նորք[2] և Հայաստանի Գրողներու Միութիւն[2] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
|
Ստորագրութիւն | |
Հմայեակ Ոսկանեան (Սիրաս, 15 Փետրուար 1902[1][2], Աղրի[2] - 14 Օգոստոս 1983[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ արձակագիր եւ թարգմանիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ոսկանեան ծնած է Ալաշկերտ գաւառի Քարաքիլիսէ գիւղաքաղաքին մէջ, Աղրը։ Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյ ութամեայ դպրոցին մէջ։
Առաջին աշխարհամարտի ժամանակ ընտանիքով գաղթած եւ բնակութիւն հաստատած է Թիֆլիս։ Եղած է գրաշար։ 1921 թուականին տեղափոխուած է Երեւան։
1922-1925 թուականներուն ուսանած է Երեւանի Պետական համալսարանի Պատմագրական կաճառին մէջ։ 1925-1929 թուականներուն աշխատած է իբրեւ քարտուղար։
Ան եղած է ռազմական թղթակից, Խորհրդային Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր քաղաքական վարչութեան մէջ հայկական հրատարակչութիւններու խմբագիր, թարգմանիչ։ Հեղինակ է բազմաթիւ գիրքերու եւ տիրացած՝ բազում շքանշաններու եւ պարգեւներու։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1932 թուականին պաշտօնավարած է Մոսկուայի Լրագրական կաճառէն ներս։ 1928-1933 թուականներուն իբրեւ խմբագիր աշխատած է Լենինականի «Բանուոր» թերթին մէջ։
1933-1934 թուականներուն եղած է Երեւանի մէջ լոյս տեսնող «Հարուածային բանուոր» թերթի խմբագիրը։ 1934-1940 թուականներուն եւ 1954-1957 թուականներուն եղած է «Սովետական գրականութիւն» ամսագրի խմբագիրը, 1939-1941 թուականներուն։ 1946-1948 թուականներուն՝ Հայաստանի Գրողներու միութեան վարչութեան քարտուղար։
Հմայեակ Ոսկանեան իբրեւ գրական անուն ընտրած է «Սիրաս»ը[3]։