Հենրի Գաբրիէլեան
| Հենրի Գաբրիէլեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 3 Նոյեմբեր 1903[1][2] |
| Ծննդավայր | Պատականց, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 10 Ապրիլ 1981[2] (77 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Երևանի թեմական դպրոց?, Երեւանի Պետական Համալսարան և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ?[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1][2] |
| Մասնագիտութիւն | Խմբագիր և փիլիսոփայ |
| Աշխատավայր | Աւանկարտ, Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն, Հայաստանի Գրողներու Միութիւն, Գրական թերթ[1], Երեւանի Պետական Համալսարան և Վիլնիւսի Համալսարան[1] |
| Վարած պաշտօններ | ռեկտոր?[1][2] |
Հենրի (Յարութիւն) Գաբրիէլեան (3 Նոյեմբեր 1903[1][2], Պատականց, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 10 Ապրիլ 1981[2], Երեւան, Խորհրդային Միութիւն[2]), հայ փիլիսոփայ
Կենսագրություն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1915-ին՝ ծնողներուն հետ կը գաղթէ Պարսկաստան: Ապա ընտանեօք կը տեղափոխուին Դիլիջան: Տեղի միջնակարգ դպրոցին ուսումը շարունակելէ յետոյ, կ'անցնի Երեւան, ուր կը նուիրուի հասարակական ու խմբագրական աշխատանքի,միաժամանակ հետեւելով համալսարանական ուսման: 1923-ին Հ.Գաբրիէլեան կը հանդիսանայ «Ավանգարդ» թերթի առաջին խմբագիրը: Երեւանի պետական համալսարանի ընթացքը աւարտելէ ետք, 1930-ին մուտք կը գործէ Մոսկուայի Փիլիսոփայութեան ինստիտութը,ուրկէ շրջանաւարտ կ'ըլլայ 1933-ին: Ապա՝ վերադառնալով Երեւան, վերստին կը նուիրուի մանկավարժական ու խմբագրական աշխատանքի: 1936-1937 թուականերուն կը վարէ «Գրական թերթ» ի պատասխանատու խմբագրի պաշտօն: 1937-ին Հ. Գաբրիէլեան կը շնորհուի Փրոֆ-ի կոչում. նոյն տարին կը նշանակուի Երեւանի Պետական Համալսարանի նախագահ: 1945-ին կը պաշտպանէ դոկտորական իր աւարտաճառը, ու մինչեւ 1948, որպէս դասախօս կը պաշտօնավարէ Երեւանի Պետական Համալսարանի Փիլիսոփայութեան ամբիոնին մէջ։ 1948-1955 Հ.Գաբրիէլեան կը դասախօսէ վիլնիուսի համալսարանին մէջ։ 1955-ին կը նշանակուի Երեւանի Պետական համալսարանի Փիլիսոփայութեան ամբիոնի վարիչ պաշտօն,զոր կը պահէ մինչեւ 1970:
1970-1974 նոյն հաստատութեան մէջ ան կը վարէ Փիլիսոփայութեան պատմութեան եւ գիտական Աթէիզմի ամբիոնը, իսկ 1974-ին կը կոչուի Փիլիսոփայութեան պատմութեան ամբիոնի վարիչի պաշտօնին:
Բազմավաստակ դիտնական ու բեղուն գրիչ, փրոֆ Հ. Գաբրիէլեանի գրչին կը պատկանին բազմատեսնեակ աշխատասիրութիւններ: Առանձին հատորներով հրատարակուած են հեղինակին հետեւեալ մենագրութիւնները. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (Երեւան 1924), ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆՇԵՒԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ (Երեւան 1934)ԳԱԼՈԷՍՏ ԿՈՍՏԱՆԴԵԱՆ(Երեւան 1946), ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Ա. Հտր.Երեւան, 1956:Բ.Հտր . Երեւան 1957 : Գ.Հտր 1957 : Դ.Հտր. Երեւան 1965): (Սոյն աշխատասիրութիւնը աւելի ամփոփ՝ նաեւ հրատարակուած է ռուսերէն լեզուով): ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՌԷԱԿՑԻՈՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ (Երեւան 1960), ՀԱՅ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՔՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ (Երեւան 1966, ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ-ռոէսերէն-(Երեւան 1970)ԱԶԳԵՐԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹԻՒՆՆԵՐԸ (Երեւան 1973), ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Երեւան 1976):
Հենրի Գաբրիէլեան կը մահանայ 1981 Յուլիսին:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Թ. էջ 361-362
|
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
