Հայոց այբուբենի յուշարձան

Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 40°24′29″ հս․. լ. 44°22′51″ ավ. ե. / 40.408194° հս․. լ. 44.380732° ավ. ե. / 40.408194; 44.380732

Picto infobox architecture.png
Հայոց Այբուբենի Յուշարձան
Հայոց այբուբենի հուշարձան, Արտաշավան.JPG
Հայոց այբուբենի յուշարձանը Ապարան-Երեւան մայրուղիի աջ կողմը, Ապարանի եւ Աշտարակի վարչական սահմանագլխուն
Հայոց այբուբենի յուշարձանը գտնվում է Հայաստանում
Հայոց այբուբենի յուշարձան
Գոորտինադներ 40°24′23″ հս․ լ. 44°22′56″ ավ. ե. / 40.40639° հս․. լ. 44.38222° ավ. ե. / 40.40639; 44.38222Կոորդինատներ: 40°24′23″ հս․ լ. 44°22′56″ ավ. ե. / 40.40639° հս․. լ. 44.38222° ավ. ե. / 40.40639; 44.38222{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Կը Գտնուի Կաղապար:Դրօշաւորում/Հայաստան Արագածոտնի մարզ, Արտաշավան
Շինութեան ձեւ Յուշարձան
Կառուցած է 2005
Շինարար Գաղափարի հեղինակ՝ Աղուան Յովսէփեան
Ներկայ վիճակ Կանգուն

Հայոց այբուբենի յուշարձան, յուշարձան Արագածոտնի մարզի Արտաշաւան գիւղի մէջ, Արագած լերան արեւելեան լանջին։ Կառուցուած է 2005-ին։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յուշարձանը կառուցուած է 2005-ին հայոց գիրերու ստեղծման 1600-ամեակին առիթով։

Յուշարձանը կը ներառէ հայոց այբուբենի 39 տառերու զարդաքանդակները եւ հայ մեծերու յուշարձանները։

Քանդակներ՝ «Գրիգոր Լուսաւորիչ» «Գիրերու արարումը, 405» «Մովսէս Խորենացի» «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվէլ Յակոբեան) «Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյեան, 4 մ, տուֆ), Շիրակացիի վեր բարձրացրած ձախ ձեռքի մէջ երկրագունդի եւ տիեզերքի սիմպոլն է, իսկ աջ ձեռքը դէպի ներքեւ ուղղուած է։ Ըստ քանդակագործի՝ վերեւ ներքեւ պարզած ձեռքերը երկնքի եւ երկրի հետ կապի խօսուն վկայութիւն են։

«Խաչատուր Աբովեան», արձանի ներքեւը քանդակուած են Աբովյեանի խօսքերը. «Շունչդ տուր հողիդ, բայց քո հայրենիքը մի տուր թշնամեաց»։

«Թումանեանը եւ իր հերոսներու Գիքորը» (քանդակագործ՝ Սեւօ (Սարգիս Ղարիբեան))

Հայոց գիրերը ստեղծուած են 405-406 թթ. եւ մինչ օրս կ՛օգտագործեն հայոց լեզուն գրաւոր ներկայացնելու համար։ Այն մշակուած է լեզուաբան եւ եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմէն, որպէսզի Աստուածաշունչը հասանելի դառնայ հայերուն համար եւ տարածուի Քրիստոնէութիւնը։ Մաշտոցեան այբուբենը սկզիզբը բաղկացած էր 36 տառերէ, որ ամբողջացած է Միջին դարերուն։

Հեղինակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գաղափարի հեղինակ՝ Աղուան Յովսէփեան Ճարտարապետ՝ Ֆրետ Աֆրիկեան

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. ՎԵՐԱՅՂՈՒՄ Կաղապար:Ուիքիպահեստ երկար