Արտուշ Պապոյեան
Արտաքին տեսք
Արտուշ Պապոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 13 Փետրուար 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Կրթութիւն | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Ստեղծագործութիւն(ներ) | Վարդանանք (արձանախումբ, Գյումրի)?, Հիսուս Քրիստոսի արձան? եւ Սայաթ-Նովայի հուշարձան (Գյումրի)? |
Մասնագիտութիւն | քանդակագործ |
Անդամութիւն | Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն եւ Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Արտուշ Պապոյեան (13 Փետրուար 1957, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ քանդակագործ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կիւմրի։ Սորված է Կիւմրիի թիւ 10 գեղարուեստի ուսումնարանը։ 1982 թուականին աւարտած է Երեւանի գեղարվեստա-թատերական հիմնարկը։
1982 թուականէն մասնակցած է ցուցահանդէսներու։ Եղած է ԽՍՀՄ նկարիչներու միութեան անդամ։
1993-2007 թուականներուն եղած է Հայաստանի նկարիչներու միութեան Կիւմրիի մասնաճիւղի նախագահը[1]։
Պապոյեանի «Պար» քանդակը կը գտնուի Մոսկուայի Տրետյակովեան պատկերասրահին մէջ, «Աղաւնիներ» քանդակը՝ Մախաչկալայի ազգային թանգարանը։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայուհի» («Տիրամայր»)
- «Ջիւանին եւ Շերամը» զուգաքանդակ
- «Վարդանանք» արձանախումբ
- «Աւետիք Իսահակեանի դիմաքանդակ» (Կիւմրիի համանուն դպրոցի բակը)
- Մխիթար Գոշի կիսանդրի (պրոնզ, Կիւմրիի դատախազութեան շէնքի պատին վրայ)
- Հիսուս Քրիստոսի արձանը, Սուրիա[2]
- «Անանիա Շիրակացու յուշարձանը» Հայոց այբուբենի պուրակի մէջ
- Սայաթ-Նովայի հյուշարձան
- Նժդեհի յուշարձանը Կիւմրիի Նժդեհի անուան հրապարակը
- «Սասունցիներ» («Նանէ» հիւրանոցային համալիրի բակը)
- Հովհարով աղջիկը («Նանէ» հիւրանոցային համալիրի բակը)
- Քրիստոսի արձանը Ղարիբջանեան գիւղի մուտքին մօտ՝ նուիրուած 1988 թուականի երկրաշարժէն զոհուած երեխաներուն
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
«Հայուհի» («Տիրամայր») քանդակը ՝Կիւմրիի Անկախութեան հրապարակի մէջ
-
«Վարդանանք» արձանախումբ
-
Անանիա Շիրակացիի յուշարձանը՝ Հայոց այբուբենին նուիրուած յուշահամալիրի մէջ
-
Սայաթ-Նովայի յուշարձանը՝ Կիւմրիի մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քանդակագործ Արտուշ Պապոյեանի կենսագրութիւնը
- ↑ «Գիւմրեցի Արտուշ Պապոյեանի կերտած Յիսուս Քրիստոսի պրոնզաձոյլ արձանը կանգնեցւել է Խերուվիմով լեռան գագաթին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2015-05-02