Հայկական Մեկոն
Հայկական Մեկոն, ափիոն արտադրող բոյս, որ կը մշակուի քնաբեր յատկութիւն ունեցող ափիոնին համար, գիտականօրէն կը կոչուի քնաբեր մեկոն (Papaver somniferum) կամ ժողովրդական լեզուով՝ խաշխաշ (արաբերէն խաշխաշ), որ կը մշակուի Մեծ Հայք, Փոքր Ասիա, Պարսկաստան եւ Չինաստան։
Հայերէն մեկոն բառը կու գայ յունարէն Մի'քոն բառէն։
Անհատներու կողմէ մեկոնի օգտագործումը արգիլուած է Ազգերու Ընկերակցութեան կողմէ եւ կը գտնուի պետութիւններու հակակշիռին տակ։
Բնութեան մէջ չկայ բուսական արտադրութիւն, որ ափիոնի չափ նիւթեր պարունակէ իր բաղադրութեան մէջ։ Այսպէս ափիոնը բաղկացած է հետեւեալ 20 տեսակ կալաքարաձեւներէ (alcaloide).
- Morphine
- Pseudomorphine
- Codamine
- Narceine
- Codeine
- Lanthopine
- Protopine
- Tritopine
- Thebaine
- Gnostopne
- Oxynarcotine
- Hydrocotarnine
- Cryptopine
- Laudanine
- Laudanosine
- Meconine
- Meconidine
- Papaverine
- Narcotine
- Acid meconique
Ափիոնը կը պարունակէ նաեւ սպիտ, bassorine, խէժ, ձգախէժ, մոմ, ցնդական իւղեր, կաթնական թթու, իսկ անոր կալարաքարաձեւները իրենց կարգին կու տան կարգ մը ածանցներ՝ cotarnine, apomorphine, thebaicine։