Համօ Բեկնազարեան
Համօ Բեկնազարեան | |
---|---|
| |
Ծնած է | 31 Մայիս 1892[1][2][3] |
Ծննդավայր | Երեւան, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
Մահացած է | 27 Ապրիլ 1965[4][2][3] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][3] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[2][3] |
Ուսումնավայր | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան? |
Տեսակ | Խաղարկային կինո? |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, շարժապատկերի դերասան, հեղինակ, գրագէտ |
Աշխատավայր |
Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն? Վրացֆիլմ? |
Ամուսին | Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովա? |
Համօ Բեկնազարեան (31 Մայիս 1892[1][2][3], Երեւան, Ռուսական Կայսրութիւն[2][3] - 27 Ապրիլ 1965[4][2][3], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][3]), «Հայֆիլմ»-ի հիմնադիր[5], դերասան, ժապաւէնի բեմադրիչ, բեմագիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեկնազարեան սորված է Երեւանի մէջ, ապա` ԹաշքենտՊ։ 1918-ին աւարտած է Մոսկուայի առեւտրի հիմնարկը: Երիտասարդ տարիներուն եղած է վարպետ ըմբիշ: «Մարոնի» կեղծանունով ելոյթներ ունեցած է կրկէսի մէջ, մասնակցած է միջազգային մրցումներու:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1915-էն «Համօ Բեկ» կեղծանունով նկարահանուած է Մոսկուայում: Խաղացած է շուրջ 100 դեր: 1921-ից եղած է Վրաստանի ժապաւէն արտադրող հիմնարկութեան տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար, ուր նկարահանած է «Անարգանքի սեան մօտ» (1923), «Կորսուած գանձեր» (1924), «Նաթելլա» (1925 ) ժապաւէնները, որոնք աչքի են ընկնում արեւելեան իւրատեսակ երանգաւորումով:
1925-ին հրաւիրուած է Երեւան եւ ձեռնամուխ եղած է հայկական ժապաւէնի ստեղծման: Նոյն թուականին Բեկնազարեան նկարահանած է «Նամուս» գեղարուեստական ժապաւէնը, 1926-ին` հայկական առաջին կատակերգութիւնը` «Շոր եւ Շորշոր»:
Ժապաւէնի համր շրջանի լաւագոյն գործերէն են՝
- «Զարէ» (1926),
- «Խասփուշ» (1927 ),
- «Տունը հրաբխի վրայ» (1928) եւ այլք, որոնք խոշոր ներդրում են ֆիլմարուեստի պատմութեան մէջ:
Ժապաւէններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեկնազարեան, համադրելով հայ դերասանական դպրոցի եւ գրականութեան բնորոշ առանձնայատկութիւնները, սկզբնաւորած է ֆիլմի արտադրութեան ազգային ոճը: Այդ սկզբունքը բեմադրիչը զարգացուցած է իր հնչուն ժապաւէններուն մէջ․ անոնցմէ առաջինը «Պեպօ»-ն (1935) էր, որ թեմայի խորութեամբ, վառ արտայայտչականութեամբ եւ պատմութեան հզօր ոճով երեւոյթ էր նաեւ համաշխարհային ֆիլմի արուեստին մէջ: Անոր «Զանգեզուր» (1938), «Դաւիթ Բեկ» (1944) ժապաւէնները նուիրուած են հայ ժողովրդի պատմութեան:
Փաստավաւերագրական ժապաւէններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեկնազարեանը նկարահանած է նաեւ փաստավաւերագրական ժապաւէններ` «Երկրաշարժ Լենինականում» (1926), «Երկիր Նայիրի» (1930) եւ այլն: Ան իր ազգային ինքնատիպ արուեստով մեծապէս նպաստած է հայ ժապաւէնի զարգացման:
Բեկնազարեանի կեանքին եւ ստեղծագործութեան անդրադարձած են հայ եւ օտարազգի բազմաթիւ ժապաւէնագէտներ: Ան հեղինակ է «Յուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» (1965` ռուսերէն, 1968` հայերէն) գիրքի: Բեկնազարեանի անունով է կոչուած է «Հայֆիլմ»-ը։
Պարգեւներ եւ կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1935, ՀԽՍՀ ժողովրդական արուետագէտ,
- 1941, Ստալինեան II աստիճանի մրցանակ, «Զանգեզուր» ժապաւէնի համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 225.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «Կ՛ուզուի.- «Հայֆիլմ»-ի Ծռեր – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-01