Համշէնցիներ

Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Էթնիկ խումբ

Համշէնցիներ (թրք.՝ Hemşinli), Թուրքիոյ Հանրապետութեան մէջ և այնտեղէն Կովկաս ու Միջին Ասիա տեղահան եղած էթնիկ խումբ, որ պատմաբաններու, լեզուաբաններու, մարդաբաններու գերակշիռ մասի կողմէն կը բնութագրեն որպէս հայ էթնոսի մէկ հատուած։

Արաբական հալածանքներէն խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին, Վասպուրականի Արտազ գավառէն (մասամբ՝ Այրարատից), 12 հզ. գաղթականներով տեղափոխուած և բնակութիւն հաստատած են բիւզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմին մէջ։ Բիւզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրին մէջ Համամ իշխանը հիմնած է Համամշէն (Համշէն) անունը, որու անունով կոչուած է գաւառակը, հայ բնակչութիւնը՝ համշէնցիներ, համշէնահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հիւսիսային լանջերու և շրջակայ ձորերու հետ կազմած է Համշէնի կիսանկախ իշխանութեան կորիզը։

XV դարուն կը հիշատակուին Համշէնի իշխան (պարոն) Առաքելը, Դաւիթ Ա. Վարդը, Վեքեն, Դավիթ Բ.։ Վերջինս 1489-ին կը պարտուի օսմանեան թուրքերէն, որմէ ետք Համշէնի հայկական իշխանութիւնը դադարած է գոյութիւն ունենալ։ Համշնի մէջ նշանակուած է թուրք կառավարիչ, բայց գաւառակի անմատչելի ձորերու հայ ձորապետները երկար ժամանակ պահպանած են ներքին ինքնավարութիւնը։ Գրչութեան կեդրոններ եղած են Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշէն այցելած է Հեթում պատմիչը, 1406-ին՝ սպանացի դիւանագէտ Կլավիխոն։
XVIII դարու վերջին - XIX դարի սկզբին ծաւայուած է Համշէնի հայերի բռնի մահմեդականացումը։ Դաւանափոխ հայերուն անուանած են «կեսկեսներ» (միաժամանակ գործածած են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճեանը կը հիշատակէ Համշէն գաւառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գիւղերը, Խալա վիճակը։ Ամբողջութեամբ դաւանափոխուած են Համշէնի, Խալայի և Վիժէի հայերը, եղնովիտցիները պահպանած են քրիստոնէական հաւատքը, իսկ միւս բնակավայրերը (կրօնական առումով) ունէին խառը բնակչութիւն։

Համշեն

XIX դարուն գաւառակ էր Լազիստանի գաւառին մէջ։ Ընդգրկած է Աթինայի և Ռիզէի միջև՝ Քաջքար-Պարխար գագաթներու ծովահայաց լանջերու ձորերը, որոնցմէ նշանաւոր էին Բէյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարու 70-ական թթ. ունէր 33 գիւղ, 13.190 հայախօս բնակիչ։ Համշէնին վարչականորէն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշeնահայերը կ'ապրէին բնատնտեսական կեանքով, կը զբաղէին հացահատիկի, ծխախոտի մշակութեամբ, անասնապահութեամբ, արհեստներով, առևտուրով։ Մինչև դարավերջը կանգուն էին անոնց եկեղեցիները։ Սակավահողութեան և կրօնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշէնի հայերի մէկ մասը XIX դարու սկիզբին գաղթած է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենէ, Տրապիզոն եւ այլն.։ 1877-78-ի ռուս-թրքական պատերազմէն շատ համշէնցիներ տեղափոխուած են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատուած են Նիկոմեդիայի մէջ (Իզմիր)։ Այնուհանդերձ, Համշէնը մինչև XX դարու սկիզբը պահպանած է կիսանկախ վիճակը։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]