Համազասպ Պապաճանեան
Համազասպ Պապաճանեան | |
---|---|
| |
Ծնած է | 18 Փետրուար 1906[1] |
Ծննդավայր | Չարտախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][1] |
Մահացած է | 1 Նոյեմբեր 1977[3] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[4] |
Ուսումնավայր | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութիւն | զինուորական, քաղաքական գործիչ, ռազմական հրամանատար |
Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Համազասպ Պապաճանեան (18 Փետրուար 1906[1], Չարտախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 1 Նոյեմբեր 1977[3], Մոսկուա, Խորհրդային Միութիւն), Խորհրդային Միութեան զօրքերու գլխաւոր սպայ, ռազմական գործիչ, Համաշխարհային երկրորդ պատերազմի հերոս։
Կեան եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պապաճանեան ծնած է Հայաստանի Խաչիսար գիւղը։ Նախնական կրթութիւնը ստացած է իր ծննդավայրին մէջ, ապա ընդունուած է Երեւանի Միասնիկեանի անուան ռազմական ուսումնարան: Ուսումը աւարտելէ ետք, 1938-ին նշանակուած է գունդի հրամանատարի տեղակալ։
Մասնակցած է Ֆիննական պատերազմին եւ ծառայած է Կովկասեան ռազմական գունդին մէջ, իբրեւ գունդի հրամանատար:
Պապաճանեան 1941-1942 թուականներուն մասնակցած է զանազան քաղաքներու մէջ մղուած ռազմական գործողութիւններու.։
Համաշխարհային պատերազմի աւարտէն ետք շարունակած է իր ուսումը եւ 1948 թուականին աւարտած՝ Ռազմական ակադեմիան։
1956 թուականի Նոյեմբերին ղեկավարած է Հունգարիա ներխուժած խորհրդային 38-րդ հրասայլային բանակը:
Պապաճանեան եղած է Օտեսայի ռազմական զօրքերու հրամանատար, Հրասայլային զօրքերու ակադեմիայի եւ Խորհրդային բանակի հրասայլերու բանակներու պետ։
Համազասպ Պապաճանեան մահացած է 1 Նոյեմբեր 1977-ին:
Շքանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պապաճանեան արժանացած է՝
- «Խորհրդային Միութեան Հերոս»,
- «Լենին»ի,
- «Հոկտեմբերեան յեղափոխութեան»,
- «Կարմիր դրօշ»ի,
- «Սուվորովի Ա. կարգ»ի,
- «Հայրենական պատերազմի Ա. աստիճան»ի,
- «Կարմիր աստղ»ի եւ այլ շքանշաններու:
Կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1944 թուականին ան իր հրամանատարական հմուտ գործողութիւններուն համար արժանացած է Խորհրդային Միութեան Հերոսի կոչման:
- 1975 թուականին անոր շնորհուած է հրասայլային զօրքերու գլխաւոր մարաջախտի կոչում[5]:
- Ի պատիւ անոր յիշատակին Երեւանի փողոցներէն մին կոչուած է Համազասպ Պապաճանեանի անունով[6]։
- 23 Մայիս 2016-ին, Պապաճանեանի անուան փողոցին կից գտնուող այգիին մէջ, Համլեթ Մատինեանի աշխատութեամբ, տեղադրուած է Համազասպ Պապաճանեանի յուշարձանը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Бабаджанян Амазасп Хачатурович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen
- ↑ https://web.archive.org/web/20180114205602/http://encyclopedia.mil.ru/encyclopedia/history/more.htm?id=12078887@cmsArticle
- ↑ «ժամանակ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-02-18
- ↑ «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-07-26-ին։ արտագրուած է՝ 2022-02-18