Կարէն Սարգսեան

Կարէն Սարգսեան
Ծնած է 12 Սեպտեմբեր 1952(1952-09-12)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Կապան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Հայաստան
Մասնագիտութիւն խմբավար

Կարէն Սարգսեան (12 Սեպտեմբեր 1952(1952-09-12)[1], Կապան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ խմբավար։ ՀՀ վաստակաւոր արուեստագէտ (2006)։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պարոն Սարգսեանը 1972-1980 թուականներուն ղեկավարած է Երեւանի պետական համալսարանի երգչախումբը, որուն հետ համերգներով շրջած է Խորհրդային Միութեան մէջ, նաեւ՝ Պալթիկ պետութիւններուն մէջ, Մոսկուայի եւ Սան Փեթերզպուրքի մէջ։ Միաժամանակ ղեկավարած է նաեւ Էջմիածին եկեղեցւոյ երգչախումբը[2]:

1989 թուականին հիմնած է «Տղամարդկանց երգչախումբը» եւ համերգներով բազմիցս շրջագայած Արեւմտեան Գերմանիայի մէջ։ 1993 թուականին Սիտնիյ քաղաքի հայ համայնքը Սարգսեանին հրաւիրած է աշխատելու «Կոմիտաս» երգչախումբի եւ Սիտնիյի սիմֆոնիկ նուագախումբի հետ[2]:

1994 թուականէն ի վեր՝ Ա․ Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի խմբավար: Անոր ղեկավարութեամբ երգչախումբը հանդէս եկած է Մոսկուայի մէջ (1995), ԱՄՆ-ի (1999), Սպանիայի (1999, 2000), Լիբանանի (2001) եւ այլն[2]:

1995 թուականէն սկսեալ պարբերաբար ելոյթներ ունեցած է Սուրիայի Հալէպ քաղաքին մէջ, Համազգայինի հրաւէրով, ուր ձայնագրած է Հայկական Սուրբ մեսսայի ամբողջական տարբերակը[2]:

2014 թուականէն ի վեր, ընդհատելով իր գործունէութիւնը օփերային թատրոնին մէջ, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի հրամանով սկսած է ղեկավարել Երեւանի Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցիի եւ հոգեւոր ճեմարանի երգչախումբը[2]:

2017 թուականի Յունիսէն՝ Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար Կոստանդին Օրբելեանի հրաւէրով կը վերադառնայ օփերային թատրոն, ուր կը շարունակէ ղեկավարել թատրոնի երգչախումբը[2]:

Խաղացանկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հեղինակ Ստեղծագործութիւն
Ժոզեֆֆէ Վերտի Օթելլօ
Ժոզեֆֆէ Վերտի Տրուբադուր
Ժոզեֆֆէ Վերտի Տրավիատա
Գայետանօ Տոնիցետի Պողիկտոս
Ռուջերօ Լեոնկավալօ Պայացներ
Արմէն Տիգրանեան Անուշ
Տիգրան Չուխաճեան Արշակ Բ.
Աւետ Տէրտէրեան Երկրաշարժ
Ժոզեֆֆէ Վերտի Այիտա
Ալեքսանտր Յարութիւնեան Սայեաթ-Նովա

Մրցանակներ եւ պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.conductors.am/5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Կարէն Սարգսեան»։ opera.am (am-AM)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-12-24-ին։ արտագրուած է՝ 2018-01-05