Աւետ Տէրտէրեան
| Աւետ Տէրտէրեան | |
|---|---|
| Ծնած է | 29 Յուլիս 1929[1][2] |
| Ծննդավայր | Պաքու, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2] |
| Մահացած է | 11 Դեկտեմբեր 1994[3] (65 տարեկանին) |
| Մահուան վայր | Եկատերինբուրգ, Ռուսիա[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Ուսումնավայր | Բաքվի երաժշտական քոլեջ? և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[2] |
| Տեսակ | համանուագ[2], օփերա և դասական երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | երգահան, ժապաւէններու երաժշտութիւններու հեղինակ, երաժշտութեան ուսուցիչ և դաշնակահար |
| Աշխատավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[2], Խորհրդային Միութեան երաժշտահաններու Միութիւն և Urals Mussorgsky State Conservatoire? |
| Անդամութիւն | Խորհրդային Միութեան երաժշտահաններու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
| Ամուսին | Իրինա Տիգրանեան |
| Երեխաներ | Ռուբէն Տէրտէրեան |
| Կայքէջ |
www |
Աւետ Տէրտէրեան (բուն անունով՝ Ալֆրետ, 29 Յուլիս 1929[1][2], Պաքու, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2] - 11 Դեկտեմբեր 1994[3], Եկատերինբուրգ, Ռուսիա[3]), խորհրդահայ երաժիշտ, անոր համանուագները անկիւնադարձային պահ մը ստեղծած են մեր երաժշտութեան մէջ։
Որդին՝ Ռուբէն Տէրտէրեան (1959-2020), նոյնպէս երաժշտագէտ եղած է[5]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պաքու։ Ծնողները արհեստավարժ երաժիշտներ չեն եղած, բայց հայրը օփերա երգած է, իսկ մայրը մասնակցած է համերգներու։ Եղբայրը՝ Հերման, ծանօթ օփերայի նուագավար եղած է։
Ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսանած է Պաքուի երաժշտական ուսումնարանին մէջ (1948-1951)։ Տարի մը Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը ուսանելէ ետք, յօրինումի դասերու հետեւած է Կոմիտասի անուան երաժշտանոցին մէջ։ Ուսանողական տարիներուն, ձայնային եւ գործիքային գործեր յօրինած է՝ մեծաւ մասամբ։
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւետ Տէրտէրեան Հայաստանի Երգահաններու Միութեան քարտուղար (1960-1963) եւ փոխնախագահ (1963-1965) եղած է։
Աւելի ուշ, մշակոյթի նախարարութեան երաժշտութեան բաժինը վարած է (1970-1974) եւ 1985-ին սկսած է դասաւանդել Կոմիտասի անուան երաժշտանոցին մէջ։
Յօրինումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ա. Տէրտէրեան յօրինած է ութ համանուագներ՝ 1969-1989 ժամանակաշրջանին։ 9-րդ համանուագը (1994) անաւարտ մնացած է։
Գլխաւորաբար ծանօթ է իր համանուագներով, որոնց նորարարութիւնը եւ հայ եկեղեցական երաժշտութեան ինքնատիպ գործածութիւնը ո՛չ միայն հայկական, այլ նաեւ խորհրդային եւ համաշխարհային երաժշտութեան մէջ նոր էջ մը բացած է։
Կարգ մը համանուագներու մէջ, Տէրտէրեան նոյնիսկ օգտագործած է հայ աւանդական նուագարաններ (տուտուկ, զուռնա, թառ եւ այլն)։
Հեղինակած է նաեւ երկու օփերաներ («Կրակէ օղակում», 1967 եւ «Երկրաշարժ», 1984), «Ռիչըրտ Գ.ի մենախօսութիւններ» բեմապարը (1984), սենեկային գործեր, երգի ու երաժշտական գործիքներու համար գործեր, եւ այլն։
Գրած է Ֆրունզէ Դովլաթեանի «Երեւանեան օրերի խրոնիկա» շարժանկարի (1973) երաժշտութիւնը, իսկ երաժշտական բազմաթիւ գործեր օգտագործուած են զանազան ռուսական եւ հայկական ժապաւէններու մէջ՝ կեանքի վերջին տարիներուն եւ յետմահու[6][7]։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մահացած է 11 Դեկտեմբեր, 1994-ին, Եկատերինպուրկի մէջ (Ռուսաստան), ուր գացած էր մասնակցելու տարեկան փառատօնին, որ իր անունը կը կրէ։
Թաղուած է Երեւանի մէջ, ուր երաժշտական դպրոց մը իր անունով կոչուած է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1985. — հատոր 11. — է. 687.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #123354064 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://www.musik-sammler.de/artist/awet-terterjan
- ↑ ԿԳՄՍՆ ՀՀ։ «Ռուբէն Տէրտէրեան»։ ՀՀ ԿԳՄՍՆ։ արտագրուած է՝ 2022-11-02
- ↑ armprelacy (2022-07-28)։ «ԱՒԵՏ ՏԷՐՏԷՐԵԱՆ (ծնունդ՝ 29 Յուլիս, 1929)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-11-02
- ↑ «Armenian National Music»։ anmmedia.am (հայերէն)։ արտագրուած է՝ 2022-11-02