Ալեքսանտր Յարութիւնեան
| Ալեքսանտր Յարութիւնեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 23 Սեպտեմբեր 1920[1][2][3][…] |
| Ծննդավայր | Երեւան, Հայաստան[1][4][3][…] |
| Մահացած է | 28 Մարտ 2012[5][2] (91 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[4][6] |
| Ուսումնավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց? և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[4] |
| Կոչում | փրոֆէսոր |
| Երկեր/Գլխաւոր գործ | Հարությունյանի կոնցերտը փողի և նվագախմբի համար? |
| Տեսակ | օփերա և դասական երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | երգահան, երաժշտութեան ուսուցիչ, դաշնակահար և ժապաւէններու երաժշտութիւններու հեղինակ |
| Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա?[3] և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[3] |
| Անդամութիւն | Խորհրդային Միութեան երաժշտահաններու Միութիւն, Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն և Հայաստանի կինոգործիչների միություն? |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[4] |
| Կայքէջ | alexanderarutiunian.info |
Ալեքսանտր Գրիգոր Յարութիւնեան (23 Սեպտեմբեր 1920[1][2][3][…], Երեւան, Հայաստան[1][4][3][…] - 28 Մարտ 2012[5][2], Երեւան, Հայաստան), երգահան եւ բազմաժանր ստեղծագործող[7]: Խորհրդային եւ հայ երաժշտահան եւ դաշնակահար, Երեւանի պետական երաժշտանոցի փրոֆէսոր (1977), յայտնի է յատկապէս իր շեփորի քոնչերթոյով[8], որ Նիւ Եորք Թայմզը նկարագրած է որպէս հնչեղ[9]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան, Գրիգոր եւ Ելեոնորա Յարութիւնեաններու ընտանիքէն ներս։ Հայրը զինուորական էր։
1927 թուականին մտած է Երեւանի պետական երաժշտանոցի մանկական խումբը, իսկ 1934-ին արտօնութիւն ստացած է երաժշտանոցի արուեստանոցը ուսանելու։ Աւարտած է Երեւանի երաժշտանոցը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի նախօրէին։
1946-1948-ին ստեղծագործած է Մոսկուայի հայ մշակոյթի տան մէջ։ 1954-ին եղած է Հայֆիլհարմոնիայի գեղարուեստական ղեկավարը: 1970-2008 դասաւանդած է Երեւանի երաժշտանոցին մէջ։
Ստեղծագործական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1949-ին Յարութիւնեան կը գրէ «Տօնական նախերգանք»ը, որ առաջին անգամ կը ներկայացուի Լենինկրատի ֆիլհարմոնիքի մեծ դահլիճէն ներս, Եւկէնի Մրաւինսքիի ղեկավարութեամբ: Մոսքուայի երաժշտական համաժողովին Արամ Խաչատրեանը անոր ներկայացուց որպէս խոստումնալից խորհրդային երաժշտահան:
- «Սայեաթ-Նովա» օփերա[10]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Арутюнян Александр Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Երաժշտություն
- 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Armenian composer Alexander Harutyunyan dies at 92
- ↑ Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 625.
- ↑ «Զարթօնքի» Երգարանը
- ↑ Timofei Dokschitzer | Alexander Harutyunyan , Trumpet Concerto, YouTube
- ↑ CLASSICAL MUSIC AND DANCE GUIDE, The New York Times, August 4, 2000(անգլերէն)
- ↑ Ալեքսանտր Յարութիւնեանի «Սայեաթ-Նովա» օփերան Բեմադրուցաւ Լոնտոնի Մէջ[permanent dead link]
| ||||||