Կարապետ Տէր-Սահակեան
Արտաքին տեսք
| |
Ծնած է | 1882 |
Ծննդավայր | Մուշ |
Մահացած է | 1915, Մեծ Եղեռն |
Մահուան վայր | Անիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանեան Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Գրիստոնեայ |
Մասնագիտութիւն | Եկեղեցական, Պատմաբան |
Աշխատավայր | Բազմավէպ |
Հ. Կարապետ Վրդ. Տէր-Սահակեան (1882, Մուշ - 1915, Մեծ Եղեռնի զոհ) Հայ պատմաբան, բանասէր, բանաստեղծ եւ խմբագիր: Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վարդապետ ձեռնադրուած է 1901 թուականին:
Վանքին ու Մ. Ռափայէլեանի մէջ ուսուցչական պաշտօն վարելէ ետք՝ Ֆրիպուրկ կ'անցնի եւ Համալսարանէն Դպրութեանց պսակաւոր, կը դառնայ Ս. Ղազար, վարելով «Բազմավէպ»ի խմբագրութիւնը (1906-1908) եւ հրատարակելով գողտրիկ քերթուածներ եւ բանասիրականներ:
Ուսուցչական պաշտօնով 1914-ին կը մեկնի Տրապիզոն՝ մինչեւ տեղահանութեան տարին, բախտակից ըլլալով իր տարաբախտ կարգակից եղբօր՝ Սարեան Վ.ի:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թէոդիկ, Յուշարձան Ապրիլ Տասնըմէկի, Արզուման հրատարակչատուն, Կ. Պոլիս, 1919, էջ 90