Կարապետ Եզեան
Արտաքին տեսք
| Կարապետ Եզեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Սեպտեմբեր 1835[1][2] |
| Ծննդավայր | Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 31 Մայիս 1905[1][2] (69 տարեկանին) |
| Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Լազարեան Ճեմարան[1][3] և Սան Փեթերսպուրկի Համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | պատմաբան և բանասէր |
Կարապետ Եզեան (5 Սեպտեմբեր 1835[1][2], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 31 Մայիս 1905[1][2], Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1][2]), հայ մանկավարժ, ուսուցիչ, բանասէր, պատմաբան:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը ստացած է Մոսկուայի Լազարեան Ճեմարանի՝ բարձր ուսումը Փեթերսպուրկի մէջ, ուր բացած է աշխատանոց մը համալսարան պատրաստուող աշակերտներուն համար:
Տարրաբանութեան բաժինը աւարտելէ ետք մասնագիտացած է արեւելագիտութեան՝ յատկապէս հայոց լեզուի վրայ:
Եզեան շատ հմուտ մանկավարժ ուսուցիչ եղած է եւ աստիճանաւոր՝ Ներքին Գործոց Նախարարութեան մէջ:
Մոսկուայի ուսանողներէն շատեր իր աջակցութիւնը վայելելով, կրցած են մտնել բարձրագոյն դպրոցներ: Եզեանի ամենամեծ գործը եղած է Կարնոյ Սանասարեան վարժարանի հիմնադրման բերած աջակցութիւնը:
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Դպրոց Անցեալէն Դէպի Այսօր, Ազգային Կեդրոնական Վարժարանի Հրատարակութիւն, 2017, Պոլիս։
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 https://www.georgianencyclopedia.ge/ka/form/3108
- ↑ Эзов, Герасим Артемьевич // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 898.