Կասպիական Արշաւանք

Jump to navigation Jump to search
Կասպիական Արշաւանք
Ռուս-պարսկական պատերազմ (1722-1723)
Lansereships.jpg
Պետրոս Մեծի ռազմանավը
Հակառակորդներ
Կաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն
Աջակիցներ՝
Կաղապար:Դրոշավորում/Իրան
Կաղապար:Դրոշավորում/Օսմանյան կայսրություն
Աջակիցներ՝
Հրամանատարներ
Կաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն Պետրոս Ա.
Կաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն Ֆյոդոր Ապրակսին
Կաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն Միխայէլ Մատյուշկին
Կաղապար:Դրոշավորում/Քարթլիի թագավորություն Վախթանգ Զ.
Coat of arms of Gyulistan.jpg Դաւիթ Բէկ
Կաղապար:Դրոշավորում/Հայ առաքելական եկեղեցի Եսայի Հասան-Ջալալեան
Կաղապար:Դրոշավորում/Իրան Թահմազ II
Կաղապար:Դրոշավորում/Օսմանյան կայսրություն Ահմեդ III
Կողմերի ուժեր
* 22 հզր. հետեւակ
  • 9 հզր. հաստատուն զինուորներ
  • 10 հզր. Ուքրանիացի կազակներ
  • Հազար դոնի կազակներ
  • 30 հզր. թաթարներ
  • 40-52 հզր. հայ-վրացական զօրքեր
Անյայտ
Կորուստներ
Անյայտ Անյայտ


Պետրոս Ա.

Պետրոս Ա-ի կասպիական արշաւանք (ռուս.՝ Персидский поход, պարս․՝ جنگ ایران و روس), Ռուսական կայսրութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած արշաւանք է Կասպից ծովու առափնեայ շրջաններուն մէջ հաստատուելու համար[1]։ 1715-ին Պետրոս Ա.-ը Ա.Վոլինսկիի գլխաւորութեամբ դեսպաններ կ՛ուղղարկէ Պարսկաստան։ Անոր հանձնարարուած էր հանգամանօրէն ուսումնասիրել երկրին մէջ տիրող դրութիւնը եւ տեղեկութիւններ հաւաքել Պարսկաստանի տիրապետութեան տակ գտնուող ժողովուրդներու մասին։ Հայ ժողովուրդի քաղաքական ու տնտեսական վիճակի մասին աւելի մանրամասն տեղեկութիւններ ստանալու նպատակով Հայաստան ուղարկուեցաւ Ռուսաստանի մէջ Իսրայէլ Օրիի գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանեանը։

Պարսկաստանի Իրավիճակը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վախթանգ Զ.

XVIII դարու առաջին երկու տասնամեակներուն Պարսկաստանի մէջ դրութիւնը կը շարունակէր վատթարանալ։ Պարսկական լուծի տակ գտնուող ժողովուրդները, որոնց մէջ նաեւ հայերը, հարմար առիթ կը փնտրէին Պարսից լուծը թոթափելու համար։ Զէնքի ուժով զանոնք հնազանդ պահելու փորձերը այլեւս չէին յաջողեր։ Պարսկաստանի դէմ առաւել եռանդուն կը գործէր Աֆղանիստանը։ 1722-ին աֆղանները գրաւեցին երկրի մայրաքաղաք Սպահանը։

Արշաւանքի սկիզբը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հիւսիսային պատերազմի աւարտէն ետք Պետրոս Ա.-ը ձեռնամուխ եղաւ Կասպից ծովու արեւմտեան երկրամասերու գրաւմանը։ Պարսից շահին ապստամբութենէն պաշտպանելու պատրուարքով Պետրոս Ա.-ը 1772-ին արշաւանք կը կազմակերպէ Անդրկովկաս։ Դերբենտը գրաւելէ ետք Պետրոս Ա.-ը, սակայն, անակնկալօրէն կը վերադառնայ Աստրախան` զօրքերու առաջխաղացումը դէպի Կասպից ծովու հարաւային ափերը յետաձգելով յաջորդ տարուան։

Հայ-վրացական համագործակցութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դաւիթ Բէկի արձանը

Պարսկաստանի մէջ սկսած խառնակութիւններու ժամանակ Վրաստանի ազատագրման նպատակով ապստամբութեան նախապատրաստութիւններ կը տեսնէր վրաց թագաւոր Վախթանգ Զ.-ը։ Ան բանակցութիւններ կը վարէր ցարական կառավարութեան հետ` Ռուսաստանի օժանդակութիւն ստանալու համար։ Վրաց թագաւորը, իր հերթին, այդ ամէնուն մասին յայտնած էր Արցախի հայ ազատագրական ուժերուն ու առաջարկած էր համատեղ հանդէս գալ պարսից լուծի դէմ։

Հայ ազատագրական պայքարի առաջնորդները նման իրավիճակի մէջ չէին կ՛րնար անտարբեր մնալ։ Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանէն հայ կամաւորներու ջոկատով Սիւնիք մեկնեցաւ Դաւիթ-Բէկը։ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալեանի կոչով մօտ 10.000 միացեալ զօրաբանակով հայ մելիքներն ու հրամանատարները Գանձակի մօտ գտնուող Չոլաք վայրըԿաղապար:Փաստ։ Անոնք Վախթանգ Զ.-ի բանակի հետ ռուսասկան զօրքերու ժամանելուն կը սպասէին։ Մօտ երկու ամիս սպասելէ ետք՝ 1722 թվականի աշնանը, լուր ստացաւ Պետրոս Ա.-ի Դերբենտէն վերադառնալու եւ արշաւանքը հետաձգելու մասին։ Վրացական զօրքերը վերադարձան Թիֆլիս։ Հայկական ուժերը, տուն դառնալով, ձեռնամուխ եղան Արցախի ինքնապաշտպանութեան կազմակերպմանը։

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կատեգորիա:Ռուս-պարսկական պատերազմներ (արւմտ.) Կատեգորիա:Պետրոս Ա. (արւմտ.)