Ծարիր

Jump to navigation Jump to search

Ծարիր[1], քիմիական տարր, նշանակումը՝ Sb (լատ.՝ Stibium-էն), կարգահամարը՝ 51 է, հիւլէական զանգուածը՝ 121.75։ Պարբերական համակարգի 5րդ պարբերութեան 5րդ խումբի քիմիական տարր։ Ունի երկու կայուն իզոտոպ՝ 121Sb (57.25%) եւ 123Sb (42.75%)։

Պատմություն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծարիրը յայտնի է տակաւին հնագոյն ժամանակներէն։ Արեւելքի երկիրներուն մէջ ան կիրառուած է մօտ 5000 տարի առաջ՝ անօթներ եւ սպասքներ պատրաստելու համար։ Ք.ա. 19րդ դարուն Հին Եգիպտոսին մէջ ծարիրափայլի փոշին (բնական Sb2S3), օգտագործած են հոները սեւցնելու համար։ Հին Յունաստանին մէջ ծարիրը յայտնի էր եղած որպէս stimi եւ stibi, հոստեղէն ալ՝ լատ.՝ stibium-ը։ Եւրոպական մի քանի մը լեզուներուն մէջ ընդունուած է նաեւ antimonium անուանումը։ Եգիպտացիները ծարիրը կը պատկերէին

034
D46
G17F21
D4

գաղափարագիրի տեսքով:

Քիմիական Յատկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երկրակեղեւին ծարիրի պարունակութիւնը 5•10−5% է (ըստ զանգուածի)։ Ամէնատարածուած միներալը ծարիրափայլն է՝ Sb2S3։ Ծարիրը յայտնի է քանի մը ալոտրոպ ձեւափոխութիւններով։ Սովորական գորշ ծարիրը ճերմակ֊արծաթափայլ մետաղ մըն է, խտութիւնը՝ 6690 քկ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630, 5 °C, եռմանը՝ 1635-1645 °C։ Միացութիւններուն մէջ կը ցուցաբերէ +5, + 3 եւ -3 արժէքականութիւն։ Սովորական ջերմաստիճանին օդին մէջ ծարիրը չօքսիդանար, հալման ջերմաստիճանէն բարձր տաքացնելիս կ'այրուէ՝ յառաջացնելով Sb2O3 օքսիտը (ճերմակ ծուխ)։

Ծարիրի հանքաքարի բնակտոր
Ծարիրի կազայինհնգափղուորիտի (SbF5) կառուցուածքը

Աշխոյժ կը փոխազդէ հալոկեններու հետ՝ տալով եռարժէք հալոկենիտներ։ Միացութիւններ կ'յառաջացնէ արսէնի, ծծումբի եւ լուսաբերի հետ (հալելիս), ազոտի եւ ջրածինի հետ՝ չառաջացներ, ծարիրաջրածինը կը ստացուէ անուղղակի ճանապարհով։ Ջուրի եւ նոսր թթուներու հետ չփոխազդեր։ Դանդաղ կը փոխազդէ խիտ աղաթթուի եւ ծծմբական թթուի հետ՝ յառաջացնելով համապատասխանաբար՝ SbCl3 եւ Sb2 (SO4)3 աղերը։ Խիտ ազոտական թթուով կ'օքսիդանայ՝ յառաջացնելով բարձրարժէք օքսիտ, որը կը նստէ xSb2O3yH2O բաղադրութեամբ։ Թթուածինի հետ ծարիրն կ'յառաջացնէ Sb2O3, Sb2O4 եւ Sb2O5 օքսիտները։ Եռարժէք ծարիրի հիտրօքսիտը՝ Sb (OH)3, գոյութիւն ունի միայն ջրային լուծոյթին մէջ։ Ծարիրի միջմետաղական միացութիւնները (AlSb, GaSb, InSb եւ այլն) կիսահաղորդիչներ են։ Բազմաթիւ մետաղներուն հետ ծարիրն կ'յառաջացնէ տարբեր համաձուլուածքներ, որոնց վրա ալ հիմնուած է անոր կիրառութիւնը։

Կիրառութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միացություններն օգտագործվում են օրգանական սինթեզում (օրինակ՝ SbCl3, SbCl5), ռետինի արդյունաբերության մեջ (Sb2S3, Sb2S5) և այլ բնագավառներում։ Մտացվում է հանքը (սուլֆիդային կամ օքսիդային) մետալուրգիական կամ հրամետալուրգիական եղանակներով մշակելիս։

Ծարիրը օրկանիզմին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծարիրի պարունակութիւնը (100 կ չոր նիւթին) բոյսերուն մէջ 0.006 մկ է, ծովային կենդանիներու օրկանիզմին մէջ՝ 0.02 մկ, ցամաքային կենդանիներուն մօտ՝ 0.0006 մկ։ Ծարիրը կենդանիներու եւ մարդու օրկանիզմ կը մտնէ շնչառական գործարաններու կամ ստամոքսաղիքային համակարգի միջոցաւ։ Ծարիրի կենսաբանական դերը յայտնի չէ։ Ծարիրն ընտրողաբար կը կուտակուէ վահանաձեւ գեղձին, լեարդին, փայծաղին մէջ։ Ծարիրի սահմանային թոյլատրելի քանակութիւնը 10−5-10−7 կրամ է՝ 100 գ չոր հիւսուածքին։

Պաշարները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

USGS վիճակագրութեան համաձայն ծարիրի ներկայիս պաշարները պիտի սպառուէն 13 տարիներուն: Թէեւ, կը սպասուէն նոր պաշարներու յայտնաբերումը:

2015-ին աշխարհի ծարիրի պաշարը
Երկիր Պաշարներ
(ծարիրի
պարունակութեան
թօն)
Ընդհանուրի %-ը
Կաղապար:Դրոշավորում/Չինաստան Չինաստանի ԺՀ 950,000 47.81
Ռուսաստան Ռուսիոյ դաշնութիւն 350 000 17.61
Կաղապար:Դրոշավորում/Բոլիվիա Պոլիվիա 310 000 15.60
Կաղապար:Դրոշավորում/Ավստրալիա Աւստրալիա 140 000 7.05
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացեալ նահանգներ 60 000 3.02
Կաղապար:Դրոշավորում/Տաջիկստան Թաճիքստան 50 000 2.52
Կաղապար:Դրոշավորում/Հարավային Աֆրիկա Հարաւ-Ափրիկեան հանր. 27 000 1.36
Այլ երկիրներ 100 000 5.03
Ամբողջ աշխարհ 1 987 000 100.0

Կաղապար:Սեղմ Պարբերական Աղիւսակ

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]