Jump to content

Խոսրովանուշ

Խոսրովանուշ
 
մահուան օր 977
Հարստութիւն Բագրատունիներու Տոհմ
Ամուսին Աշոտ Գ․ Ողորմած
զաւակներ Սմբատ Բ. տիեզերակալ, Գագիկ Ա., Գուրգէն Կիւրիկէ . եւ «անանուն» Բագրատունի?

Խոսրովանուշ թագուհի, Բագրատունեաց Հայաստանի հինգերորդ թագուհին, հայոց թագաւոր Աշոտ Գ. Ողորմածին (953-977) կինը։

Թագուհիին նախնիներուն եւ տոհմին մասին քիչ տեղեկութիւններ հասած են, սակայն զաւակներուն եւ թոռներուն անունները պահպանուած են։ Ան ունեցած է 3 որդի՝ Սմբատ, Գագիկ եւ Գուրգէն։ Սմբատ ժառանգած է հօր գահը եւ դարձած հայոց թագաւոր (977-990), անոր յաջորդած է Գագիկը (990-1020)։ Գուրգէն Lոռիի մէջ առանձին թագաւորական ճիւղ մը հիմնադրած է (Կիւրիկեաններ), դարձած է Լոռիի թագաւոր, ապա իր տոհմին իշխանութիւնը հաստատած է Տաւուշի, Գարդմանի, Փառիսոսի եւ Կախեթի մարզերուն մէջ։

Աբաս Ա

(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանուշ
 
Աշոտ Ողորմած

(953-977)
Մուշեղ Ա․ Կարսեցի

Կարսի թագաւոր
(963-984)
 
Սեւաըա Բ․-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ

(977-990)
Գագիկ Ա․

(990-1020)
 
Կատրանիդէ Բ․
Գուրգէն

Լոռիի թագաւոր
(978-989)
Աբաս Ա․ Կարսեցի

Կարսի թագաւոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի

Վասպուրականի թագաւոր
(1003-1021)
 
Խուշուշ ԲագրատունիՅովհաննէս-Սմբատ

(1022-1041)
Աշոտ Քաջ

(1022-1040)
ԱբասԿիւրիկեաններԳագիկ Ա․ Կարսեցի

Կարսի թագաւոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինեան
 
 

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սանահինի վանք
Հաղբատի վանք

Ժ. դարուն Խոսրովանուշ թագուհին կառուցել տուած է Սանահինի (966 թուական) եւ Հաղբատի (976 թուական)[1] համալսարան-վանքերը, որոնց համար ծախսած է իր օժիտը: Ան ջանք չէ խնայած այդ դպրեվանքերը վերածելու ուսման եւ գիտութեան կեդրոններու[2]:

Միջնադարուն, վանքերը դարձած են գիտաուսումնական կեդրոններ, Սանահինի մէջ բացուած են համալսարան ու մատենադարան։ Աւելի ուշ, Հաղբատի դպրոցին հիման վրայ, կառուցուած են Հաղբատի գրադարանն ու մատենադարանը։

Խոսրովանուշ թագուհին Սանահինի վանքը կառուցած է Սմբատին ու Գուրգէնին արեւշատութեան համար։ Հետագային դարձած է Լոռիի թագաւորութեան եկեղեցական թեմի աթոռանիստը։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Հայկական Հանրագիտարան, Աշոտ Գ․ Ողորմած»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-05-15-ին։ արտագրուած է՝ 2021-01-21 
  2. «Հայ Կինը Հայրենասիրութեան Եւ Առաքինութեան Օրինակ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2018-03-13։ արտագրուած է՝ 2021-01-21