Խաչիկ Դաշտենց
| Խաչիկ Դաշտենց | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | Խաչիկ Տոնոյեան |
| Ծնած է | 25 Մայիս 1910[1] |
| Ծննդավայր | Դաշտադեմ, Պիթլիսի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 9 Մարտ 1974[1] (63 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք[1] և Մոսկուայի պետական լեզուաբանական համալսարան[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Խոդեդան |
| Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, բանասէր և դասախօս |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան, Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան, Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան և Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան[1] |
| Երեխաներ | Տաւրոս Դաշտենց |
Խաչիկ Դաշտենց (Տոնոյեան, 25 Մայիս 1910[1], Դաշտադեմ, Պիթլիսի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 9 Մարտ 1974[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասէր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տարօնի Խութ գաւառը։ Դէպի Երեւան գաղթին, յաճախած է Ալեքսանդրապոլի (Կիւմրի) ամերիկեան որբանոցը, ուր ստացած է նաեւ միջնակարգ ուսում, ապա դառնալու համար գիւղական ուսուցիչ։ 1932–ին աւարտած է Երեւանի համալսարանի լեզուաբանական բաժինը։ Քանի մը տարի կատարած է խմբագրական աշխատանք, ապա մասնագիտացած է անգլիական գրականութեան մէջ, Մոսկուայի համալսարանէն ներս։
Երկար տարիներ դասախօսած է Երեւանի համալսարանի եւ յարակից հիմնարկներու մէջ. գործած է իբր գիտաշխատող արուեստի հիմնարկի։
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1950–էն սկսեալ, հրատարկած է իր վէպերը, նուիրուած՝ հայրենի Տարօնի ոգեկոչման։ Գրած է նաեւ բանաստեղծութիւն, թատերգութիւն։
Ունի գրականագիտական աշխատութիւններ, բարձրորակ թարգմանութիւններ, յատկապէս անգլիական գրականութենէն՝ Շէյքսփիր։
Կազմած է անգլերէն դասագիրքեր՝ Հայաստանի դպրոցներուն համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 265: