Jump to content

Խաչատուր Առաքելեան

Խաչատուր Առաքելեան
Ծնած է 1666[1][2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]
Մահացած է 1740[1][2]
Մահուան վայր Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[1][2]
Ազգութիւն Հայ[2]
Մասնագիտութիւն հանրագիտական, փիլիսոփայ, հոգեւորական

Խաչատուր Առաքելեան (1666[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 1740[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[1][2]), Աստուածաբան, Հռոմի անդրանիկ հայ ծառաներէն մին։

Ծնած է 1666 թուականին, Կարին, ուրկէ ստացած է Էրզրումցի անուանումը։ Վ. Յունանեանի դրդմամբ (աս մէկը իր անկարգ վարք ու բարքին համար Էջմիածինի մէջ բանտարկուած ու ազատ արձակուած էր) ու ընկերակցութեամբ կ՛երթայ Հռոմ։ 1682-ին կը մտնէ Հռոմի Ուրբանեան համալսարան, ուր աշակերտակիվ կ՛ունենայ Ստեփանոս Ռօշքեանը: Ապա աստուածաբանական դասընթացքը աւարտելով 1692-ին վարդապետ կը ձերնադրուի, որպէս քարոզիչ կ՛ուղարկուի Կ․ Պոլիս՝ իր հայրենակիցներուն կաթոլիկութիւն քարոզելու։ Այնտեղ, անոր շատ լաւ ընդունելութիւն կը ցուցաբերուի, սակայն ան մազապուրծ՝ կը փախի հայերէն եւ այս ու այն օտարազգիներու ողորմութեան կ՛ապաւինի։ Կ. Պոլսոյ մէջ կը ծանօթանայ Մխիթարեան միաբանութեան հիմնադիր Մխիթար Վ․-ի հետ եւ անոր եւս կաթոլիկութեամբ վարակելով՝ կը դրդէ անցնիլ Իտալիա։

Կ․ Պոլսոյ մէջ կայացած անյաջողութիւններն ու հունձի պակասութիւնը զինք կը ստիպեն հեռանալ այդտեղէն, ուստի 1718-ին քարոզիչի պաշտօնով կ՛անցնի Պելկրատ (հայաբնակ քաղաքներ), որպէսզի՝ բախտէն հալածուած հայ գաղթականներուն կարողանայ մոլորեցնել։ Այստեղ արդէն բացարձակ հալածանքն անկարելի էր, պապականութիւնը եւ պապը կը թագաւորէին թագաւորներուն վրայ։

Կը մահուան 30 Ապրիլ 1740-ին։

  • Բառարան Հայ Կենսագրութեանց, Հայկ ՏԷր-Աստուածատուրեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 111:
  • Հայր Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, Հայ Հանրագիտակ, Պչուքէշ 1938, էջ 214:
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 506.