Jump to content

Լիւպլեանայի Համալսարան

Լիւպլեանայի Համալսարան
Հիմնադրուած է 1919
Անուանուած է Ալեքսանդր I Կարագեորգիևիչ? և Edvard Kardelj?
Ռեկտոր Igor Papič
Ուսանողներ 42 922[1]
Ընդհանուր անձնակազմ 3 500
Մագիստրոսի աշակերներ 54 000[2]
Անդամակցութիւն Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա?, Ութրեխթի ցանց, Եվրոպական Քաղաքական Ինստիտուտների Ցանց?, Եւրոպայի համալսարաններու միութիւն[3], Association of Language Testers in Europe?, Eutopia Alliance?[4], The Guild of European Research-Intensive Universities?[5], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման?[6], Unica Network? և Alps-Adriatic Rectors' Conference?[7]
Տեղ Լիւպլեանա
Կաղապար:Country data Սլովենիա Սլովէնիա
Երկիր  Սլովենիա[8][9]
Պարգեւներ «Բացառիկ ծառայութիւններու համար» շքանշան
Կայք uni-lj.si
University of Ljubljana Վիքիպահեստում

Լիւպլեանայի համալսարան (Կաղապար:Լեզու sl, լատ.՝ Universitas Labacensis), սլովենիոյ ամէնահին եւ ամէնախոշոր համալսարանն է եւ Եւրոպայի ամէնախոշորներէն մէկը:

սլովեներէնով ուսուցանող համալսարան ստեղծելու պահանջը կը զգացուէր 19րդ դարու երկրորդ կիսուն, երբ զգալի թիւով սլովենացի ակադեմականներ կ'աշխատէին Կեդրոնական Եւրոպայի ամբողջ տարածքին, երբ աւելի մեծաթիւ սլովենացի ուսանողներ ներգրաւուած էին Աւստրիա-Հունգարիոյ օտարալեզու համալսարաններէն ներս, գլխաւորապէս Աւստրիոյ եւ Չեխական հողերու (Փրակի Քարլի համալսարան կամ Օլոմոուցի Համալսարան, որուն սլովեն փիլիսոփայ՝ Ֆրանք Սամուէլ Քարփէն Franc Samuel Karpe 1781-ին դարձաւ ռեկտոր):
1890-ականներուն արդէն ձեւաւորուած էր սլովենական համալսարան հիմնելու համար միացեալ խորհուրդ, որուն առաջնորդներն էին Հէնրիք Թուման եւ Ալեշ Ուշէնիչնիքը: 1898-ին Քարնիոլայի տարածքային կառավարութիւնը հիմնեց կրթաթոշակներ բոլոր այն ուսանողներուն համար, որ պատրաստ էին ուսանելու բացուելիք Լիւպլեանայի համալսարանէն ներս:
Սակայն, քաղաքական որոշ աննպաստ հանգամանքներու պատճառաւ համալսարանի հիմնումը կանխուեցաւ մինչեւ Աւստրիա-Հունգարիոյ կայսրութեան անկումը: 1918-ին սլովեններու, խրուաթներու եւ սերպերու պետութեան ստեղծումով հնարաւոր դարձաւ համալսարանի բացումը: 23 Նոյեմբեր 1918-ին կայացաւ Լիւպլեանայի համալսարանի հիմնադիր խորհուրդի առաջին հաւաքը: Համալսարանի առաջին դասախօսութիւնը կայացաւ 1919-ի Դեկտեմբեր 2-ին:

Առաջին Տասնամեակները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Համալսարանի վարման շէնքը 1929-ին

1919-ին համալսարանը կազմուած էր հինգ բաժանմունքներէ՝ իրաւաբանութեան, փիլիսոփայութեան, մեքենաբանութեան, աստուածաբանութեան եւ բժշկագիտութեան: Համալսարանի տեղը Լիւպլեանայի կեդրոնական Քոնկրեսի ասպարէզին էր, շէնքին մը մէջ, որ 1902-էն մինչեւ 1918-ը ծառայած էր որպէս Քարնիոլայի պետական առանձնատուն:
1920-ականներու կէսերուն համալսարանը վերանուանուեցաւ «Լիւպլեանային մէջ Ալեքսանտր թագաւորի համալսարան» (Universitas Alexandrina Labacensis) եւ կը շարունակէր աճիլ, չնայած ֆինանսական դժուարութիւններուն եւ Եուկոսլաւիոյ կեդրոնապաշտ իշխանութիւններու մշտական ճնշումներուն:
1941-ի ներխուժումէն ետք համալսարանը կը շարունակէր իր գործունէութիւնը Իտալիոյ եւ Նազիական Գերմանիոյ գերիշխանութեան ներքեւ:

Համալսարանին Հետ Կապ Ունեցած Նշանաւորներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համալսարանի նշանաւոր աւարտածներէն է Մելանիա Թրամփը, Միացեալ նահանգներու առաջին տիկինը: Նէ համալսարան ընդունուած, սակայն չէ աստիճանաւորուած:[10][11]: Սլավոյ Ժիժէքը Slavoj Žižek սլովենացի հոգեվերլուծաբան փիլիսոփայ է եւ հեկելական մարքսիստ:[12] Ճանչցուած գործարար եւ քաղաքական գործիչ է Զորան Եանքովիչը (Կաղապար:Լեզու sl, Կաղապար:Լեզու sb, ծն.1953)

Ծանթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Ljubljani Univerza v։ «Univerza v številkah»։ արտագրուած է՝ 22 November 2016 
  2. «The University inu Figures»։ University of Ljubljana։ 22 February 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 8 June 2017-ին։ արտագրուած է՝ 13 January 2018 
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. https://eutopia-university.eu/
  5. https://www.the-guild.eu/members/
  6. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  7. https://aarc.um.si/members/
  8. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  9. https://www.lobbyfacts.eu/datacard/univerza-v-ljubljani?rid=044986331039-07
  10. https://www.washingtonpost.com/news/fact-checker/wp/2016/07/19/fact-checking-the-second-day-of-the-2016-republican-national-convention/
  11. http://www.cleveland.com/rnc-2016/index.ssf/2016/07/melania_trump_didnt_graduate_f.html
  12. http://www.lacan.com/zizekchro1.htm
  13. Kessler, Glenn, and Michelle Ye Hee Lee, Fact-checking the second day of the 2016 Republican National Convention, Washington Post (June 19, 2016) ("the University of Ljubljana confirmed that Melania dropped out of college before obtaining a degree.").
  14. Lauren Collins (May 9, 2016)։ «The Model American: Melania Trump is the exception to her husband's nativist politics.»։ The New Yorker։ «Her Web site states that she obtained a degree in architecture and design from the University of Ljubljana when in fact she dropped out in her first year.» 
  15. Morona, Joey, Melania Trump didn't graduate from college as bio claims, reports say, Cleveland Plain Dealer (July 19, 2016) ("Her bio on her official website states she graduated with a degree in design and architecture from 'University in Slovenia.' It's a claim that's been repeated by the Melania campaign and the RNC itself, in the convention's official program.