Լէոնիտ Հարուիքս
Լէոնիտ Հարուիքս | |
---|---|
| |
Ծնած է | 21 Օգոստոս 1917[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[4] |
Մահացած է | 24 Յունիս 2008[5][6][1][…] (90 տարեկանին) |
Մահուան վայր | Մինեապոլիս, Մինեսոտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Լեհաստան |
Ուսումնավայր |
Լոնտոնի Տնտեսութեան համալսարան[7] Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ?[8] Հարուըրտ Համալսարան[8] Շիքակոյի համալսարան[8] Վարշաւայի համալսարան[9] |
Մասնագիտութիւն | թուաբանագէտ, տնտեսագէտ, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Շիքակոյի համալսարան Մինեսոթայի Համալսարան[10] Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ? |
Անդամութիւն | ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային կաճառ[11], Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ եւ Տնտեսաչափական ընկերութիւն[12] |
Լէոնիտ Հարուիքս (21 Օգոստոս 1917[1][2][3], Մոսկուա, Ռուսական Կայսրութիւն[4] - 24 Յունիս 2008[5][6][1][…], Մինեապոլիս, Մինեսոտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հրեական ծագումով ամերիկացի ականաւոր տնտեսագետ, Նոպէլեան մրցանակակիր՝ կառուցուածքի տեսութեան հիմնարկին համար (2007)։ Մինէսոդայի համալսարանի պատուաւոր փրոֆեսոր։ Աշխատած է Քոուլզի հանձնախումբին մէջ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լէոնիտ Հարուիքսը ծնած է 1917 թուականին Մոսկուա քաղաքին մէջ՝ Հոկտեմբերեան յեղափոխութենէն 2 ամիս առաջ, Լեհաստանէն գաղթած հրեայ ընտանիքի մէջ, որ հեռացաւ Մոսկուայէն 1919 թուկաանին եւ վերադարձաւ Վարշաուա։[13] 1938 թ. Վարշաուայի համալսարանին մէջ մագիստրոսի աստիճան ստանալէն յետոյ,[14] ուսումը շարունակեց Լոնտոնի տնտեսագիտական դպրոցին մէջ, ուրտեղ յաճախած է Նիգոլաս Գալտորի եւ Ֆրիտրիխ Հայէգի դասախօսութիւններուն։
1939 թուականին մեկնած է Ժընեւ, սակայն 1939 Սեպտեմբեր 1-ին սկսած է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ծնողները եւ եղբայրը Վարշաուայէն փախան պատերազմի պատճառով եւ ընկան խորհրդային ճամբարներ։ Լէոնիտի բախտն աւելի բերաւ․ որոշ ժամանակ ան ապրեցաւ Շուետի մէջ եւ կրթութիւնը շարունակեց Ժընեւի Միջազգային հետազոտութիւններու հիմնարկին մէջ (անգլերէն՝ Graduate Institute of International Studies) եւ Փորթուկալի մէջ։ Կը յաճախէր նաեւ Լիւդվիկ ֆոն Միզէսի սեմինարները։[15]
Գաղթը ԱՄՆ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1940 թուականին Հարուիքսը կը մեկնի ԱՄՆ, ուրտեղ կը հասցնէ Մասաչուսեթսի արուեստագետական հիմնարկին մէջ աշխատած որպէս օգնական՝ Բոլ Սամուէլսոնի եւ Օսգար Լանկի մօտ՝ Չիգակոյի համալսարանի մէջ։ Պատերազմի տարիներուն Լէոնիտը կը դասաուանդէր Չիգակոյի համալսարանի օդերեւութաբանական հիմնարկին մէջ․[15] միաժամանակ վիճակագրութիւն կը դասավանդէր նաեւ տնտեսագիտական բաժամունքին մէջ։ Կը մասնակցէր նաեւ Քոուլզի հանձնախումբի աշխատանքներուն՝ տնտեսագիտութեան բնագավառին մէջ կատարուող ուսումնասիրութիւններուն (1942 Յունուարէն մինչեւ 1946 թուականի Յուլիս,[16] ինչպէս նաեւ 1950 թուականի Հոկտեմբերէն մինչեւ 1951 թուականի Յունուարը եւ մինչեւ 1961 թուականը[17] կը շարունակէր մնալ որպէս խորհրդատու)։
1944 թուականին ամուսնացաւ Էվելին Ճենսընի հետ։ Ունի 4 երեխայ՝ Սառան (1946), Մայքըլը (1949), Ռութը (1951) եւ Մաքսիման (1953)։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1945-1946 թուականները Հարուիքսն կը ստանայ Ճոն Սայմոն Կուկենհայմի կրթաթոշակ, իսկ 1946 թուականին Այովայի պետական քոլէճին մէջ կը դառնայ դոցենտ։
1951 թուականին Լէոնիտ Հարուիցը Մինեսոտայի համալսարանին կից գործող արեւտուրի եւ կառավարման դպրոցին մէջ կը դառնայ տնտեսագիտութեան եւ թուաբանութեան փրոֆեսոր, ուրտեղ կ'աշխատի մինչեւ մահ։ 1961 թուականին կը նշանակէ վիճակագրութեան բաժանմունքի նախերէց, իսկ 1969 թուականին՝ տնտեսագիտութեան անուանի փրոֆեսոր։ 1988 թուականին Հարուիքսը թոշակի կ'անցնի, սակայն 1989 թուականէն կը համարէր Գուրդիս Գարլսոնի՝ տնտեսագիտութեան պատուաւոր բրոֆեսոր եւ կը շարունակէր դասախօսութիւններ կարդալ տնտեսագիտութեան ասպիրանտներուն։[18]
Յունիս 2008 թուականի կէսերուն հիւանդանոց երիկամներու անբաւարարութիւն ախտորոշմամբ եւ Յունիս 24-ին մահացաւ։
Պատուաւոր դասախօսութիւններ եւ գործնական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1955 - հրավիրուած բրոֆեսոր Ստենֆորտի համալսարանի վարքի ժամանակակէն ուսումնասիրութիւններու եւ հետազոտութիւններու կենդրոնին մէջ
- 1959 - երկրորդ անգամ կը հրավիրէ Ստենֆորտի համալսարան
- 1965 - հրավիրուած դասախօս Պանկալորի համալսարանին մէջ (Հնդկաստան)
- 1969 - հրավիրուած դասախօս եւ տնտեսագիտութեան բրոֆեսոր Հարվարտի համալսարանին մէջ
- 1972 - Էլի անուան պատուաւոր դասախօսութիւն (ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի խորհրդաժողով)
- 1976 - տնտեսագիտութեան հրավիրուած բրոֆեսոր Պերգլիի Գալիֆորնիայի համալսարանին մէջ
- 1982 - տնտեսագիտութեան հրավիրուած բոֆեսոր Դոգիոյի համալսարանին մէջ
- 1986 - տնտեսագիտութեան հրավիրուած դասախօս Բեգինի ժողովրդական համալսարանին մէջ
- 1988 - հրավիրուած գիտնական ապակենդրոնացման տեսութեան բնագավառին մէջ (Էնտոնեզիայի համալսարան, Ճակարդա)
- 1988, 1989 - հրավիրուած բրոֆեսոր Հիւսիսարեւմտեան համալսարանին մէջ
- 1998 - հրավիրուած բրոֆեսոր Սանդա Բարբարայի Գալիֆորնիայի համալսարանին մէջ
- 1999 - հրավիրուած բրոֆեսոր Գալիֆորնիայի առանձնագիտութիւն հիմնարկին մէջ
- 2001 - հրավիրուած պատուաւոր բրոֆեսոր Էլինոյսի համալսարանին մէջ
- 2002 - հրավիրուած բրոֆեսոր Միչիկանի համալսարանին մէջ
Հասարակական աշխատանք գիտական միութեան մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1969 թուականէն տնտեսական միութեան տտենապետն է։ 1965 թուականէն ԱՄՆ գիտութիւններու եւ արուեստի ակադեմիայի, իսկ 1974 թուականէն՝ ԱՄՆ գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահը։
Գիտական ձեռքբերումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հարուիքսին եւ իր ընկերներուն յաջողեցաւ ստեղծել տեսութիւն մը, որուն կ'օգնէր ի յայտ բերել տնտեսագիտութիւնը կարգաւորող շուկայական ազդեցիկ մեքեկաններ եւ սխեմաներ, ինչպէս նաեւ որոշել՝ այս կամ այն իրավիճակին մէջ պետութեան միջամտելու անհրաժեշտութեան աստիճանը։ Գիտնականները դրին մեքեկաններու հիմքերը եւ բացատրեցին միջոցներու տեղաբաշխման գործընթացը։
Գիտնականի անունով կը կոչուի իր կողմէն՝ որոշումներու կայացման տեսութեան համար առաջարկուած Հուրուիցի գործակիցը (ց տառով)։
Մրցանակներ եւ պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1977 - ԱՄՆ տնտեսագիտական ասոցիացիայի պատուաւոր անդամ
- 1980 - գիտութիւններու պատուաւոր բժիշկ, Հիւսիսարեւմտեան համալսարան (ԱՄՆ)
- 1984 - պատուաւոր բրոֆեսոր, Կենդրոնական Չինաստանի գիտութիւններու եւ արուեստագիտականի համալսարան (Վուխան)
- 1984 - պատուաւոր գիտնական, Գալիֆորնիայի արուեստագիտական հիմնարկ (ԱՄՆ)
- 1989 - Doctor Honoris Causa (Universitat Autònoma de Barcelona, Սպանիա)
- 1990 - ԱՄՆ Ազգային գիտական մետալ
- 1993 - տնտեսագիտութեան պատուաւոր բժիշկ, Գէյոյի համալսարան (Դոգիո)
- 1994 - Doctor honoris causa (Վարշավայի տնտեսագիտական դպրոց)
- 2004 - Doctor rer. pol. honoris causa (Պիլֆիլտի համալսարան)
- 2007 - Նոբելեան մրցանակ (Էրիք Մէսքինի եւ Ռոճեր Մայերսոնի հետ[19])։ Հարուիքսը դարձաւ ամէնատարեց նոբելեան մրցանակակիրը։
Ապրիլ 14 2007 թ.-ին Մինեսոտայի համալսարանին մէջ կայացաւ «Perspectives on Leo Hurwicz» անուամբ խորհրդաժողով՝ նուիրուած Լէոնիտ Հարուիքսին։ խորհրդաժողովին կը մասնակցէին նոբելեան մրցանակակիրներ Քեննեթ Էրրոուն եւ Դենիէլ Մակ-Ֆատտենը։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Stochastic Models of Economic Fluctuations (1944)
- Optimality and Informational Efficiency in Resource Allocation (1960) in Arrow, Karlin and Suppes (eds.), Mathematical Methods in the Social Sciences, Stanford University Press
- On Informationally Decentralized Systems 1972 in Radner and McGuire, Decision and Organization, North-Holland
- On Allocations Attainable through Nash Equilibria (1979)
- Designing Economic Mechanisms (2006) (Ս․ Ռէյտերի հետ համատեղ)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133491641 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Grimes W. Leonid Hurwicz, Nobel Economist, Dies at 90 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ https://www.lse.ac.uk/about-lse/lse-people/Leonid-Hurwicz
- ↑ 8,0 8,1 8,2 Jewish Virtual Library — 1998.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.nytimes.com/2008/06/26/business/26hurwicz.html
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/54296.html
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Биография на сайте Нобелевского комитета (на англ.яз.)
- ↑ Информация о Леониде Гурвиче на сайте Университета Миннесоты. - 27.06.2008.
- ↑ 15,0 15,1 Grimes W. Leonid Hurwicz, Nobel Economist, Dies at 90 // The New York Times. - 2008. - June 26
- ↑ Биографии и библиография сотрудников Комиссии (на англ.яз.).
- ↑ Список сотрудников Комиссии с 1955 года (на англ.яз.).
- ↑ U economics prof awarded Nobel Prize. - 27.06.2008.
- ↑ Пресс-релиз Шведской Академии наук о вручении премии по экономике (на англ.).
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լէոնիտ Հարուիքսի կենսագրութիւն Archived 2007-10-17 at the Wayback Machine. (անգլերէն)
- Հարուիքսի կեանքն ու գիտական գործունէութիւնը (անգլերէն)
- Perspectives on Leo Hurwicz, A Celebration of 90 Years (timeline) (անգլերէն)
|