Լեւոն Մեսրոպ
Լեւոն Մեսրոպ | |
---|---|
Ծննդեան անուն | Լեւոն Մեսրոպեան |
Ծնած է | 1880[1] |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 16 Ապրիլ 1960 |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա |
Ուսումնավայր | Ազգային Կեդրոնական Վարժարան |
Տեսակ | պատմուածք եւ հեքիաթ? |
Մասնագիտութիւն | բանասէր, հասարակական գործիչ, գրագէտ |
Լեւոն Մեսրոպ (Մեսրոպեան, 1880[1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 16 Ապրիլ 1960, Փարիզ, Ֆրանսա[2]), հայ գրող, բանասէր եւ հասարակական-մշակութային գործիչ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Կրթութիւնը ստացած է Կոստանդնուպոլսոյ մէջ (1904-ին աւարտած Ռոպերթ Քոլէճը):
- Եւրոպա մեկնած, ապա պատերազմէն ետք վերջնականապէս Փարիզ հաստատուած, զբաղած է նախ՝ գորգի առեւտուրով, յետոյ վերջնականապէս նուիրուած է գրականութեան։ Ֆրանսահայ մամուլին եւ Միացեալ Նահանգներու «Հայրենիք» ամսագիրին մէջ՝ հրապարակած է վիպակներ, բանասիրական աշխատանքներ, վէպեր, որոնցմէ անջատ հատորով լոյս տեսած են «Զարի», «Հաշիշին», «Քերպելայի գիշերները» եւ այլն։ Ինչպէս եւ թատերակներ՝ «Մատաթ Րէիս», «Օտարականը», «Շամիրամ Երկրորդ»:
- Ուսումնասիրութիւններէն եւ ժողովածուներէն՝ «Քիւրտիստան եւ Քիւրտերը», «1915 - Աղէտ եւ Վերածնունդ», «Տէր-Զօր»՝ մեծ մասամբ կ'արտացոլացնեն հեղինակին խոր շահագրգռութիւնը հայկական ցեղասպանութեան հիմնահարցին հանդէպ։
- Պարսկերէնէ հայերէն թարգմանած է Օմար Խայյամի քառեակները («Օմար Խայյամ», 1923)։
- 1946-ին եւ 1954-ին մասնակցած է Հայաստանի գրողներու համագումարներուն։
- Լեւոն Մեսրոպ կը մահանայ 1960-ին, Փարիզի մէջ։
- «Ֆրէտ Հարթման եւ Տատա Ռօսթէմ» հրատարակուած է «Հայրենիք» ամսագրին մէջ (1937-ի Օգոստոսէն սկսեալ): Իբր թերթօն վերահրատարակուած է «Ազդակ»ի մէջ, 1988-1989-ին:
Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Կախարդող Լեռը», Ե․, 1955:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — է. 469.
- ↑ «AV Production - Լեւոն Մեսրոպ»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-17-ին։ արտագրուած է՝ 2020-10-16
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Ֆրէտ Հարթման եւ Տատա Ռօսթէմ», Լեւոն Մեսրոպ, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատուն։
- «Կենսագրական Բառարան», Գառնիկ Ստեփանեան, Գ. Հատոր, Երեւան, 1990: