Իվեթա Մուկուչեան

(Վերայղուած է Իւեթա Մուկուչեան-էն)
Jump to navigation Jump to search
Իվեթա Մուկուչեան
ESC2016 - Armenia Meet & Greet 22.jpg
Իւեթան 2 Մայիս 2016-ին Սթոքհոլմի մէջ:
Հիմնական տուեալներ
Ծնած է 14 Հոկտեմբեր 1986(1986-10-14) (34 տարեկան)
Երեւան, Հայաստան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն  Հայաստան Հայ
Տեսակ/ներ փոփ երաժշտութիւն
Մասնագիտութիւն երգչուհի, երգահան եւ գեղեցկուհի
Գործիքներ Վոքալ
Շրջանաւարտ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Ցանցային կայքէջ Lua error in Մոդուլ:Wikidata at line 874: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value).

Իվեթա Մուկուչեան (գերմաներէն՝ Iveta Mukuchyan 14 Հոկտեմբեր, 1986, Երեւան, Հայաստան), հայ երգչուհի, երգահան եւ գեղեցկուհի[1]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 14 Հոկտեմբեր 1986-ին, Երեւան։ 1992-ին տեղափոխուած է Գերմանիա, ուր ստացած է իր միջնակարգ եւ բարձրագոյն կրթութիւնը: 1998-2006 թուականներուն անգլերէն լեզու եւ նկարչութիւն սորված է Համպուրկի Սեն Անսկար դպրոցին (The St. Ansgar School) մէջ:

2009-ին վերադարձած է Երեւան եւ ընդունուած է Երեւանի Կոմիտասի Անուան Պետական Երաժշտանոցի ճազ-վոքալ բաժանմունքը: 2010-ին մասնակցած է «Շանթ» հեռուստաընկերութեան «Հայ Սուփըրսթար» նախագիծին եւ գրաւած է 5-րդ դիրքը: Նոյն թուականին Մոսկուայի «Արմենիա» հայկական ամենամեայ երաժշտական մրցանակաբաշխութեան ընթացքին արժանացած է «Տարուան Յայտնութիւն» մրցանակին:

2011-ին նկարահանած է 2 տեսահոլովակ:

Կը գրէ անգլերէն եւ գերմաներէն երգեր, կ'աշխատի գերմանացի երաժշտութիւն յօրինողներու հետ: Զուգահեռաբար կը յայտնուի Electro house ոճով, որու շրջանակներուն մէջ կը համագործակցի ձայնի հաղորդավարներ՝ Սերժոյին եւ Լազարոյին հետ:

2012-ին մասնակցած է «Գերմանիոյ Ձայն» երաժշտական մրցոյթին՝ առաջին փուլին ներկայացնելով Լորինի (Loreen

)-ի «Euphoria» երգը: Երգչուհին, յաղթահարելով «Մենամարտեր» փուլը, դուրս մնացած է առաջին կալա-համերգէն ետք:

Դեկտեմբեր 2012-ին El Style ամսագիրը Իվեթան անուանած է «Ամենացանկալի Հայուհի»-ն[2]:

«Love Wave» երգով Հայաստանը ներկայացուցած է Եւրոտեսիլ 2016 Երգի Միջազգային Մրցոյթին[3], որ տեղի ունեցած է Շուէտի մայրաքաղաք Սթոքհոլմի մէջ եւ 7-րդ դիրքը գրաւած է, հաւաքելով 249 միաւոր:

Ծանօթագրութիւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]