Jump to content

Իրատես

Իրատես
Irates de facto
Տեսակ թերթ
Լեզու հայերէն
Խմբագիր Փիրուզա Մելիքսէթեան
Հիմնադրուած է 2008
Հրատարակիչ «Տեսակէտ» ՍՊԸ
Երկիր Հայաստան
Հրատարակման վայր Երեւան
Գրասենեակ Երեւան, Հայաստան
Կայք irates.am

«Իրատես», հայկական հասարակական-քաղաքական թերթ։ Լոյս տեսած է Երեւանի մէջ, 3 Յունիս 2008-էն մինչեւ 25 Դեկտեմբեր 2020։ Հրատարակող հիմնադիր՝ «Տեսակէտ» ՍՊԸ։ Մինչեւ 8 Յուլիս 2010 թերթը կոչուած է «Իրաւունքը de facto», այնուհետեւ մինչեւ 2016՝ «Իրատես de facto»։ «Իրատես» անուամբ լոյս տեսած է 1 Մարտ 2016-էն։

Մարտ 2011-էն 2015 թերթը թղթակցական կէտ ունէր Չինաստանի մէջ (Շանհա), որու ղեկավարն էր թերթի լրագրող Սուսաննա Պօղոսեանը։ Սեպտեմբեր 2012-էն թերթը թղթակցական կէտ ունեցած է Արաբական Միացեալ Էմիրութիւններու մայրաքաղաք Ապու Տապիի մէջ, որու ղեկավարն էր լրագրող Համասփիւռ Գրիգորեանը։

Ընդհանուր տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Լոյս տեսնելու օրերը՝ Երեքշաբթի եւ ՈՒրբաթ
  • Ձեւաչափը՝ A3
  • Էջերի քանակը՝ 12 (Երեքշաբթի) եւ 16 (ՈՒրբաթ)
  • Տպաքանակը՝ 3500
  • Գոյները՝ սեւ-սպիտակ, առաջին, վերջին էջերը (ՈՒրբաթ՝ նաեւ 8-րդ եւ 9-րդ էջերը)՝ լրացուցիչ գոյնով
  • Թերթի ուղղուածութիւնը՝ Հայաստանի եւ այլ երկրներու քաղաքական, սոցիալական, տնտեսական, ֆինանսական, մշակութային, մարզական կեանքին վերաբերող վերլուծականներ, հարցազրոյցներ, յօդուածներ, լուրեր։
  • Գլխաւոր խմբագիր՝ Փիրուզա Մելիքսեթեան
  • Գլխաւոր խմբագրի տեղակալ՝ Լիլի Մարտոյեան
  • Գեղարուեստական խմբագիր՝ Նիկոլայ Մանուկեան (ՆԻԿՕ)
  • Գովազդային խմբագիր՝ Վաչագան Մելիքսէթեան
  • Կարմէն Դաւթեան[1]
  • Անահիտ Ադամեան[2]
  • Ռուզան Խաչատրեան[3]
  • Արմինէ Սարգսեան
  • Լիլիթ Գրիգորեան
  • Ժասմէն Վիլեան
  • Սեւակ Վարդումեան
  • Համասփիւռ Գրիգորեան[4]

Մշտական հեղինակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Սերգէյ Շաքարեանց (քաղաքական վերլուծաբան)
  • Կարինէ Ռաֆայէլեան
  • Սոկրատ Յովսէփեան[5]
  • Մեհրուժան Բաբաջանեան[6]
  • Մարտին Հուրիխանեան[7]
  • Խաչատուր Դադայեան
  • Ռուբէն Հայրապետեան (Մոսկուա)

Մշտական խորագրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Հարցազրոյց
  • Վերլուծութիւն
  • Անցուդարձ
  • Լուրեր
  • Ամբիոն
  • Դէմքեր
  • «Ասում են…»
  • «Այսպէս խօսեց…»
  • «Հայարան»
  • Հոգեւոր
  • Աստուածաշունչ մատեանից
  • Աղօթարան
  • «Աստծոյ կանչը»
  • Խօսափող
  • «…Եւ ոչ միայն մշակոյթի մասին»
  • Սխալուելու իրաւունքով
  • Քաղաքակրթութիւն
  • «Իրատեսի» փոստից
  • Մշակոյթ
  • Մարզական
  • Նկարչի կսմիթ
  • Խաչբառ

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Ցուցադրեք իմ կնճիռները. դրանք անչափ թանկ են նստել ինձ վրա»
  2. «Եթե ընթերցողը չի մտածում, ուրեմն անիմաստ է գրել»
  3. Առանց թերթի ինձ «կիսատ» եմ զգում
  4. Շնորհակալություն, որ ինձ ջերմությամբ ընդունեցիր
  5. Տանջվի՛ր, տառապի՛ր, բայց եղիր այն, որ կոչվում է Մարդ
  6. «Աշխատում եմ մեղվի նման բոլորից օգուտ քաղել»
  7. «Մարզական մեկնաբանությամբ զբաղվելը մեր ժամանակին, մեր իրականությանն ուղղված բողոքի իմ ձևն է»