Իտալական խոհանոց
Իտալական խոհանոց (իտալ.՝ Cucina italiana), Իտալիոյ ազգային խոհանոցը, որ տարածուած է ամբողջ աշխարհի մէջ, ի շնորհիւ այնպիսի ճաշատեսակներու, ինչպէս՝ բիցցան, ռիզոտոն եւ սպակէթիին[1]:Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիոյ իւրաքանչիւր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները:
Իտալական աղբիւրները կը վկայեն, որ այս խոհանոցին մէջ մեծ փոփոխութիւններ տեղի ունեցած է հատկապէս այն ժամանակ, երբ բացահայտուած է Նորաշխարհը: Անոնցմէ ետք իտալական ճաշատեսակներուն մէջ հայտնուած են լոլիկը, գետնախնձորը, եգիպտացորենը, որոնք ներկայիս կը հանդիսանան իտալական ճաշատեսակներու անբաժանելի մասը[2][3]:
Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներուն մէջ իր վրայ կրած է հռոմեացիներու, յոյներու, արաբներու, ֆրանսացիներու եւ այլ ազգութիւններու մշակութային ազդեցութիւնը[4] , որ հիմքը դարձած է ժամանակակից իտալական խոհանոցի ձեւավորման համար[5][6]: Իտալական խոհանոցը աշխարհի ամենատարածուած եւ հայտնի խոհանոցներէն մեկն է[7]: ԱՄՆ-ի մէջ իր տարածուածութեամբ երկրորդն է՝ զիջելով միայն ամերիկեան խոհանոցին[8]:
Բնորոշ Մթերքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Իտալական խոհանոցին բնորոշ են միջերկրածովեան թարմ մթերքները,որ արդիւնաւետորեն կը տարբերի իտալական խոհանոցը ցանկացած կրկնօրինակումէն[9][10][11]: Իտալական խոհանոցը կը համարուի նաեւ աշխարհի «ամենաբուրումնաւետ» խոհանոցներէն մէկը[12]:
Բնորոշ մթերքներու ցանկին մէջ են՝
- բանջարեղէն (լոլիկ, սմբուկ, դդում, հազար, արտիճուկ)
- ալիւր(կը պատրաստեն խմոր,մատնաքաշ)
- պանիր (բարմեզան,գորգոնձոլա,մոցարելլա,մասկարպոնվ,ռիկոտա)
- Ձթենի եւ ձիթապտուղի ձէթ
- համեմունքներ (ռեհան, սխտոր, հազրեվարդ,պղպեղ, կծու պղպեղ, խնկածաղիկ)
- ձուկի տեսակներ
- բրինձ
- թռչունի միս
- Կովու միս
- ընդեղէն (ոսպ)
- պտուղներ (նարինջ, դեղձ)
- ճերմակ սունկ
- գինի, իտալական լիգորներ
Հայտնի ճաշատեսակներ եւ խմիչքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

- Սպակէթի եւ մատնաքաշի այլ տեսակներ: Մատնաքաշը կը մատուցուի համեմունքի տարբեր տեսակներով: Համեմունքով պատրաստուած մատնաքաշը իտալացիները կ'անուանէն բասթա (իտալ.՝ pasta): Բասթա բառը այսօր կիրարկուի ոչ միայն իտալերէնով, այլ նաեւ այլ լեզուներով: Բասթաներու հայտնի տեսակներ են՝ Spaghetti Napoli , որ կը մատուցուի լոլիկի համեմունքով, Spaghetti Aglio e Olio, որ կը մատուցուի ձիթապտուղի տաք ձէթով եւ անոր մէջ տապակուած սխտորով:
- Բիցցա՝ ամբողջ աշխարհի մէջ հայտնի ճաշատեսակ,կը պատրաստուի հետեւեալ ձեւով՝ կլոր խմորի վրայ կը քսեն ձեթ, լոլիկի համեմունք, վրան կ'աւելցնեն պանիր, միս, երշիկ, ձիթապտուղ, լոլիկ, պղպեղ եւ այլ մթերքներ: Իտալիոյ իւրաքանչիւր քաղաք ունի բիցցայի իր աւանդական տեսակը: ԱՆոնց շարքին մէջ կարելի է առանձնացնել «Մարկարիտան», որ արտաքին տէսքը նման է Իտալիոյ դրոշին: Այսպէս, մոցարելլա պանիրը ունի ճերմակ գոյն, լոլիկի համեմունքը՝ կարմիր, իսկ ռեհանը՝ կանաչ[13]:
- Ռիզոտո՝ բրինձէ պատրաստուած ճաշատեսակ, որ կ'եփեն արգանակի մեջ: Ռիզոտոյի հայտնի տեսակներ են Risotto alla milanese , որու մէջ կ'աւելցնեն նաեւ սոխ :
- Լազանիա՝ շերտաւոր մատնաքաշ պանիրով
- Ռավիոլի եւ թորթելլինի
- Մինեստրոնվ բանջարեղէնային ապուր
- Պանչետա՝ խոզի կրծքամիս պանիրով
- Ֆրիտատա՝ բանջարեղէնով օմլէթ
- Պրուսկետա` իտալական աւանդական չոր հաց
- Անուշեղէններ
- Դիրամիսու եւ Սաբայոմ
- Բաննա Գոտտաժ (իտալ.՝ Panna cotta)՝ իտալական ամենահայտնի անուշեղէներէն մէկը[14]:
- Իտալական պաղպաղակ
- Խմիչքներ
- Իտալական գինի եւ ուժեղ ալգոհոլային խմիչքներ
- Սուրճ (Գաբուչինո,էսբրեսո)
Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Italian Food | Italy»։ www.lifeinitaly.com։ արտագրուած է՝ 2017-05-15
- ↑ «The Making of Italian Food...From the Beginning»։ Epicurean.com։ արտագրուած է՝ 24 April 2010
- ↑ Del Conte, 11-21.
- ↑ «Italian Cooking: History of Food and Cooking in Rome and Lazio Region, Papal Influence, Jewish Influence, The Essence of Roman Italian Cooking»։ Inmamaskitchen.com։ արտագրուած է՝ 2010-04-24
- ↑ «Italian Food – Italy's Regional Dishes & Cuisine»։ Indigoguide.com։ արտագրուած է՝ 24 April 2010
- ↑ «Regional Italian Cuisine»։ Rusticocooking.com։ արտագրուած է՝ 24 April 2010
- ↑ «How pasta became the world's favourite food»։ bbc։ 15 June 2011։ արտագրուած է՝ 28 September 2014
- ↑ Freeman Nancy (2 March 2007)։ «American Food, Cuisine»։ Sallybernstein.com։ արտագրուած է՝ 24 April 2010
- ↑ Related Articles (2009-01-02)։ «Italian cuisine - Britannica Online Encyclopedia»։ Britannica.com։ արտագրուած է՝ 2010-04-24
- ↑ «Italian Food - Italy's Regional Dishes & Cuisine»։ Indigoguide.com։ արտագրուած է՝ 2010-04-24
- ↑ «Regional Italian Cuisine»։ Rusticocooking.com։ արտագրուած է՝ 2010-04-24
- ↑ «Cooking World » The most popular cuisines of the world (Part 1)»։ Cooking-advices.com։ 2007-06-25։ արտագրուած է՝ 2010-04-24
- ↑ Рецепт пиццы маргарита на Проекте Италия
- ↑ «Паннакотта, панакота, паннакота, панакотта, панна котта»։ www.gastronom.ru։ արտագրուած է՝ 2017-07-19
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Capatti, Alberto and Montanari, Massimo. Italian Cuisine: a Cultural History. New York: Columbia University Press, 2003. ISBN 0-231-12232-2.
- Anna Del Conte The Concise Gastronomy of Italy. USA: Barnes and Noble Books, 2004. ISBN 1-86205-662-5.
- Dickie, John, Delizia! The Epic History of Italians and Their Food (New York, 2008).
- Evans, Matthew; Cossi, Gabriella; D'Onghia, Peter, World Food Italy. CA: Lonely Planet Publications Pty Ltd, 2000. ISBN 1-86450-022-0.
- Faccioli, Emilio. L'Arte della Cucina in Italia. Milano: Einaudi, 1987 (in Italian).
- Marcella Hazan, Essentials of Classic Italian Cooking, Alfred A. Knopf (October 27, 1992), hardcover, 704 pages, ISBN 978-0394584041.
- Koplan, Steven; Smith, Brian H.; Weiss, Michael A.; Exploring Wine, New York: Van Nostrand Reinhold, 1996. ISBN 0-471-35295-0.
- Piras, Claudia and Medagliani, Eugenio. Culinaria Italy. Cologne: Könemann Verlagsgesellschaft mbh, 2000. ISBN 3-8290-2901-2.
- Gillian Riley (2007). The Oxford Companion to Italian Food. Oxford University Press. ISBN 978-0-19-860617-8.
- The Italian Academy of Cuisine (Accademia Italiana della Cucina) (2009)։ La Cucina: The Regional Cooking of Italy։ Trans. Jay Hyams։ New York: Rizzoli։ ISBN 978-0-8478-3147-0։ OCLC 303040489 The longest and most extensive Italian cookbook with over 2000 recipes, including background information regarding each recipe.
- Thoms, Ulrike: From Migrant Food to Lifestyle Cooking: The Career of Italian Cuisine in Europe, European History Online, Mainz: Institute of European History, 2011, retrieved: 22 June 2011.