Իզապէլ Սատոյեան
Արտաքին տեսք
| Իզապէլ Սատոյեան ֆրանսերէն՝ Isabelle Sadoyan | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 12 Մայիս 1928[1][2][3] |
| Ծննդավայր | Լիոնի 2-րդ շրջան, Ռոն, Ֆրանսա[3] |
| Մահացած է | 10 Յուլիս 2017[4][2][3] (89 տարեկանին) |
| Մահուան վայր | Saint-Didier-au-Mont-d'Or, Ռոն, Ֆրանսա[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Ուսումնավայր | Լիոնի երժաժշտանոց |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, հագուստ ձեւաւորող, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
| Ամուսին | Ժան Բուիզ? |
Իզապէլ Սատոյեան (12 Մայիս 1928[1][2][3], Լիոնի 2-րդ շրջան, Ռոն, Ֆրանսա[3] - 10 Յուլիս 2017[4][2][3], Saint-Didier-au-Mont-d'Or, Ռոն, Ֆրանսա[3]), ֆրանսահայ դերասանուհի։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լիոն, Հայոց ցեղասպանութենէն վերապրածներու զաւակ։
Սատոյեան իր ասպարէզը սկսած է որպէս հագուստ ձեւաւորող՝ իր ծնած քաղաքին մէջ թատերական դասեր ստանալէ ետք:
Առաջին անգամ բեմ բարձրացած է 1950-ին երբ 22 տարեկան էր: Ան մաս կազմած է համբաւաւոր Ռոժէ Փլանշոնի թատերախումբին. նոյն տարիներուն ալ ծանօթացած է իր ապագայ ամուսնոյն՝ հանրածանօթ դերասան Ժան Պուիզի հետ: Ան դեր ստանձնած է Հանրի Վերնէօյի «Մայրիկ» ժապաւէնին մէջ: Սատոյեան խաղցած է աւելի քան 50 ժապաւէններու մէջ: Ան վերջին անգամ բեմ բարձրացած է Դեկտեմբեր 2016-ին Փարիզի «Théâtre de l’Oeuvre»–ի մէջ՝ «Թռիչքէն առաջ» ներկայացման համար:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2012-ին ան ստացած է Պատուոյ լեգէոնի ասպետի շքանշան,
- 2014-ին արժանացած է թատերական «Մոլիէռ» մրցանակի, որպէս լաւագոյն երկրորդ դերասան[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 (unspecified title)
- 1 2 La comédienne lyonnaise Isabelle Sadoyan est morte
- ↑ «ֆրանսահայ Դերասանուհի Իզապէլ Սատոյեանի Հրաժեշտը»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2017-07-13։ արտագրուած է՝ 2023-08-10