Ժան էքար
| Ժան էքար ֆրանսերէն՝ Jean Aicard | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Jean François Victor Aicard[1] |
| Ծնած է | 4 Փետրուար 1848[2][3][4][…] |
| Ծննդավայր | Թուլոն[3][5][1] |
| Մահացած է | 13 Մայիս 1921[2][3][4][…] (73 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[3][6] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն[3] |
| Ուսումնավայր | Պոլ Սեզանի համալսարան? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծ, թատերագիր և վիպասան |
| Վարած պաշտօններ | Member of the Académie française?[7] և president of the Société des gens de lettres?[8] |
| Անդամութիւն | Ֆրանսական Կաճառ[7] |
| Ծնողներ | հայր՝ Jean Aicard? |
| Երեխաներ | Jacques Aicard?[9] |
|
Ստորագրութիւն | |
Ժան Ֆրանսուա Վիքթոր Էքար Ժան էքար (4 Փետրուար 1848[2][3][4][…], Թուլոն[3][5][1] - 13 Մայիս 1921[2][3][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[3][6]), ֆրանսացի բանաստեղծ, վիպասան, թատերագիր, էսսէիստ. ռոմանթիզմ գրական ուղղութեան ներկայացուցիչ։ Ֆրանսական ակադեմիայի անդամ 1901 թ., Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժան էքարը ծնած է 4 Փետրուար 1848-ին, Թուլոնի մէջ։ Հայրը, որ հանրապետական էր, սեն-սիմոնական եւ յուլիսեան միապետութեան տարիներուն ընդդիմադիր թերթեր կը խմբագրէր, մահացեր է, երբ տղան եղեր է հինգ տարեկան[10]։ Ժանը լաւ կրթութիւն ստացեր է. ուսանած է Մաքոն քաղաքի Լամարթինի անուան լիցէյի մէջ, ապա՝ Նիմի լիցէն, որմէ յետոյ իրաւունք ուսումնասիրեր է Էքս ան Փրովանսի մէջ։ 1868 թուականին եկեր է Փարիզ, լոյս ընծայեր է իր բանաստեղծութիւններու առաջին ժողովածուն՝ Jeunes Croyances-ը («Պատանեկան հաւատալիքներ»-ը), ուր իր յարգանքի տուրքը մատուցեր է Լամարթինին[11]։ Գիրքը ջերմօրէն ընդունուեր է ընթերցողներու ու գրաքննադատութեան կողմէ եւ հեղինակին առջեւ դռները բացեր է դէպի մայրաքաղաքի Փառնասեան շրջաններ։
1869-ին ան հրատարակեր է իր բանաստեղծական երկրորդ ժողովածուն՝ Parnasse Contemporain խորագրով[12]։ 1870-ին Մարսէյլի թատրոնին մէջ բեմադրուեր է իր հեղինակած թատերգութիւնը։
Ֆրանս-փրուսական պատերազմէն յետոյ Էքարը մասնակցեր է գրական-արուեստագիտական La Renaissance ամսագրի հիմնադրման[13]։
Տաղանդաւոր բանաստեղծի՝ անոր նուաճած համբաւին 1908 թուականին գումարուեր է ոչ պակաս շնորհալի արձակագիրի հռչակը. լոյս տեսեր է Maurin des Maures վէպը։ Ատոր յաջորդած L'illustre Maurin-ը ամրապնդեր է իր համբաւը որպէս վարպետ արձակագիր։ Ընդհանրացնելով՝ կարելի է եզրայանգիլ, որ Էքարի ստեղծագործական ներշնչանքի ակունքը մանկութեան յուշերն ու տպաւորութիւններն են[14]։ Paris-Parisian պարբերականը 1899 թուականին լոյս տեսած գրախօսականի մը մէջ անոր ստեղծագործութեան առաւել բնութագրական յատկանիշը համարեր է «հարաւային ռոմանթիզմը»[15]։
Ժան էքարը 1894 թուականին ընտրուեր է Գրիչի մարդկանց ընկերութեան նախագահ, 1909-ին՝ Ֆրանսական ակադեմիայի անդամ, 1920 թուականին՝ Solliès-ville-ի քաղաքապետ։
Մահացեր է 1921 թուականի 13 Մայիսին, Փարիզի 7-րդ շրջանի «Ուտինօ» հիւանդանոցին մէջ[16]։ Յուղարկաւորուեր է Թուլոնի քաղաքային գերեզմանատան մէջ[17]։
Հռչակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1874-ին լոյս ընծայեր է Poèmes de Provence ժողովածուն, որու շնորհիւ հռչակուեր է Ֆրանսայի այդ պատմական երկրամասի՝ Փրովանսի երգիչ։ 1876-ին հրատարակեր է Parnasse Contemporain խորագիրը կրող երրորդ ժողովածուն։
Իրեն լայն ճանաչում ապահովող երկու վէպերն են՝ «Մորան տէ Մոր» (Maurin des Maures, 1908) եւ «Երեւելի Մորան» (L'illustre Maurin)։ Ընդհանուր առմամբ, մանկութիւնը իր գործերուն մէջ ներշնչման գլխաւոր աղբիւրը կը հանդիսանայ։
1894-ին ան կը դառնայ Գրագէտներու ընկերակցութեան նախագահ։ «Փարիզ-Փարիզեան» (Paris-Parisien) ուղեցոյցը, որ 1899-ին զինք կը նկատէ «գրականութեան հռչակաւոր անձնաւորութիւններէն մէկը», կը նշէ անոր գործերուն «հարաւային ռոմանթիզմը»։
1909-ին կ'ընտրուի Ֆրանսական Ճեմարանի (Académie française) անդամ՝ հանգուցեալ Ֆրանսուա Քոփէի աթոռին։ Ան նախ եւ առաջ կը նկատուի Փրովանսի բանաստեղծը։ Փիեռ Լոթի, իր ընդունելութեան ճառին պատասխանին մէջ, նոյնպէս շեշտը կը դնէ այս առանձնայատկութեան վրայ. «Մարզայնութեան (ռեկիոնալիզմի) տիտղոսը ձեզի կը վայլէ աւելի, քան ուրիշ որեւէ մէկու․ ես զայն չափազանց գեղեցիկ կը գտնեմ, որովհետեւ լուսաւոր, կենսասէր ու նուրբ Փրովանսը իրապէս դո՛ւք էք, որ մեզի պարգեւեցիք»։
1919-ին ան կ'ընտրուի Սոլիէ-Վիլի (Solliès-Ville) քաղաքապետ, պատմական յուշարձան կը հռչակէ Ֆորպէն ամրոցին աւերակները եւ այնտեղ Ֆրանսական Թատրոնին (Comédie-Française) միջոցով բեմադրել կու տայ իր «Ֆորպէն տէ Սոլիէ կամ Ռընէ թագաւորին կտակը» թատերախաղը։
Յարաբերութիւնները Վիքթոր Հիւկոյի հետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համարձակութիւն ունենալով՝ 1864-ին ան երկար քերթուած մը կը ղրկէ Կերնզի (Guernesey)՝ իր հիացած հեղինակին՝ Վիքթոր Հիւկոյին։ Իննսունինն տողնոց բանաստեղծութիւնը կը սկսի այսպէս․
«Ձեզ կը սիրեմ, աքսորեա՛լ, որ կու լաք ձեր Ֆրանսան,
Ձեզ կը սիրեմ, ու երգերդ սիրտս ի խորոց կը թափանցեն․
Ձեզ հետ կը ժպտիմ երջանկութեան երազներուն,
Կու լամ՝ կը հասկնամ ձեր սուրբ տառապանքը»։
Վիքթոր Հիւկօ, ազդուած տասնվեցամեայ այս պատանիէն, անոր կը գրէ․
«Շատ լաւ ըրած էք ինծի ոտանաւորներ ղրկելով։ Յուզիչ են եւ տպաւորիչ [․․․]։ Անոնց մէջ կը զգացուի երիտասարդ ու ազնիւ հոգիի մը տրոփիւնը։ Քաջութի՛ւն, իմ քնքոյշ բանաստեղծս, կրքոտօրէն պաշտեցէ՛ք արդարութիւնն ու ազատութիւնը եւ քիչ մըն ալ զիս սիրեցէ՛ք»։
Այս համարձակ նախաձեռնութեան պատասխանին կը յաջորդէ երկարատեւ եւ ջերմ նամակագրութիւն մը, որ կը դադրի միայն մեծ գրողին մահուամբ։ Այդ ցաւալի օրուան համար Ժան Էքար կը հրաւիրուի մաս կազմելու անուանի ննջեցեալը շրջապատող պատուոյ պահակախումբին։
Յարաբերութիւնները Ֆրետերիք Միրէօրի հետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրետերիք Միրէօրի (Frédéric Mireur) հետ անհամաձայնութիւնը հանրայայտ իրողութիւն մըն էր (թէեւ, հակասականօրէն, Տրակիանեանի [Draguignan] մէջ Ֆրետերիք Միրէօրի անունը կրող փողոցը գրեթէ Ժան Էքար փողոցին շարունակութիւնը կը կազմէ)։ Միրէօր թեթեւօրէն կը քննադատէ Էքարի հակակղերական կողմը իր «Տրակիանեանի հին վանքերը» (Les anciens couvents de Draguignan) գիրքին մէջ, մինչդեռ Ժան Էքար Ֆրետերիք Միրէօրի մէջ կը տեսնէր յետադէմ եւ հակատրէյֆիւսեան գաղափարներուն մօտ կանգնած մարդ մը[18]։ Տարաձայնութիւնը իր գագաթնակէտին հասաւ «Մորան տէ Մոր» (Maurin des Maures) վէպին գրութեան ատեն։ Ֆրետերիք Միրէօր, ի միջի այլոց, Տրակիանեանի քաղաքապետին (prefét) հետ կապուած հատուածը կը նկատէր ծաղրաշարժ ու ցնորամիտ։ Այս վէպին մէջ Վարի (Var) բնակիչները ընդհանրապէս, իսկ Կոնֆարոնի (Gonfaron) բնակիչները մասնաւորաբար, կը նկարագրուին իբրեւ պարզամիտ եւ նախնական բարքերով մարդիկ։ Նոյն այդ գլուխին մէջ ան կը պատկերացնէ, որ այդ գիւղին բնակիչները մէկիկ-մէկիկ կը փչեն էշի մը հետոյքին մէջ․ «Անոնք հանրային հրապարակ հանեցին ծեր էշ մը, որ այլեւս ոչ մէկ բանի կը ծառայէր, մտածելով որ եթէ անիկա երկինք ելլէ ու այլեւս չերեւնայ, մեծ բան մը կորսնցուցած չեն ըլլար․ եւ անոնք պատրաստուեցան զայն ուռեցնելու իրենց շունչով՝ զայն փչելով — յարգանքներս կը հայցեմ — այն ծակէն, որ բոլոր էշերը ունին իրենց պոչին տակ»։ Ժոզէֆ Փինիէրոլ քահանան եւ Նոթր-Տամ-տէ-զԱնժի (Notre-Dame-des-Anges) ճգնաւորը, ի թիւս այլոց, եկեղեցականի երկու ծաղրանկարներ են նոյն այս պատմուածքին մէջ։ Ժան Էքար զանոնք կը նկարագրէ իբրեւ կեղծաւոր ու հիմար[19]․
«Ճանչցած եմ այդ Փինիէրոլը․ անոր պատարագին սպասարկած եմ աւելի քան մէկ անգամ։ Ան հոս կու գար ձիով, վար կը ցատկէր իր նժոյգէն, վեր քաշուած փարաջան ցոյց կու տար մոխրագոյն մաւիէ տաբատը․ զայն այնպէս վեր կը բռնէր, ամբողջ փէշը բազուկին վրայ, վախնալով որ չըլլայ թէ փաթթուի իր մեծ խթաններուն (éperons)․ եւ, եկեղեցի մտնելով, նախ երկրպագութիւն ընելով իր մտրակը կը դնէր խորանին վրայ»։
«Ճգնաւորը ագարակի նախկին սպասաւոր մըն էր, անյայտ տեղէ մը եկած ծոյլ մը, որուն միտքը փճացած էր (ինչպէս ուրիշ շատերու միտքը ուրիշ շատ մը տեղեր) հագնելու լաթի կտորէ շինուած ողորմելի փարաջայ մը, մէջքը պարանով կապելու եւ սպասելու Նոթր-Տամ-տէ-զԱնժի ուխտաւորներուն՝ անոնցմէ քանի մը մանր շահեր քաղելու համար»։
Ուշագրաւ փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լէոն Տոտէն կը վկայէ, որ Ժան Էքարն օժտուած էր ասմունքելու զարմանալի տաղանդով եւ մինչեւ անգամ միջակ բանաստեղծութիւնն այնպէս կ'արտասանէր, որ գլուխ գործոցի տպաւորութիւն կը ձգէր:[20]։ Արթիւր Ռեմպոյին այդ բնաւ հաճելի չէր եւ ան նման պարագաներուն չէր վարաներ ամէն անգամ արտայայտելու իր դժգոհութիւնը[21], հակառակ անոր, որ Էքարը Ռեմպոյին նուիրած է իր լաւագոյն բանաստեղծութիւններէն մէկը՝ Les Effarés-ը[22]։
- Թուլոնի երկաթուղային կայարանի քով գտնուող հին շէնքը, ուր ժամանակ մը ապրեր է Ժան Էքարը, վերածուեր է իրեն նուիրուած թանգարանի[23]
- Բանաստեղծի տունը Թուլոնի մերձակայքը գտնուող Solliès-Ville-ի մէջ[24]
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բանաստեղծութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Jeanne d'Arc (Le rachat de la Tour)
- Les Jeunes Croyances, Alphonse Lemerre, 1867
- Au clair de la lune, 1870, Alphonse Lemerre
- Rébellions et Apaisements, 1871, Alphonse Lemerre
- Mascarille, 1873, Alphonse Lemerre
- Pierre Puget, 1873, L. Laurent, Toulon (médaille d'or au concours de poésie de Toulon)
- Poèmes de Provence, 1874, Alphonse Lemerre - couronné par l'Académie française
- La Chanson de l'enfant, 1876, Fischbacher - couronné par l'Académie française
- Le Petit Peuple, 1879, Cayer
- Les Poèmes de Provence ; les cigales, 1878
- Miette et Noré, idylle provençale, 1880, Charpentier
- Lamartine, 1883, Ollendorff
- Le Dieu dans l’homme, 1885, Ollendorff
- L'Éternel Cantique, 1885, Fischbacher
- Maternités, 1886
- Le Livre des petits, 1886, Delagrave
- Le Livre d’heures de l'amour, 1887, Alphonse Lemerre
- Jésus, 1896, Flammarion
- Sauveteurs, 1898, Mouillet
- Italie et France (vers), 1903, Crété
- Hollande, Algérie (poèmes et prose), 1913, Flammarion
- Le Témoin, 1914 - 1916, Flammarion
- Le Jardin des enfants, 1914, Flammarion
- La Légende du Chevrier, (adaptation musicale de Emile Dens), 1914, J. Poulalion
- Le Sang du sacrifice, 1917, Flammarion



Վէպեր եւ վիպակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Roi de Camargue, 1890, Testard
- Le Pavé d'amour, 1892, Ollendorff
- L'Ibis Bleu, 1893, Flammarion
- Fleur d'abîme, 1894, Flammarion
- L'Été à l'ombre (nouvelles), 1895, Flammarion
- Diamant noir (roman), 1895, Flammarion
- Notre-Dame-d'Amour, 1896, Flammarion - texte en ligne
- L'Âme d'un enfant, 1898, Flammarion
- Mélita (roman bohème), 1898, Flammarion
- Tata, 1901, Flammarion
- Benjamine, 1906, Flammarion
- Maurin des Maures, 1908, Flammarion
- L'Illustre Maurin, 1908, Flammarion
- Arlette des Mayons (roman de la terre et de l'école), 1917, Flammarion
- Gaspard de Besse։ un bandit à la française, 1918, Flammarion
- Le Fameux Chevalier Gaspard, 1908, Flammarion
- Des cris dans la mêlée, (prose), 1916, Flammarion
- Le Rire de Maurin, 1923, Flammarion
- La Gueuse des Marais, 1928, Flammarion
Թատերգութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Au clair de la lune, comédie en un acte en vers, Alphonse Lemerre, 1870
- Pygmalion, poème dramatique en un acte, Alphonse Lemerre, 1872
- Othello ou le More de Venise, drame en 5 actes en vers, Charpentier, 1881
- Smilis, drame en 4 actes en prose, Ollendorff
- Mascarille, à-propos en vers pour l'anniversaire de Molière, Alphonse Lemerre,
- La Comédie française à Londres, Jouaust
- La Comédie française à Alex. Dumas, Ollendorff
- Smilis, drame en quatre actes et en prose, 1884, Ollendorff
- Le Père Lebonnard, 1889 ; pièce produite pour la première fois au Théâtre-Libre. et tournée au cinéma en 1939
- La Légende du Cœur, Théâtre antique d'Orange, Flammarion
- Le Manteau du Roi, Théâtre de la Porte-Saint-Martin, Flammarion
- Don Juan ou la Comédie du siècle, 1889, poème dramatique en 5 actes
- Forbin de Solliès, pièce en 2 actes, 1920, Flammarion
- La Milésienne, 1924, Flammarion
Էսսէներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- La Vénus de Milo։ recherches sur l'histoire de la découverte, d'après des documents inédits, 1874, Sandez
- Leconte de Lisle, librairie Fischbacher, 1887, texte sur Gallica.
- Alfred de Vigny, conférence de la Revue Hebdomadaire, Flammarion
- Comment rénover la France (prose), 1918, Flammarion
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Base Léonore — ministère de la Culture.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 27. — ISBN 978-2-221-06888-5
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Aicard, Jean François Victor // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 434.
- 1 2 Aicard, Jean François Victor // The Enciclopædia Britannica: New Volumes — 12 — London, NYC: 1922.
- 1 2 Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ https://www.sgdl.org/17-sgdl/presentation/82-presidents-sgdl — 1837.
- ↑ https://gw.geneanet.org/garric?lang=fr&n=aicard&p=jean
- ↑ Victor Duclos, Jean Aicard : Simple notice sur sa vie et ses écrits, éditions L. Duc, 1894.
- ↑ Constantin Lecigne, Jean Aicard, Éditions Sueur-Charruey, 1901.
- ↑ Violette Bouyer-Karr, Jean Aicard, Éditions du Var, 1921.
- ↑ Tony Marmottans, Jean Aicard, du poème au roman, éditions Université de Toulon et du Var, 2000.
- ↑ |langue=|auteur1=|prénom1=Nieres-Chevrel, Isabelle, 1941-|nom1=...|prénom2=Perrot, Jean, 1937-|nom2=...|titre=Dictionnaire du livre de jeunesse : la littérature d'enfance et de jeunesse en France|passage=12|lieu=|éditeur=Electre-Ed. du Cercle de la Librairie|date=DL 2013|pages totales=|isbn=9782765414018|isbn2=2765414017|oclc=862208705|lire en ligne=https://www.worldcat.org/oclc/862208705|consulté le=2019-02-05}}
- ↑ |titre=Paris-Parisien|éditeur=Ollendorff|année=1899|passage=48}}
- ↑ «Archives de Paris 7e, acte de décès [[:Կաղապար:Numéro]], année 1921 (page 22/31)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-24-ին։ արտագրուած է՝ 2020-02-10
- ↑ Tombeaux des Immortels, Où sont inhumés les académiciens français ?
- ↑ Sur l'engagement d'Aicard dans l'affaire Dreyfus, voir sa notice du Dictionnaire biographique et géographique de l'affaire Dreyfus {https://dicoaffairedreyfus.com/index.php/2020/01/09/jean-aicard/}
- ↑ https://fr.wikipedia.org/wiki/Jean_Aicard
- ↑ https://fr.wikisource.org/wiki/Page:L%C3%A9on_Daudet_-_Souvenirs_des_milieux_litt%C3%A9raires,_politiques,_artistiques_et_m%C3%A9dicaux_(I_%C3%A0_IV).djvu/88
- ↑ Cet épisode est discuté par Daniel A. De Graaf dans Arthur Rimbaud : sa vie, son œuvre, publié par L'Harmattan en 2005, 2-7475-8303-1, p. 93-94. Voir ici.
- ↑ http://abardel.free.fr/tout_rimbaud/lettre_aicard.htm
- ↑ Musée Jean Aicard Paulin Bertrand
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-02-02-ին։ արտագրուած է՝ 2020-02-10
| ||||||||||
- 4 Փետրուարի ծնունդներ
- 1848 ծնունդներ
- 13 Մայիսի մահեր
- 1921 մահեր
- Փարիզ մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Pages with citations having wikilinks embedded in URL titles
- Էջեր, որոնց ծանոթագրութեան կաղապարները չունեն title պարամետր
- Pages with citations having redundant parameters
- Ֆրանսացի վիպասաններ
- Ֆրանսացի գրողներ
- Ֆրանսացի բանաստեղծներ
- Գրողներ այբբենական կարգով