Ժան Տէր Մերկերեան
Ժան Տէր-Մերկերեան ֆրանսերէն՝ Jean Ter-Merguerian | |
---|---|
Պատկեր:Jean Ter-Merguerian.jpg | |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Grégoire Jean Ter Merguerian[1] |
Ծնած է | 5 Հոկտեմբեր, 1935 |
Ծննդավայր | Ֆրանսա Մարսէյ, Ֆրանսա |
Մահացած է | 29 Սեպտեմբեր, 2015 (79 տարեկանին) |
Մահուան վայր | 12th arrondissement of Marseille, Մարսէյլ[1] |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր |
Conservatoire à rayonnement régional de Marseille?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ Մոսկուայի երաժշտանոցԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ Երեւանի Չայքովսկիի Անուան Երաժշտական Միջնակարգ Դպրոց |
Տեսակ | դասական երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | Ջութակահար եւ ուսուցիչ |
Աշխատավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Ժան Տէր Մերկերեան, (ֆրանսերէն՝ Jean Der-Merguerian, 5 Հոկտեմբեր 1935, Մարսէյ - 29 Սեպտեմբեր 2015, Մարսէյ, թաղուած է Երեւանի մէջ[2]), ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արուեստագէտ (1971)[3][4][5]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժան Տէր Մերկերեանը ծնած է Մեծ եղեռնէն փրկուած ընտանիքի մը մէջ, Մարսէյ, Ֆրանսա։ 11 տարեկանին աւարտած է Մարսէյի երաժշտանոցը, որմէ մէկ տարի ետք նոյն քաղաքին մէջ ունեցաւ իր առաջին մենահամերգը՝ կատարելով Ֆելիքս Մենտելսոնի եւ Անթոնիօ Վիվալտիի ջութակի համերգը նուագախումբի մը հետ։
1948 թուականին ընտանիքին հետ կը փոխադրուի Հայաստան, ուր հանդէս կու գայ Մենտելսոնի եւ Լալոյի համերգներով։ Ժանի ուսուցիչներէն են անոր հայրը՝ Երուանդը, Կարպ Դոմբաեւը (Երեւանի պետական երաժշտանոցին մէջ սորված տարիներուն շրջանին:) եւ Դաւիթ Օյստրախը (Մոսկուայի երաժշտանոցին մէջ սորված տարիներուն շրջանին)։
Փրակի (1956) եւ Փարիզի մէջ (1961), Մարկըրիթ Լոնկի եւ Ժաք Թիպոյի անուան մրցոյթին, Ժան կ'արժանանայ առաջին մրցանակին։ Անոր կ'առաջարկեն որ մնայ Մոսկուա, բայց ան կը վերադառնայ Երեւան եւ կը սկսի դասաւանդել Կոմիտասի անուան երաժշտանոցին մէջ (1964-1979) նաեւ ելոյթներ կ'ունենայ Հայաստանի տարբեր շրջաններուն եւ ԽՍՀՄ բազմաթիւ քաղաքներուն մէջ։
1971 թուականին կ'արժանանայ ժողովրդական արուեստագէտի կոչման։
Ղեկավար Միքայէլ Մալունցեանի հետ կատարած է Պախի, Մոզարթի, Պեթհովէնի, Շոսթաքովիչի, եւ այլ համերգներ:
1981 թուականին ան կը վերադառնայ Մարսէյ, 1982 թուականէն կը սկսի դասաւանդել երաժշտանոցին մէջ եւ հանդէս կու գայ մենահամերգներով։
Մահացած է 2015 թուականի Սեպտեմբեր 29-ին, Մարսէյի մէջ։ Թաղուած է Երեւանի մէջ, եւ յուղարկաւորութիւնը տեղի ունեցած է 2015 թուականի Հոկտեմբեր 19-ին։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սլաւիքի եւ Օնտրժիեկի անուան մրցոյթ (1956, Փրակ, 2-րդ մրցանակ)
- Չայքովսկի անուան մրցոյթ (1958, Մոսկուա, առաջին դիրք)
- Լոնկի եւ Թիպոյի անուան մրցոյթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
- Եղիսաբեթ թագուհիի անուան մրցոյթ (1963, Պրիւսէլ, 9-րդ մրցանակ)
- Հայաստանի պետական մրցանակ (1977)
- Պատուոյ շքանշան, 2015[6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Fichier des personnes décédées
- ↑ Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում
- ↑ interview with Jean Ter-Merguerian, Asparez, 17 April 2013.
- ↑ AVproduction Archived 2020-10-28 at the Wayback Machine., Jean Ter-Merguerian, violinist - photo gallery
- ↑ Armenian Celebrities: Jean Ter-Merguerian, violinist
- ↑ Ժ. Ե. ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ[permanent dead link]